Բացել գլխավոր ցանկը
Astorga Palacio Episcopal 2010.jpg

Աստորգայի Եպիսկոպոսական պալատ, Աստորգայի եպիսկոպոսական նստավայր (իսպ.՝ Palacio Episcopal de Astorga), իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի 1889-1913 թվականներին կառուցած եպիսկոպոսական նստավայր Իսպանիայի Աստորգա քաղաքում: Կառույցը նախագծվել է կատալոնյան մոդեռնիզմ ոճով: Գաուդիի` Կատալոնիայից դուրս գտնող երեք կառույցներից մեկն է:

ՊատմությունԽմբագրել

Երբ 19-րդ դարում բնօրինակ Եպիսկոպոսական պալատը հրդեհից ավերվեց, եպիսկոպոս Գրաուն որոշեց նոր նստավայրի կառուցման նախագիծը հանձնարարել իր ընկերոջը` Անտոնիո Գաուդիին: Նրանք ընկերներ էին դարձել, երբ Գրաուն Տառագոնայի արքեպիսկոպոսության գլխավոր փոխանորդն էր, և նրա օրոք բացված եկեղեցու խորանը նախագծել էր ճարտարապետը:

Երբ Գաուդին ստացավ եպիսկոպոսական նստավայրը կառուցելու առաջարկը, դեռևս աշխատում էր Բարսելոնայի Գուելյա պալատի վրա, ուստի չկարողացավ տեղափոխվել Աստորգա և ուսումնասիրել նոր շինության տեղայնքն ու տարածքը: Գաուդին խնդրեց եպիսկոպոսին իրեն ուղարկել լուսանկարներ` սկսելու նոր նախագիծը: Գաուդիի ուղարկած նախագիծն ընդունվեց 1889 թվականի փետրվարին: Պալատի հիմնաքարը դրվեց հաջորդ տարվա հունիսին:

Էլ-Բրեստոյից բերված գորշ գրանիտից կառուցված շինությունը ստեղծվել է նոր միջնադարյան ոճով` ներդաշնակ իր գտնվելու վայրի հետ` ներառելով նաև Գաուդիի հետագա աշխատանքներին բնորոշ տարրեր, այդ թվում մուտքի կամարները, հենասյուններն ու կողային ճակատների ծխնելույզները: Կառույցի ճակատային հատվածի համար Գաուդին նախագծել է հինգ մետր բարձրությամբ հրեշտակ, որը սակայն երբեք չտեղադրվեց կառույցի վրա: Պալատի ճակատային հատվածն ունի չորս գլանաձև աշտարակներ և շրջապատված է փոսերով:

1893 թվականին եպիսկոպոս Գրաուի մահից հետո Գաուդին տարաձայնություններ ունեցավ խորհրդի հետ, և կառույցի շինարարությունը դադարեցվեց մի քանի տարի: Պալատի կառուցումն 1907-1915 թվականներին ավարտել է Ռիկարդո Գարսիա Գուերետան: Քաղաքացիական պատերազմի ընթացքում շենքը ծառայել է որպես տեղական ռազմական շտաբ: 1956 թվականին կատալոնացի Ջուլիան Կաստելտորտը սկսեց շենքի վերականգնումը` այն հարմարեցնելու որպես եպիսկոպոսի նստավայր: Ավելի ուշ եպիսկոպոս Մարսելոն Գոնսալես Մարտինը նպաստեց, որ պալատը դառնա կրոնական թանգարան:

ԱղբյուրներԽմբագրել