Եսավ Այդինյան

հայ մանկավարժ

Եսավ Ասծատուրի Այդինյան (1916, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1985), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1966):

Եսավ Այդինյան
Ծնվել է1916
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1985
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Եսավ Այդինյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Ավարտել է բանֆակը և որպես ուսուցիչ աշխատանքի անցել ԼՂԻՄ Մարտունու շրջանում։ 1936-1938 թվականներին եղել է Կարմիր Շուկա ավանի դպրոցի տնօրեն, 1938-1940 թվականներին՝ Մարտունու շրջժողկրթբաժվար։

1940 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայությունը չավարտած մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 9-րդ լեռնահրաձգային դիվիզիայի կազմում վաշտի հրամանատար Այդինյանը մասնակցել է Կուբանի և Կրասնոդարի ազատագրմանը։ 1943 թվականին Այդինյանի վաշտը հերոսաբար մասնակցել է Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին, որոնցից մեկում վիրավորվել է։ Բուժվելուց հետո կրկին մեկնել է գործող բանակ։ 1944 թվականին մասնակցել է Ուկրաինայի ազատագրման մարտերին և ծանր վիրավորվել Վինիցիայի մատույցներում։ Վեց ամիս անց կրկին վերադարել է ռազմաճակատ, մասնակցել Սանդոմիրի պլացդարմում մղված հայտնի ճակատամարտին, որտեղ կրկին վիրավորվել է[1]։

Պատերազմի ավարտից հետո մանկավարժ սպան վերադարձել է խաղաղ աշխատանքի, նշանակվել մարզային ժողկրթբաժնի վարիչի տեղակալ, իսկ 1946 թվականին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի ԼԿԵՄ մարզկոմի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար։ Անբասիր աշխատանքի համար Այդինյանն արժանացել է շքանշանի և մի շարք մեդալների[1]։

1950 թվականին Այդինյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, կրկին անցնել մանկավարժական աշխատանքի և հայ գրականություն դասավանդել Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումում, միաժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1966 թվականին Այդինյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում[1]։

Եսավ Այդինյանը մահացել է 1985 թվականին։

ՊարգևներԽմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1966)
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Կարմիր աստղի» շքանշան

ԾանոթագրություններԽմբագրել