Վահիդե Փերչին

թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի

Վահիդե Փերչին (թուրքերեն՝ Vahide Perçin, հունիսի 13, 1965(1965-06-13)[1], Իզմիր, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի։

Վահիդե Փերչին
թուրքերեն՝ Vahide Perçin
Ծնվել էհունիսի 13, 1965(1965-06-13)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԻզմիր, Թուրքիա
ԿրթությունDokuz Eylül University Faculty of Fine Arts?
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Altan Gördüm?[2]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հույն ներգաղթյալների ընտանիքում, ովքեր Թուրքիա էին տեղափոխվել 20-րդ դարի սկզբին։ Հայրը եղել է բեռնատարի վարորդ, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, ընդունվել է Հուլիսի 9-ի համալսարանի կիրառական արվեստների ֆակուլտետի թատերական բաժինը։

Կարիերա խմբագրել

Սկզբնական շրջանում աշխատել է Իզմիրի թատրոններից մեկում։ 2003 թվականին տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ անմիջապես դեր է ստացել «Հեքիաթ Ստամբուլի մասին» հեռուստասերիալում։ Առավել մեծ ճանաչում է ստացել Զեհրայի դերով, որը մարմնավորել է «Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալում։ 2013 թվականին սկսել է նկարահանվել «Հոյակապ Դար» հեռուստասերիալում, որտեղ փոխարինել է հղիության պատճառով հեռուստասերիալը լքած Մերյեմ Ուզերլիին[3]։

Անձնական կյանք խմբագրել

1991 թվականին Վահիդեն ամուսնացել է դերասան Ալթան Գյորդումի հետ։ Նրանք միասին աշխատել են Իզմիրի թատրոնում, այնուհետև մի քանի անգամ հանդիպել են նաև նկարահանման հրապարակում։ Տեղափոխվելով Ստամբուլ՝ Ալթան Գյորդումի դերասանական կարիերան նույնպես սկսել է զարգանալ։ Նկարահանվել է «Հոյակապ դար» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Բեքիր աղայի դերը։ 1994 թվականին ամուսինները ունեցել են դուստր՝ Ալիզեին։ 2013 թվականին զույգը բաժանվել է[4]։

Պայքար քաղցկեղի դեմ խմբագրել

«Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալի աշխատանքների ժամանակ դերասանուհու մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ[5]։ Լքելով նախագիծը՝ դերասանուհին սկսել է պայքարել հիվանդության դեմ։ Նրան աջակցել են ամուսինը և դուստրը, ինչպես նաև բազմաթիվ գործընկերներ և երկրպագուներ։ Հաղթահարելով հիվանդությունը՝ Վահիդեն վերադարձել է նկարահանման հրապարակ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ս Հեքիաթ Ստամբուլի մասին Bir İstanbul Masalı Սուզան Քոզան
2005 ս Ոստիկանական գողեր Hırsız Polis Ֆուլիա
2005 ֆ Պատմիր Ստամբուլ Anlat Istanbul Հյուրեմ
2006 ֆ Առաջին սեր İlk Aşk Նևին
2007 ֆ Շնորհավոր նոր տարի Լոնդոն! Ivi Seneler Londra Ֆերդա
2007 ս Մայրիկ Annem Զեյնեփ Էգիլմեզ
2008 ֆ Հեղափոխության մեքենաներ Devrim Arabaları Սունա
2010 ֆ Զեֆիր Zefir Այ
2011 ս Ես նրան անվանեցի Ֆերիհա Adını Feriha Koydum Զեհրա Յըլմազ
2012 ս Բարև կյանք Merhaba Hayat Դենիզ Քյորել
2013 ֆ Տիկին Այհան Ayhan Hanım Այհան
2013 ս Հոյակապ դար Muhteşem Yüzyıl Ռոքսելանա
2015 ս Տեղափոխման ժամանակ Göç Zamanı Ջենեթ
2016 ս Մամա Anne Գյոնյուլ Ասլան

Մրցանակներ խմբագրել

Մրցանակներ
Տարի Մրցանակ Անվանակարգ
1996 «Sanat Kurumu» Կնոջ լավագույն դեր
2007 «14. Altın Koza Film Festivali» Լավագույն դերասանուհի
2007 «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» Թատրոնի լավագույն դերասանուհի
2008 «Radyo Televizyon Gazetecileri Derneği Yılın Ödülleri» Տարվա կին

Ծանոթագրություններ խմբագրել