Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա

Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա (գերմ.՝ Akademie der Bildenden Künste Nürnberg), Կենտրոնական Եվրոպայի գերմանախոս հատվածի ամենահին գեղարվեստի ակադեմիան, որը հիմնադրվել է 1662 թվականին։

Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա
Изображение логотипа
Տեսակգեղարվեստի ակադեմիա և հասարակական համալսարան
Հիմնադրված է1662
Ընդհանուր անձնակազմ59 մարդ
ԱնդամակցությունԳերմանացի ռեկտորների կոնֆերանս[1]
Երկիր Գերմանիա[2]
ՏեղագրությունՆյուրնբերգ[2]
ՀասցեBingstraße 60
Կայքadbk-nuernberg.de
Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա (Գերմանիա)##
Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա (Գերմանիա)
Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա, Գերմանիա
 Akademie der Bildenden Künste Nürnberg Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ակադեմիան գտնվում է Նյուրնբերգում։ Հիմնադրվել է 1662 թվականին քաղաքային խորհրդի անդամ Յոհմ Նյուտցել ֆոն Յունդերբյուլի, կոմս Յակոբ ֆոն Սանդրարտի և ճարտարապետ Գադելերոյի կողմից։

Նորաստեղծ գեղարվեստի դպրոցի առաջին դասերն անցել են ֆոն Զանդրատայի տանը։ 1674 թվականին ակադեմիան տեղափոխվել է ֆրանսիական մենաստանի նախկին շենք, 1699 թվականին՝ Սուրբ Կատարինայի մենաստանի շենք։ Նույն թվականին որոշում է կայացվել ակադեմիան ֆինանսավորել քաղաքային բյուջեի հաշիվներից։

1716 թվականին ակադեմիայի տնօրեն Յոհան Պրեյսլերն արհեստավորների երեխաների համար ստեղծում է գեղարվեստի անվճար դպրոց, որը երկու տարի անց դառնում է ակադեմիայի մաս։ 19-րդ դարի սկզբին ակադեմիան անցնում է Բավարիայի Թագավորության պետական խնամակալության ներքո և 1820 թվականին անվանափոխվում է որպես «Գեղարվեստի թագավորական դպրոց»։

1818 թվականին ակադեմիայի շենքը տեղափոխվել է Նյուրնբերգ ամրոցի տարածք, 1835 թվականից տեղակայվել է տասներկու եղբայրների Լանդաուերյան տանը, 1897 թվականին՝ տեղափոխվել հատուկ ակադեմիայի համար կառուցված Ֆլաշենհոֆշտրաս շենք։ 1833 թվականին Լյուդվիգ I-ը ակադեմիային տվել է «արհեստների դպրոցի» կարգավիճակ։ Բավարիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության գլխավոր կենտրոն է դառնում Մյունխենի գեղարվեստի ակադեմիան։

1940 թվականին վերականգնվել է ակադեմիայի նախկին կարգավիճակը։ 1943 թվականին Ֆլաշենհոֆշտրաս շենքի ավերման պատճառով ակադեմիան տեղափոխվել է Էլինգենի պալատական շենք։ Հետպատերազմյա շրջանից մինչև 1954 թվական ակադեմիան գործել է Էլինգենում, այնուհետև տեղափոխվել Նյուրնբերգի՝ գերմանացի ճարտարապետ Սեպ Ռուֆի նախագծով կառուցված շենք։ 1985 թվականից ակադեմիան օգտագործում է նաև Պեգնիցի Լաուֆի ամրոցի տարածքներից[3]։

Դասընթացներ խմբագրել

Դասերը ներառում են կերպարվեստի, քանդակի, վիզուալ արվեստի, նկարչության, գեղարվեստական կրթության, ոսկեգործության, արծաթագործության, գրաֆիկական դիզայնի ուսումնասիրություններ։ Կազմակերպվում են վարպետության դասընթացներ ճարտարապետությունից, քաղաքաշինությունից, արվեստից և հանրային տարածքների կառավարումից։

Դասընթացները կազմակերպվում են Սեպ Ռուֆի նախագծով ստեղծված թափանցիկ տաղավարներում, իսկ շենքը ճանաչվել է պատմամշակութային արժեք։ Համալսարանական շենքը գտնվում է քաղաքի ծայրում։ Ակադեմիայի ցուցասրահում կազմակերպվում են երիտասարդ արվեստագետների աշխատանքների ցուցադրություններ։

Ակադեմիան համագործակցում է Արևելյան և Արևմտյան Եվրոպայի արվեստի այլ համալսարանների հետ՝ Հունգարիայի գեղարվեստի ակադեմիա, Հելսինկիի գեղարվեստի ակադեմիա, Կրակովի գեղարվեստի ակադեմիայի, Վիեննայի կիրառական արվեստի ակադեմիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/kunst-und-musikhochschulen/
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. «AdBK Nuernberg». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուրնբերգի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։