Լեյլա Հազալ Քայա (թուրքերեն՝ Hazal Kaya, հոկտեմբերի 1, 1990(1990-10-01), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասանուհի։

Picto infobox masks.png
Հազալ Քայա
Ծնվել էհոկտեմբերի 1, 1990(1990-10-01) (32 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի Բիլգի համալսարան և Իտալական լիցեյ
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ալի Աթայ
hazalkaya.com.tr

ԿենսագրությունԽմբագրել

Հազալ Քայան ծնվել է Ստամբուլում[1]։ Սովորել է Գազիօսմանփաշայի տարրական դպրոցը, իսկ 2009 թվականին ավարտել Ստամբուլի իտալական վարժարանը[1]։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բիլգի համալսարանում[2]։ Ներկայումս նա շարունակում է իր բարձրագույն կրթությունը Ստամբուլում[2]։ Նրա ծնողները, որոնք երկուսն էլ մասնագիտությամբ իրավաբաններ են, բաժանվել են, երբ աղջիկը 7 տարեկան էր[2]։ Դեռ երիտասարդ տարիքից զբաղվել է դերասանական կարիերայով, իսկ 7 տարեկանից ստացել բալետի և ջութակի դասեր[2]։ Քայան վարժ տիրապետում է թուրքերենին, անգլերենին և իտալերենին[2]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ սովորում է նաև գերմաներեն[2]։

ԿարիերաԽմբագրել

Քայան իր դերասանական կարիերան սկսել է 2007 թվականին՝ նկարահանվելով «Գենջո» հեռուստասերիալում[3]։ Այդ հեռուստասերիալում նա մարմնավորել է Օզգեի (Գյուլայ Էրքայա) դերը[4]։ 2008 թվականին Քայան խաղաել է Նիհալ Զիյագիլի դերը «Սեր և պատիժ» հեռուստասերիալում, որը նկարահանվել էր Հալիթ Զիյա Ուշաքլգիլի համանուն վեպի հիման վրա[4]։ Ֆիլմերում իր առաջնախաղն ունեցել է 2011 թվականին՝ նկարահանվելով Սելչուք Այդեմիրի «Երաժշտական գործիք» ֆիլմում։ Միևնույն ժամանակ դերասանական կուրսեր է անցել Այլա Ալգանի մոտ։ Մասնակցել է նաև Ումիթ Չըրաքի ժամանակակից դերասանական արվեստի դասերին[5]։

Քայան նկարահանվել է «Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում՝ մարմնավորելով Ֆերիհա Յըլմազ Սարաֆօղլուի դերը (2011)։ Նա մարմնավորել է բեռնակրի աղջկա դերը, որն սիրահարվում է համալսարանի ամենահարուստ և գեղեցիկ տղային՝ Էմիր Սարաֆօղլուին (Չաղաթայ Ուլուսոյ)։ Հեռուստասերիալը եղել է Թուրքիայի ամենավարկանիշային հեռուստասերիալներից մեկը[6]։ Ավելի ուշ, մոր՝ Այշեգյուլ Քայայի հետ միասին նկարահանվել է Բինգոյի գովազդում[7][8]։ 2012 թվականի վերջին, նա հեռացել է «Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալի կազմից և նկարահանվել «Վերջին ամառը Բալկաններում 2012» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էմինեի դերը[9]։ Այդուհանդերձ, հեռուստասերիալը ցածր վարկանիշի պատճառով, շատ շուտ փակվեց։ 2013 թվականից նկարահանվել է «Սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով թենիսի մարզիչ Ազրա Օզաքի դերը[10]։ Հեռուստասերիալը փակվել է 13-րդ սերիայից հետո։ 2015 թվականին նկարահանվել է «Մարալ․ մի գեղեցիկ պատմություն» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Արաս Բուլութ Իյնեմլին[11]։ Ներկայումս նկարահանվում է «Մեր պատմությունը» հեռուստասերիալում, որը ամերիկյան «Անամոթները» հեռուստասերիալի թուրքական տարբերակն է։ Հեռուստասերիալում նա մարմնավորում է Ֆիլիզի դերը։ Հեռուստասերիալում նրա խաղընկերն է Բուրաք Դենիզը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Hazal Kaya ekranlardan uzak durmaya karar verdi»։ Վերցված է ապրիլի 15, 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Hazal Kaya Biography»։ internethaber.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է սեպտեմբերի 17, 2015 
  3. «51.bölüm-FİNAL HD İzle»։ Kanal D 
  4. 4,0 4,1 «Hazal Kaya Biography»։ ensonhaber.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-20-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2015 
  5. «Beren Saat, Hazal Kaya, Meryem Uzerli... Ayla Algan yorumladı - Akşam» 
  6. «Unutulmaz dizi "Adını Feriha Koydum"»։ Milliyet։ Վերցված է օգոստոսի 26, 2015 
  7. «Zorlu Görev" Hazal Kaya'yı Yıldırmadı»։ haberler.com։ Վերցված է հունիսի 11, 2012 
  8. «Osmanlı Sarayı'nın Yeni Sultanı: Hazal Kaya»։ haberler.com։ Վերցված է հուլիսի 27, 2012 
  9. «Son Yaz - Tüm bölüm videoları»։ www.atv.com.tr 
  10. «13.Bölüm HD İzle»։ Kanal D 
  11. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 1, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 31, 2018