Չաղաթայ Ուլուսոյ (թուրք.՝ Çağatay Ulusoy, սեպտեմբերի 23, 1990(1990-09-23), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։ Առավել հայտնի է դարձել Էմիր Սարաֆօղլուի դերով, որը Չաղաթայը մարմնավորել է Ես անվանեցի նրան Ֆերիհա հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Show TV-ի եթերում։ Նկարահանվել է նաև Star TV-ով հեռարձակվող Մակընթացություն հեռուստասերիալում։

Չաղաթայ Ուլուսոյ
թուրք.՝ Çağatay Ulusoy
CagatayUlusoy.jpg
Ծնվել էսեպտեմբերի 23, 1990(1990-09-23) (30 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
cagatayulusoy.com.tr

Կյանքը և կարիերանԽմբագրել

Չաղաթայ Ուլուսոյը ծնվել է Ստամբուլում[1]։ Չաղաթայի հայրը բուլղարացի է, իսկ մայրը՝ բոսնիացի։ Երկուսն էլ ներկայումս թոշակառու են։ Ունի կրտսեր եղբայր Աթալայը[2]։ Ավարտելով ավագ դպրոցը, Ուլուսոյը շարունակել է կրթությունը Ստամբուլի համալսարանի այգեգործության և այգու դիզայնի բաժնում[3]։ Իր կարիերան սկսել է 19 տարեկանում որպես մոդել։ 2010 թվականին հաղթել է Թուրքիայի լավագույն մոդել մրցույթը[4][5]։ Նրա առաջին դերը եղել է Անատոլիական արծիվներ հեռուստասերիալում[6] playing the character of Ahmet Onur.[7]: Միևնույն տարում, Չաղաթայը սկսել է նկարահանվել Ես անվանեցի նրան Ֆերիհա հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էմիր Սաֆարօղլուի դերում[8]։ Առաջին և երկրորդ եթերաշրջանները գրանցելով մեծ հաջողություններ, սերիալի պրոդյուսերական կազմը Ուլուսոյին հրավիրեց նկարահանվելու երրորդ եթերաշրջանում, որի ընթացքում փոփոխվել էր հեռուստասերիալի անվանումը՝ դառնալով «Էմիրի ուղին» (թուրք.՝ Emir'in Yolu)[9], բայց նկարահանումները դադարեցվեցին, քանի որ հեռուստասերիալը մեծ վարկանիշներ չգրանցեց։ Ավելին, նրա խաղընկեր Հազալ Քայան չէր նկարահանվում երրորդ եթերաշրջանում, քանի որ պայմանագիր էր կնքել՝ նկարահանվելու Վերջին ամառը Բալկաններում ֆիլմում[10]։ Հազալին փոխարինեց դերասանուհի։ Վերջինս այնքան էլ չընդունվեց հանրության կողմից[11][12]։

2012 թվականին Ուլուսոյը նկարահանվել է «Պարանոյա» կարճամետրաժ ֆիլմում։ 2013 թվականի սեպտեմբերից նկարահանվել է Մակընթացություն հեռուստասերիալում, որը Միայնակ սրտեր ամերիկյան հեռուստասերիալի ռիմեյքն էր։ Չաղաթայի խաղընկերուհին եղել է թուրք հայտնի դերասանուհի Սերենա Սարըքայան։ 2016 թվականից նկարահանվում է Ներսում հեռուստասերիալում, որը հիմնված է ամերիկյան Հանգուցյալները ֆիլմի սցենարի վրա[13]։

2016 թվականին Չաղաթայ Ուլուսոյը բնակարան է գնել Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Cagatay Ulusoy Biography»։ Sabah 
  2. http://www.hurriyet.com.tr/cagatay-ulusoy-kadinlar-beni-seksi-mi-buluyormus-40032234
  3. http://www.listal.com/cagatay-ulusoy
  4. «Best Model of Turkey»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է հունիսի 21, 2013 
  5. «Benim hayatım bir gecede değişti»։ Վերցված է հուլիսի 8, 2013 
  6. «Anadolu Kartallari»։ Վերցված է հունիսի 21, 2013 
  7. «Anatolian Eagles»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հուլիսի 2, 2013 
  8. «Adini Feriha Koydum»։ Վերցված է հունիսի 25, 2013 
  9. «Emir'in Yolu»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է հունիսի 21, 2013 
  10. «FATİH AKSOY: HAZAL KAYA ÖLMEYİ TERCİH ETTİ»։ gecce magazine։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-01-ին։ Վերցված է 2015-09-30 
  11. «'EMIR'IN YOLU DEFTERİ' ARTIK KAPATILIYOR MU?»։ gecce editorial։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-01-ին։ Վերցված է 2015-09-30 
  12. «Hazal Kaya Emirin Yoluna Geri Dönecek mi?»։ kundak editorial։ Վերցված է 2015-09-30 
  13. «Çağatay Ulusoy’s new tv series: İçeride – Inside»։ doyouknowturkey.com։ Վերցված է 2016-09-22 
  14. http://www.abcgazetesi.com/cagatay-ulusoy-los-angelestan-ev-aldi-19508h.htm