Երաժշտության տուն (Վիեննա)
Երաժշտության տուն (գերմ.՝ Haus der Musik), ինտերակտիվ թանգարան Վիեննայի կենտրոնում: Բացվել է 2000 թվականին, համարվում է հնչյունի ու երաժշտության լավագույն թանգարաններից մեկը Ավստրիայում: Մակերեսը 5.020 մ² է[2]:
Երաժշտության տուն | |
---|---|
![]() | |
Տեսակ | երաժշտական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վիեննա և Ներքին Քաղաք[1] |
Հասցե | Annagasse 20[1] |
Հիմնադրված է | 2000 |
![]() | |
![]() |
ՇենքԽմբագրել
Երաժշտության տունը գտնվում է Վիեննայի պատմական շենքերից մեկում, որ պատկանել է էրցհերցոգ Կառլ Թեշենցին: Այստեղ է ապրել կոմպոզիտոր Օտտո Նիկոլային, որ հիմնադրել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը:
ԿառուցվածքԽմբագրել
ԲակԽմբագրել
Թանգարանի բակում սովորաբար կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ:
Առաջին հարկԽմբագրել
Առաջին հարկը զբաղեցնում է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այնտեղ ներկայացված են կոլեկտիվի ստեղծման պատմությունը, նվագախմբի հիմնադրման հրամանը, նրա պարգևները: Հատուկ ձևավորված սրահում, որն ունի պրոեկցիոն էկրան, ներկայացված են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների ձայնագրությունները:
Երկրորդ հարկԽմբագրել
Երկրորդ հարկում գտնվում է այսպես կոչված «Երազոլորտը», որտեղ ցուցադրված են ինտերակտիվ նմուշներ. դրանք թույլ են տալիս հնչյունային փարձարկումներ անել:
Երրորդ հարկԽմբագրել
Երրորդ հարկը նվիրված է այն կոմպոզիտորներին, ում անունները կապվում են Վիեննայի հետ: Ներկայացված են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆրանց Շուբերտը, Յոհան Շտրաուսը, Գուստավ Մալերը, ինչպես նաև Վիեննայի նոր դպրոցի հիմնադիրները` Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը և Անտոն Վեբերնը:
Չորրորդ հարկԽմբագրել
Չորրորդ հարկում սրահ է` նվիրված ապագայի հնչյուններին: Գաղափարը, որ մարմնավորված է տեխնոլոգիաներում, կոչված է մարդկանց օգնելու դրսևորվելու հնչյունների շնորհիվ: Այստեղ կարելի է տեսնել գործիքներ, որոնց հնչել կարող է ստիպել ձեր մարմինը: Այսպես, «Գիտակցության անտառ» («Mind Forest») սրահում գտնվում են հնչող պատեր, որոնք արձագանքում են ձեռքերի շարժումներին:
Չորրորդ հարկում գործում է նաև հուշանվերների խանութ:
ՄրցանակներԽմբագրել
Իր ցուցանմուշների հավաքածուի համար Երաժշտության տունն արժանացել է Ավստրիայի թանգարանների մրցանակին[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (գերմաներեն)
- Պաշտոնական կայք (անգլերեն)
- Զբոսաշրջության ավստրիական ներկայացուցչության պետական ուղեցույց
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երաժշտության տուն (Վիեննա) կատեգորիայում։ |