Ա-բա-բա-գա-լա-մա-գա (հրատարակչություն)
Ա-բա-բա-գա-լա-մա-գա կամ Ա-բա-բա-հա-լա-մա-հա (ուկրաիներեն՝ А-ба-ба-га-ла-ма-га), ուկրաինական գրահրատարակչություն, անկախ Ուկրաինայի առաջին մասնավոր մանկական հրատարակչությունը, որը հիմնադրվել է 1992 թվականին, Կիևում[1]։ մասնագիտացված է ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով մանկական գրականության թողարկման և թարգմանության մեջ։
Ա-բա-բա-գա-լա-մա-գա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հրատարակչություն և գրահրատարակչություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | ապրիլի 20, 1992 |
Գլխադասային գրասենյակ | Կիև, Ուկրաինա |
Հիմնադիր | Իվան Մալկովիչ |
Կայք | ababahalamaha.com.ua |
2008 թվականից նա հրատարակել է գրքեր բոլոր տարիքի ընթերցողների համար։ Հրատարակչության հիմնադիրը, տնօրեն և գլխավոր խմբագիրը ուկրաինացի բանաստեղծ Իվան Մալկովիչն է։ Նա ամբողջովին վերահսկում է յուրաքանչյուր գրքի հրատարակման գործընթացը` ձեռագրից մինչև տպագրություն[2]։
ՊատմությունԽմբագրել
Ա-բա-բա-գա-լա-մա-գա հրատարակչությունը հիմնադրվել է 1992 թվականին գրող և ազգագրագետ Իվան Մալկովիչի կողմից և մանկական գրքերի ուկրաինական ամենահին հրատարակչությունն է[3]։ Գտնվում է Կիևում։ Հրատարակչության անունը վերցված է Իվան Ֆրանկոյի «Գրիցևի դպրոցական գիտություն» (ուկրաիներեն՝ Грицева шкільна наука) պատմությունից, որում երեխաները սովորում էին վանկատելով կարդալ «Ա-բա-բա-գա-լա-մա-գա» արտահայտությունը (ուկրաիներեն՝ а баба галамага, բարբառով՝ հիմարություն դուրս տալ)։
մի տղայի մասին, որը սագարած էր, այնուհետև գնաց դպրոց, և ամեն անգամ տուն վերադառնալիս հայրը հարցնում էր. «Ի՞նչ էք սովորում»։ Տղան պատասխանում էր. «Ա-բա-բա-գա-լա-մա-գա» (այսինքն ՝ «այբուբեն»)։ Եվ երբ նա մեկ տարի անց վերադարձավ, սկսեց ամռանը կրկին կերակրել սագերին և ուզում էր պարծենալ դպրոցում իր սովորածով, սագը նրան ասաց. «Ա-բա-բա-գա-լա-մա-գա»։ Եվ տղան մտածեց, որ սագը պետք է գնար սովորելու, ոչ թե ինքը[4]։ |
«2-ից 102 տարեկան երեխաների համար» հրատարակչության պատմությունը[5] սկսվեց 1992 թվականի հուլիսին մանկական այբուբենի հրատարակմամբ։ 1992-2005 թվականներին հրատարակչությունը թողարկել է շուրջ 100 անուն գիրք, սկսելով Մալկևիչի պատկերացրած Այբուբենից․
Իմ գրահրատարակչությունը սկսվեց հրեշտակից։ Ես միշտ երազել էի այբուբենը թողարկել, որի առաջին էջում հրեշտակ լիներ, որպեսզի նա պատկերազարդեր «Ա» տառը [А - ангел]: Բայց խորհրդային տարիներին դա անիրատեսական էր[6]։ Սկզբում չէի մտածում հրատարակության մասին, մտածում էի մեկ գիրքի մասին։ Դա այբուբեն էր, շատ կարևոր էր, որ այն սկսվեր «Ангел»-ով [Հրեշտակ]։ Ես չէի ուզում, որ դա սկսվի Акула [շնաձուկ] կամ Ավտոբուսուվ կամ որևէ այլ բանով։ Ես ուզում էի հենց «Հրեշտակը» լիներ[7]։ - Իվան Մալկովիչ
