Երեքնուկ մարգագետնային
Երեքնուկ մարգագետնային | |
Երեքնուկ մարգագետնային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Trifolieae |
Ցեղ | Երեքնուկ (Trifolium) |
Տեսակ | Երեքնուկ մարգագետնային (T. pratense) |
Միջազգային անվանում | |
Trifolium pratense | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Երեքնուկ մարգագետնային (լատին․՝ Trifolium praténse), բակլազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
30-40 սմ բարձրությամբ բարակ, ճյուղավոր ցողուններով, երկարակոթ, եռամասնյա սրածայր տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Ցողունների գագաթներին գտնվող գնդաձև ծաղկաբույլերում՝ երկու կանաչ լայն ծաղկակիցներից կազմված գլխիկներում, հավաքված են մանր, կարմրավուն կամ ծիրանի ծաղիկները։ Հնգանդամ ծաղիկներն ունեն մազապատ բաժակ և ստորին մասում՝ ընտանիքին բնորոշ թերթիկների միաձուլումից առաջացած խողովակով պսակ։ Պտուղը միասերմ փոքր ունդ է[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է լեռնային գոտիների անտառներում, մարգագետիններում, անտառաեզրերին։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են տերևները և հաճելի հոտ ունեցող ծաղկաբույլերը։ Թարմ տերևներից պատրաստում են աղցաններ, իսկ ծաղկաբույլերն օգտագործում են թթու դնելիս[1]։
Պատկերասրահ խմբագրել
-
Կարմիր երեքնուկ
-
Քեյլա, Էստոնիայի հյուսիս-արևմուտք
-
Կարմիր երեքնուկ
-
Կարմիր երեքնուկ (սածիլ), Լեհաստան
-
Կարմիր երեքնուկ Բորկովիցեում, Լեհաստանի Կոսալին քաղաքի մերձակայքում
-
Կարմիր երեքնուկ կամ մարգագետնի երեքնուկ,
-
Կարմիր երեքնուկի բացումներ - Հունիսի 2, 1979 թ. Սիրակուզի բուսաբանական ակումբ - հարյուրամյա նախագիծ
-
Կարմիր երեքնուկ Losar de la Vera (Կասերես, Իսպանիա):
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ մարգագետնային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ մարգագետնային» հոդվածին։ |