Եվգենյա Գապչինսկայա

ուկրաինացի նկարիչ-գեղանկարիչ, մանկական գրականության նկարազարդող

Եվգենյա Գեննադիևնա Գապչինսկայա (ուկրաիներեն՝ Євгенія Геннадіївна Гапчинська, նոյեմբերի 15, 1974(1974-11-15), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ), ուկրաինացի նկարիչ-գեղանկարիչ, մանկական գրականության նկարազարդող։

Եվգենյա Գապչինսկայա
Ծնվել էնոյեմբերի 15, 1974(1974-11-15) (49 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԽարկովի գեղարվեստի ինստիտուտ և Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Կայքgapart.com
 Evgenia Gapchinskaya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եվգենյա Գապչինսկայան ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 15-ին Խարկովում, զինվորականի ընտանիքում։ Ընտանիքի հինգերորդ երեխան է եղել։ Հինգ տարեկանում հաճախել է դպրոց, իսկ 13 տարեկանում դարձել Խարկովի արվեստի ուսումնարանի ուսանողուհի։ Ավարտել է Խարկովի արվեստի ինստիտուտը, վերապատրաստվել է Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիայում, 2000 թվականին տեղափոխվել է Կիև։ Գեղարվեստական և ցուցահանդեսային գործունեությունը սկսել է 2002 թվականից։ Նկարչուհին համագործակցում է «A-ba-ba-ha-la-ma-ga» հրատարակչության հետ, մասնավորապես՝ նկարազարդել է Իվան Մալկովիչի «Լիզան և նրա երազանքները» գիրքը։ Ամեն տարի անցկացնում է մեկ տասնյակից ավելի ցուցահանդեսներ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Նիդեռլանդներում և այլ երկրներում։ Ունի մի քանի սեփական պատկերասրահ Ուկրաինայում և Ռուսաստանում։ Նրա աշխատանքները պահվում են եվրոպական թանգարաններում և արվեստի գիտակների ու նկարիչների մասնավոր հավաքածուներում։

2010 թվականին «Խելացի երեխա» հրատարակչության (Ուկրաինա) «Ծովահենների պատմություններ» գիրքը, որը նկարազարդել է Եվգենյա Գապչինսկայան, ընդգրկվել է «White Ravens 2010» աշխարհի լավագույն մանկական գրքերի պատկերագրքում, որը հրատարակվել է Մյունխենի միջազգային մանկական գրադարանի կողմից[1]։

Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ժամանակ Գապչինսկայան իր վրա է վերցրել ուկրաինական բանակի դասակի ապահովումը, որտեղ ծառայել է իր ամուսինը՝ նկարիչ Դմիտրի Գապչինսկին։ Ըստ նկարչի, ամեն օր նա ուղարկել է ամբողջ դասակին անհրաժեշտ ամեն ինչ[2][3]։

Նկարչի աշխատանքները նամականիշերի վրա խմբագրել

2008 թվականին «Ուկրպոշտա»-ն թողարկել է 12 փոստային նամականիշերի «Կենդանակերպի նշաններ» շարքը՝ Եվգենյա Գապչինսկայի ստեղծագործություններով[4]։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «People». 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. «Гапчинская: Писать картины о войне мне не нужно. Достаточно того, что мой муж в зоне АТО». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  3. «Ангелочки художницы Гапчинской собирают с россиян деньги на АТО». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  4. «Почтовые марки «Знаки зодиака» Евгении Гапчинской». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Գապչինսկայա» հոդվածին։