Շանթ (հանդես)
հանդես
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շանթ (այլ կիրառումներ)
«Շանթ», գրական գեղարվեստական կիսամսյա, ապա՝ շաբաթական հանդես։ Լույս է տեսել 1911-1912 թվականներին, 1918-1919 թվականներին, Կ․ Պոլսում։ Անդրադարձել է ժամանակի գրական կյանքին, տպագրել Դանիել Չպուգքյարյան, Վահան Թեքեյան, Ռուբեն Սևակ, Երվանդ Օտյան, Ենովք Արմէն, Յարութիւն Ալբիար, Հ․ Աիրունու, Երուխանի և ուրիշների գեղարվեստական ստեղծագործություններն ու գրականագիտական աշխատանքները։
Շանթ արմտ. հայ.՝ Շանթ և ֆր.՝ Chanth | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հունիսի 15, 1911 |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հրատարակման վայր | Կոստանդնուպոլիս |
Լուծարվել է | 1919 |
Արժեքավոր են Շանթում տեղ գտած Արսեն Ղազիկյան լեզվաբանության վերաբերյալ հոդվածները։
Հանդեսը ներկայացրել է նաև համաշխարհային գրականության դասականներին, թարգմանաբար ծանոթացրել նրանց գործերին։
Հրատարակել է նյութեր ճարտարապետության, երաժշտության, գեղանկարչության վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 449)։ |