|
1995 թվականին «Կատուն և աքաղաղը» գրքի իրավունքները ձեռք են բերել ամերիկյան Alfred A. Knopf հրատարակչությունը[8]։ Ուկրաինական գրքերի հրատարակման պատմության մեջ սա առաջին անգամն էր, որ արևմտյան խոշոր ընկերությունը լիցենզիա էր գնել ուկրաինական հրատարակչությունից[9]։
«Ա-բա-բա-գա-լա-մա-գա» -ն ռուսերեն գրքեր չէր թողարկում, և միայն մինչև 2001 թվականը Մոսկվայում գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում ունեցած մեծ հաջողությունից հետո, որտեղ վաճառվեցին նրա բոլոր գրքերը, Մալկովիչի որոշմամբ հրատարակչությունը թողարկեց ռուսերեն գրքեր՝ «Միայն ՌԴ տարածքում վաճառքի համար» նշումով[6]։ 2004 թվականին հրատարակչությունը Մոսկվայում բացեց ներկայացուցչություն և Մալկովիչը որոշեց սկսել հրատարակել Ռուսաստանում։ Մասնաճյուղը հրատարակում է ռուսերեն գրքեր ՝ «Ուկրաինայում առանց վաճառքի իրավունքի» գրությամբ[10]։ Ընդ որում 2004 թվականին հրատարակչությունը Ուկրաինայում վաճառեց իր թողարկած ավելի քան 400 000 օրինակ, իսկ Ա-բա-բա-գա-լա-մա-գա -ի ընդհանուր տպաքանակը 15 տարիների ընթացքում հասավ 3 միլիոն օրինակի[11] Національна радіокомпанія України, 25.04.2007։ Խոսքը միայն ուկրաիներեն հրատարակումների մասին է։
Հրատարակչությունը սկսել է հրապարակել նաև իր գրքերի այլ լեզուներով թարգմանություններ․ մասնավորապես, հրատարակչության գլխավոր խմբագիր Մալկովիչի հեքիաթներից «Մեղր մայրիկի համար» (ուկրաիներեն՝ Мед для мами, անգլ.՝ Honey for Mommy) անգլերեն թարգմանությունը, որի թարգմանիչը Ուկրաինայի նախագահի կինն է՝ Կատերինան, որն այդ գրքի մեկական օրինակ նվիրել է Կիևում օտարերկրյա դեսպանների տիկնանց[12]։ 2008 թվականին «Ա-բա-բա-գա-լա-մա-գա» -ն հրատարակել է մեծահասակ ընթերցողների համար առաջին` Յուրի Անդուխովիչի թարգմանությամբ «Համլետ, Դանիայի իշխան» գիրքը, որն անմիջապես շահել է համաուկրաինական մրցույթի Լվովի գրքի ֆորումի լավագույն գիրք «Գրան պրի» մրցանակը»[13]։ Հրատարակչությունը հրատարակել է ավելի քան 100 անուն գիրք, որոնց ընդհանուր տպաքանակն ունի ավելի քան 4 միլիոն օրինակ[14]։
Այսօր «Ա-բա-բա-գա-լա-մա-գա»-ն երկրի ամենահաջող հրատարակչություններից մեկն է, որի գրքերը ձեռք են բերվել 19 երկրների հրատարակչությունների կողմից[15]։
2011 թվականի նոյեմբերի 8-ին հրատարակչության տնօրեն Իվան Մալկովիչը հայտարարեց Ա-բա-բա-գա-լա-մա-գա տարածքի վրա հարձակման փորձի մասին[16][17]։
ՀեղինակներԽմբագրել
Ուկրաինացի հեղինակների աշխատանքներին զուգահեռ՝ «Ա-բա-բա-գա-լա-մա-գան» լայնորեն հրատարակում է ուկրաիներեն լեզվով թարգմանություններ։ Մասնավորապես, հրատարակչությունը թողարկել է Հարի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի վեպերի շարքի ուկրաիներեն թարգմանությունը, ընդ որում, ըստ korrespondent.net -ի թղթակցի պնդման․
