Անայիս

հայ արձակագիր, բանաստեղծ
(Վերահղված է Եվփիմե Ավետիսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Անայիս (Եվփրիմե Ավետիսյան, փետրվարի 20, 1872(1872-02-20)[1], Բեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 4, 1950(1950-08-04)[1][2], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2][3]), հայ բանաստեղծուհի, արձակագիր։

Անայիս
արմտ. հայ.՝ Եփրիմէ Աւետիսեան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Եփրիմէ Չոպանեան
Ծնվել էփետրվարի 20, 1872(1872-02-20)[1]
ԾննդավայրԲեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 4, 1950(1950-08-04)[1][2] (78 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 20-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2][3]
Գրական անունԱնայիս
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներՅուշերս
ԱշխատավայրՄասիս[2], Հայ կին, Արեւմուտք, Անահիտ[4], Շանթ, Արևելյան մամուլ[2] և Բյուզանդիոն[2]
Անայիս Վիքիդարանում
 Yevprime Avedisian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում, Ակնից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ Հայերենը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ Թովմաս Թերզյանից և Խորեն Նար Պեյից։ 1893 թվականին «Մասիս» հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։

Համիդյան տարիներին մեկնել է Շվեյցարիա, օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, աշխատակցել մամուլին («Բիւզանդիոն», «Արեւելեան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ 1922 թվականին անցել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը, շարունակելով աշխատակցել սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ եւ վերջալոյս» ժողովածուում (Փարիզ, 1942)։ Մահից մի տարի առաջ լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «Յուշերս» վերնագրով (Փարիզ, 1949)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 362