Մեծ պալատ[3] (ֆր.՝ Grand Palais), փառահեղ ճարտարապետական կառույց «beaux-arts» ոճով, գտնվում է Փարիզի 8-րդ շրջանում, Ելիսեյան դաշտերից ձախ։ Հայտնի է որպես խոշոր մշակութային և ցուցադրական կենտրոն։

Մեծ պալատ
Տեսակմիջոցառման անցկացման վայր և կոնֆերանսների կենտրոն
Երկիր Ֆրանսիա[1][2]
ՏեղագրությունԵլիսեյան դաշտեր[2]
ՎայրՓարիզ
Հասցե3, avenue du Général-Eisenhower, 75008 Parisavenue Winston-Churchill?, avenue Franklin-D.-Roosevelt? և cours la Reine?
Հիմնադրվել է1900
Այցելուներ1 500 000 մարդ
Կայքgrandpalais.fr(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

«Գեղեցիկ արվեստների մեծ պալատը» ստեղծվել է 1897 թվականին Փարիզում, Արդյունաբերության պալատի տեղում` միջազգային ցուցադրության համար, որը պետք է տեղի ունենար 1900 թվականի ապրիլի 15-ից նոյեմբերի 12-ը։ Շենքը, ինչպես ասում են, նվիրված էր ֆրանսիական արվեստի փառքին և ի սկզբանե նախասահմանված էր մայրաքաղաքի պաշտոնական մշակութային միջոցառումների ընդունման համար։

1925 թվականին Մեծ պալատը ժամանակակից դեկորատիվ և կիրառական արվեստների միջազգային ցուցադրությունների կենտրոն էր։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Տեսքը Ալեքսանդր 3-րդ-ի կամրջի մոտից

Ջորջ Ռեսիպոնի պղնձե մարտակառքի աշխատանքները զարդարում են երկու մուտքը` հյուսիսարևելյան և հարավարևելյան։ Այդ այլաբանական արձանները ներկայացնում են ` Ելիսեյան դաշտերի կողմից` «L’Immortalité devançant le Temps» (անմահություն), Սենայի կողմից` «L’Harmonie triomphant de la Discorde» (ներդաշնակություն)։

Թանգարան

խմբագրել

Պալատի հյուսիսային թևը զբաղեցնում է Գեղարվեստի պատկերասրահը, իսկ արևմտյան թևը` Հայտնագործությունների թանգարանը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://rosreestr.ru/upload/Doc/21.pdf(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պալատ (Փարիզ)» հոդվածին։