Եվգենի Լևխանյան
հայ նկարիչ
Եվգենի Արշակի Լևխանյան (հոկտեմբերի 3, 1907, Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1964, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, թատերական նկարիչ։
Եվգենի Լևխանյան | |
---|---|
Ի ծնե | Եվգենի Լևխանյան |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1907 |
Ծննդավայր | Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 8, 1964 (57 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
1922-1927 թվականներին սովորել է Աստրախանի գեղարվեստական ուսումնարանում։ 1929-1936 թվականներին աշխատել է Երևանում, ձևավորել է մի շարք բեմադրություններ, 1936-1941 թվականներին՝ Օրջոնիկիձեում (Վլադիկավկազ)։ 1945 թվականից բնակվել է Լվովում, ապա՝ Կիևում։ Ցուցահանդեսների մասնակցել է 1935 թվականից։ 1961 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում[1][2]։
Ստեղծագործություններ խմբագրել
Բեմադրություններ խմբագրել
- «Նամուս»
- «Գիքոր»
- «1905 թվական»
- «Քաջ Նազար»
- Հնդկաստանի դուստրը»
- «Անկա»
- «Հարութ»
- «Երկու գիշեր»
- «Լույս և ստվերներ»
- «Առաջին ճառագայթներ»
- «Քրդեր և եզդիներ»
- Սև թևի տակ
Գեղանկարներ խմբագրել
- «Կլիմենտ Վորոշիլովի դիմանկարը»
- «Կոստա Խետագուրով»
- «Կազակներ»
- «Էլբրուս»
- «Իմ բակը»
- «Կոմբայնը աշխատանքի մեջ»
Ստեղծել է բնանկարների լվովյան շարք։
Մատենագրություն խմբագրել
- Ե. Ա. Լևխանյան. Բուկլետ-կատալոգ. Երևան, 1961 թ.։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977։
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Եվգենի Լևխանյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2022-12-06-ին։ Վերցված է 2016-10-02