Ջոան Ռոուլինգի գրքերի ուկրաիներեն թարգմանությունը, որը կատարել է Վիկտոր Մորոզովը, փորձագետների բարձր գնահատականին է արժանացել։ Այն ավելի ճշգրիտ է համարվում, քան ռուսերենը։ Իվան Մալկովիչի շնորհիվ Հարի Փոթերորի մասին հինգերորդ գիրքը Ուկրաինայում մեկ ամիս շուտ հրապարակվեց, քան Ֆրանսիայում, և չորս ամիս շուտ, քան Ռուսաստանում՝ ունենալով Եվրոպայում առաջին ազգային շնորհանդեսը[18]։ |
Հարրի Փոթերը և Մահվան պարգևները վերջին վեպի թարգմանություններից առաջին թարգմանությունը նույնպես եղել է Ա-բա-բա-գա-լա-մա-գա -ի հրատարակությամբ[19]։
Ա-բա-բա-գա-լա-մա-գա հրատարակչության միջազգային կապերը, սակայն, դրանով չեն սահմանափակվում. Հրատարակչությունն ակտիվորեն աշխատում է արտաքին շուկայում՝ մինչև 2007 թվականը վաճառելով իր գրքերը հրատարակելու իրավունք 18 երկրներում[20]։ Այս հաջողությունը ոչ պակաս կապ ունի հրատարակչության արվեստագետների և դիզայներների աշխատանքի հետ, առաջին հերթին նրա առաջին նկարիչ Կոստ Լավրոն, որը 1992 թվականին «Այբենարանի» շապիկի վրա հայտնված նապաստակի հեղինակն է, որը դարձավ հրատարակչության խորհրդանիշներից մեկը և Ա-բա-բա-գա-լա-մա-գա -ի ամենահայտնի իլյուստրատորներից Վլադիսլավ Երկոն, որը Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի նկարազարդման հեղինակն է, որը հրապարակվել է անգլերեն երկու համարներում, և դարձել է Մեծ Բրիտանիայի Templar հրատարակչության 2005 թվականի վաճառքի առաջատարը և դասվել Մեծ Բրիտանիայի ամանորյա վաճառքի լավագույն եռյակում[21]։
Հրատարակչությունը համագործակցել է Յուրի Անդրուխովիչի, Միկոլա Վինգրանովսկու, Լինա Կոստենկոյի, Սաշկո Դերմանսկու, Մարինա և Սերգեյ Դյաչենկոյի, Անդրի Կոկոտյուխայի, Վսևոլոդ Նեստայկոյի, Դմիտրո Պավլիչկոյի, Վլադիմիր Ռուտկիվսկու, Յուրի Վիննիչուկի հետ[22]։ Ինչպես նաև հրատարակչության հետ համագործակցել են այնպիսի հայտնի նկարիչ-իլյուստրատորներ, որոնցից են Վիկտորիա Կովալչուկը, Կատերինա Շտանկոն, Եվգենյա Գապչինսկայան[23]։
Հրատարակչության համար արտասահմանցի հեղինակների թարգմանությունները կատարել են Յուրի Անդուխովիչը, Վիկտոր Մորոզովը, Ռոման Օսադչուկը, Եվգեն Պոպովիչը, Յուրի Վիննիչուկը, Վալենտին Կորնիենկոն։ Տիկին Կատերինա Յուշչենկոն անգլերեն թարգմանել է Իվան Մալկովիչի և Սոֆյա Ուսի «Մեղրը մոր համար» գիրքը[24]։
Հրատարակչությունն իր գրքերի համար ունեցել է երկու նկարազարդման ցուցահանդես[25]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Абабагаламагія», "Видавництво Івана Малковича «А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА», Перевірено 04.12.2010
- ↑ Анна Ященко․ «Мені не все одно що продавати — труси чи книжки»։ www.chasipodii.net։ Վերցված է 2021-08-30
- ↑ С. Гальченко. Ющенко поспорил с женой за книжку для детей // Газета по-українськи, № 378 (01.06.2007).
