Թովմաս Թերզյան
Թովմաս Հակոբի Թերզյան (հոկտեմբերի 21, 1840[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 8, 1909[1]), հայ բանաստեղծ, դրամատուրգ։
Թովմաս Թերզյան արմտ. հայ.՝ Թովմաս Թերզեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1840[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 8, 1909[1] (68 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, գրող և ուսուցիչ |
Լեզու | հայերեն |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Ուշագրավ աշխատանքներ | Արշակ Բ |
Աշխատավայր | Կեդրոնական վարժարան |
Զավակներ | Էդուարդ Թերզյան |
Ներշնչվել է
| |
Թովմաս Թերզյան Վիքիդարանում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Մայրը եղել է իտալուհի, հայրը՝ հունախոս կաթոլիկ հայ։ Տասը տարեկան հասակից ընդունվել է Պերայի Մխիթարյանների վարժարանը, որտեղ մի տարի սովորելուց հետո ուղարկվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը։ Այստեղ ստացել է հիմնավոր կրթություն, հմտանալով գրաբարի, իտալերենի, ֆրանսերենի և հունարենի մեջ։ Իմացել է նաև անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներ։ 1858 թվականին վերադարձել է Պոլիս, աշխատել որպես հայոց լեզվի և ֆրանսերենի ուսուցիչ։ Նրան աշակերտել են Եղիա Տեմիրճիպաշյանը, Գրիգոր Զոհրապը, Երուխանը, Օննիկ Չիֆթե-Սարաֆը և ուրիշներ։ Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանի բացման առաջին տարուց պաշտոնավարել է այնտեղ։
1862 թվականին լույս է ընծայել «Սանդուխտ» ողբերգությունը, որը բազմաթիվ անգամ բեմադրվել և արժանացել է մի քանի տպագրության։ Նա է գրել հայկական առաջին օպերայի՝ «Արշակ Բ»-ի լիբրետոն (լույս է տեսել 1871 թվականին)։ Այնուհետև տպագրել է «Հովսեփ գեղեցիկ» (Կ. Պոլիս, 1862), «Արշակ Բ» (1871), «Մահ Աբելի», «Հռիփսիմե կույս նահատակ» դրամատիկական երկերը և այլ ստեղծագործություններ[2]։
Տպագրված թարգմանություններից հիշատակության արժանի են Անակրեոնի բանաստեղծությունները՝ հին հունարենից։ 1929 թվականին Վենետիկում լույս է տեսել նրա երկերի ժողովածուն, երկու ստվար հատորով, որտեղ տեղ են գտել ինքնուրույն և թարգմանական մի շարք անտիպ գործեր։ Հատորը հրատարակվել է Արշակ Չոպանյանի ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով։
Կազմել է ֆրանսերենի դասագրքեր, որոնցից մի քանիսը արժանացել են հինգից վեց տպագրության («Նոր քերականություն գաղղիերեն լեզվի», Կ. Պոլիս, 1868, «Գործնական քերականություն ֆրանսերեն լեզվի», Վենետիկ, 1873) և այլն[3]։
Իր տեղը Պեշիկթաշլյանի և Դուրյանի միջև է։ Մեր երեք ամենաքնքուշ և ամենաքաղցր քնարերգակներն են անոնք[4]։ - Արշակ Չոպանյան, Անահիտ (հանդես), 1909 թվական
|
ԵրկերԽմբագրել
- Բանաստեղծութեանց ամբողջական հաւաքածոյ, առաջաբ. և ծնթգր.՝ Ա. Չոպանյանի, հ. 1-2, Վնտ., 1929:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 360
- ↑ Արշակ Չոպանյան (1909)։ «/Թովմաս_Թերզյան» (PDF) (եռամսյակ պարբերական)։ թիվ 1-2 (հայերեն)։ Փարիզ: Անահիտ հանդես։ էջ 36։ Վերցված է 2021 թ․ մարտի 26
Արտաքին հղումներԽմբագրել
- Արշակ Չոպանյան (1909)։ «Թովմաս_Թերզյան» (PDF) (եռամսյակ պարբերական)։ թիվ 1-2 (հայերեն)։ Փարիզ: Անահիտ (հանդես)։ էջեր 35–39։ Վերցված է 2021 թ․ մարտի 26
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թովմաս Թերզյան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 177)։ |