Ես նրան անվանեցի Ֆերիհա

թուրքական հեռուստասերիալ

«Ես նրան անվանեցի Ֆերիհա» (թուրքերեն՝ Adını Feriha Koydum), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Show TV հեռուստաալիքով՝ 2011 թվականի հունվարի 14-ից 2012 թվականի հունիսի 29-ը։

Ես նրան անվանեցի Ֆերիհա
Изображение логотипа
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
Գլխավոր
դերերում
Վահիդե Փերչին
Պատմվածքի վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ67
Էկրաններին էհունվարի 14, 2011-ից հունիսի 29, 2012
ՀեռուստաալիքShow TV

Սյուժե խմբագրել

Ֆերիհա Յըլմազը մի աղքատ ընտանիքի դուստր է։ Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվում է հեղինակավոր Ստամբուլի լավագույն համալսարաններից մեկը, ի տարբերություն իր ընկերուհի Ջանսու Իլհանլըի, որը չկարողացավ քննությունները բարեհաջող հանձնել։ Քանի որ Ֆերիհայի համակուրսեցիները հարուստ մարդկանց զավակներ են, նա ստիպված թաքցնում է իր ծագումը։ Ֆերիհան սկսում է հանդիպել Էմիր Սարաֆօղլուի հետ, որը համալսարանի ամենացանկալի տղաներից մեկն էր։ Էմիրին սիրահարված է նաև Ջանսուն, ինչի պատճառով ընկերուհիների հարաբերությունները գնալով վատանում են։ Ջանսուն հայտնում է Էմիրին Ֆերիհայի ընտանիքի և նրանց ֆինանսական դրության մասին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր Ծանոթագրություն
Վահիդե Փերչին Զեհրա Յըլմազ Ֆերիհայի մայրը, որը երիտասարդ տարիքում սիրել է ուրիշ մարդու, բայց ամուսնացրել է Ֆերիհայի հոր հետ։
Հազալ Քայա Ֆերիհա Յըլմազ Սպասավորի աղջիկը, որն ընդունվում է Ստամբուլի լավագույն համալսարաններից մեկը, սիրահարվում Էմիրին՝ թաքցնելով իր ֆինանասական վիճակը։
Մետին Չեքմեզ Ռըզա Յըլմազ Ֆերիհայի հայրը, հարուստ ընտանիքի սպասավոր։
Չաղաթայ Ուլուսոյ Էմիր Սարաֆօղլու Գիշերային ակումբների սեփականատիրոջ որդին։ Համալսարանի բոլոր աղջիկները սիրահարված են նրան, բայց նա սիրում է Ֆերիհային։
Դենիզ Ուղուր Սանեմ Իլհանլը Ջանսուի խորթ մայրը։ Փորձում է ազատվել Ջանսուից։
Սեդեֆ Շահին Ջանսու Իլհանլը Ֆերիհայի ընկերուհին, հարուստ ընտանիքի զավակ։
Ջեյդա Աթեշ Հանդե Գեզգին Էմիրի և Քորայի ընկերուհին։
Յուսուֆ Ակգյուն Քորայ Օնաթ Էմիրի լավագույն ընկերը։ Սիրում է Հանդեին։ Ամուսնանում է Գյուլսյումի հետ։
Փելին Երմիշ Գյուլսյում Ֆերիհայի զարմիկը։ Քորայի կինը։
Մելիհ Սելչուկ Մեհմե Յըլմազ Ֆերիհայի զույգ եղբայրը, Սեհերի ամուսիմը։
Նեշեմ Ակհան Սեհեր Յըլմազ Մեհմեդի կինը։
Ֆեյզա Ջիվելեկ Լարա Ջանսուի ընկերուհին։
Ջիհան Օկան Օրհան Բանկի աշխատող։
Գյուլշահ Ֆըռընջըօղլու Գյունջե Ֆերիհայի ընկերուհին։
Թուղբա Մելիս Թյուրք Ռույա Չելիկ Էմիրի նախկին ընկերուհին։

Սերիալի փակում խմբագրել

Երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ գլխավոր հերոսուհու մոտ ախտորոշվում է այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի էր նկարահանումների հետ[1]։ Այդ պատճառով որոշվում է ավարտել այն։ Ֆիլմի հետագա ընթացքը զարգանում է «Էմիրի ճանապարհը» առանձին սերիալում (թուրքերեն՝ Emir'in Yolu):

«Էմիրի ճանապարհը» սյուժե խմբագրել

Ֆերիհան մահացել է, իսկ Էմիրը գտնվում է հուսահատության մեջ։ Նա հանդիպում է Ջանսելին, որը սիրահարվում է իրեն։ Էմիրն էլ, իրեն հավաքելուց հետո, այնպես է անում, որ իրեն սիրահարվի Գյունեշը՝ իր թշնամու քույրը, որպեսզի վրեժխնդիր լինի։

Եթերաշրջաններ խմբագրել

Եթերաշրջան Սերիաներ Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի ավարտ Հեռուստալիք Տարեթիվ
1-ին 1-24 հունվարի 6 հունիսի 24 Show TV 2011
2-ին 25-67 սեպտեմբերի 9 հունիսի 29 Show TV 2011-2012

Հեռարձակումներ այլ երկրներում խմբագրել

Երկիր Տեղական անվանում Ալիք Պրեմիերայի տարեթիվ
Արաբական

պետությունների

լիգա

أسميتها فريحة Abu Dhabi Al Oula 2012 թվականի նոյեմբերի 3
Բուլղարիա Огледален свят Voyo.bg 2012 թվականի հուլիսի 2
Ղազախստան Фериха Astana TV 2015 թվականի փետրվարի 15
Պակիստան فریحہ Urdu 1 2013 թվականի ապրիլի 27
Սերբիա Zvala se Feriha Prva 2015 թվականի մայիսի 31
Ուկրաինա Сила кохання Феріхи 1+1 2015 թվականի հունվարի 25
Չեխիա Vyměněné životy TV Barrandov 2016 թվականի նոյեմբերի 4

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ես նրան անվանեցի Ֆերիհա» հոդվածին։