Եվրոպայի առևանգումը (Վալոտոն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպայի առևանգումը (այլ կիրառումներ)

«Եվրոպայի առևանգումը» (ֆր.՝ L'Enlèvement d'Europe) ֆրանս-շվեյցարացի նկարիչ Ֆելիքս Վալոտոնի 1908 թվականին ստեղծած երփնագիրը։ Աշխատանքը ներկայումս պահպանվում է Բեռնի կերպարվեստի թանգարանում[1]։

Եվրոպայի առևանգումը
տեսակգեղանկար
նկարիչՖելիքս Վալոտոն
տարի1908
բարձրություն130 սանտիմետր
լայնություն162 սանտիմետր
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էKunstmuseum und Kunsthistorisches Seminar (building)?
հավաքածուԲեռնի պատկերասրահ
հիմնական թեմաԵվրոպայի առևանգում
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Քսաներորդ դարի սկզբից Ֆելիքս Վալոտոնն ավելի ու ավելի շատ էր զբաղվում դիցաբանական թեմաներով նկարներով։ Այս կտավը ցուցադրվել է 1908 թվականի աշնանային սալոնում, որը տեղի է ունեցել Փարիզի Մեծ պալատում[2], այն ներկայացնում է ցլի կերպարանափոխված շանթարձակ հզոր Զևսին, որը առևանգում է Փյունիկիայի  թագավոր Ագենովրոսի դուստր Եվրոպային։ Ցուլը աղջկան մեջքին վերցրած լողում է դեպի Կրետե կղզի[3]։

Եվրոպան թիկունքից երևացող մերկ աղջիկ է, ով կառչում է ծովում լողացող ցլի եղջյուրներից՝ փակելով աչքերը[4]։ Նրա մի ոտքը Զևսի մեջքին է, իսկ մյուսը հայտնվել է ջրի մեջ[5]։ Հետին պլանում ձախ կողմում կա մի լեռ, որը պատկերված է մթնշաղի երկնքի ֆոնին, մինչդեռ աջ կողմում մեծ ամպ է երկնքում։ Ցուլ դարձած աստծու անցումը ջրի մեջ նշանավորվում է ծովի փրփուրներով, որը հիշեցնում է արաբեսկի զարդեր[4]։ Կնոջ վարդագույն մարմինը առանձնանում է կենդանու հսկայական մեջքից, որի մուգ գույնն ընդգծում է այն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Art International (անգլերեն). J. Fitzsimmons. 1979.
  2. Grammont, Claudine (2018 թ․ նոյեմբերի 8). Tout Matisse (ֆրանսերեն). Groupe Robert Laffont. ISBN 978-2-221-24003-8.
  3. «Van Gogh bis Cézanne, Bonnard bis Matisse. Die Sammlung Hahnloser» (PDF) (tedesco).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Mather, Frank Jewett; Sherman, Frederic Fairchild (1992). Art in America (անգլերեն). Art in America, Incorporated.
  5. Lemlih, Said (2019 թ․ ապրիլի 12). Adema, la belle juive Demnate: Roman (ֆրանսերեն). Le Lys Bleu Éditions. ISBN 978-2-85113-543-8.
  6. Isaac Asimov's Science Fiction Magazine (անգլերեն). Davis Publications. 1984-07.