- ↑ ««Ա-բա-բա-գա-լա-մա-գա» հրատարակչության կայք»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2020-05-06
- ↑ «Книги», "Видавництво Івана Малковича «А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА» Перевірено 03.12.2010
- ↑ 6,0 6,1 Е. Горелова. Быть Малковичем // «Ведомости» (Москва), 6 февраля 2006.
- ↑ Сергій Рахманін. «Дійова особа: засновник приватного дитячого видавництва „А-ба-ба-га-ла-ма-га“ Іван Малкович. „, “Радіо Свобода» Перевірено 03.12.2010
- ↑ Сергій Рахманін. «Новини NEWSru.ua :: Українська "А-Ба-Ба-Га-Ла-Ма-Га" хоче підкорити світ»։ web.archive.org։ 2011-08-28։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2021-08-30
- ↑ Микола Тимошик. «Плюси й мінуси сучасного російського книговидання»(չաշխատող հղում)}}, Інститут журналістики Перевірено 04.12.2010
- ↑ «Історія», «Видавництво Івана Малковича „А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА“» Перевірено 03.12.2010
- ↑ «Віктор Ющенко привітав видавництво дитячої книги "А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА" з 15-річним ювілеєм / Новини / НРКУ»։ web.archive.org։ 2010-10-28։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-28-ին։ Վերցված է 2021-08-30
- ↑ Катерина Ющенко подарила супругам руководителей иностранных дипломатических миссий на Украине книгу «Мед для мамы» в собственном переводе(չաշխատող հղում) // Пресс-служба Президента Украины Виктора Ющенко, 14.12.2007
- ↑ Галина Гузьо, Галина Антонів «Чудова вісімка від „Високого Замку“» Archived 2018-07-01 at the Wayback Machine., «Високий замок» Перевірено 05.12.2010
- ↑ «Советы по оформлению интерьера гостиной»։ Business Class Magazine (ուկրաիներեն)։ 2021-06-26։ Վերցված է 2021-08-30
- ↑ Карпенко Дмитро։ «Іван Малкович: „Перевага дитячої літератури на книжковому ринку – загальносвітова, а не українська тенденція“»։ Український журнал։ Վերցված է 2021-08-30
- ↑ Малкович: Невідомі забарикадувалися і почали ламати підлогу і стіни
- ↑ Рейдери атакували відоме видавництво
- ↑ Личность года: Иван Малкович Archived 2010-10-20 at the Wayback Machine. // Корреспондент.net, 2003.
- ↑ Украинцы первыми в мире увидят перевод последнего Гарри Поттера // Корреспондент.net, 21 сентября 2007.
- ↑ «Видавництву «А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА» - 15 років - Новини українського книжкового проекту - Про проект - Портал української книги»։ web.archive.org։ 2007-10-18։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-18-ին։ Վերցված է 2021-08-30
- ↑ «Художники - Видавництво "А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА"»։ www.ababahalamaha.com.ua։ Վերցված է 2021-08-30
- ↑ «Автори», «Видавництво Івана Малковича „А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА“», Перевірено 05.12.2010
- ↑ «Новости NEWSru.ua :: Украинская "А-Ба-Ба-Га-Ла-Ма-Га" собирается покорить мир»։ web.archive.org։ 2008-06-14։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-14-ին։ Վերցված է 2021-08-30
- ↑ «Катерина Ющенко подарувала гостям "Мед для мами" / Новини / НРКУ»։ web.archive.org։ 2010-12-01։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-01-ին։ Վերցված է 2021-08-30
- ↑ «Виставки», «Видавництво Івана Малковича „А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА“», Перевірено 04.12.2010
Արտաքին հղումներԽմբագրել
«А-БА-БА-ГА-ЛА-МА-ГА» — академия детской мечты Archived 2010-11-22 at the Wayback Machine.: Զրույցներ Իվան Մալկովիչի հետ. // «День»: Ежедневная всеукраинская газета. — № 136, 4 августа 2004.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ա-բա-բա-գա-լա-մա-գա (հրատարակչություն) կատեգորիայում։ |