Ենդրաշիկ Դյորդ (հունգ.՝ Jendrassik György, մայիսի 13, 1898(1898-05-13), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 8, 1954(1954-02-08), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հունգարացի ֆիզիկոս և ճարտարագետ։

Ենդրաշիկ Դյորդ
Ծնվել էմայիսի 13, 1898(1898-05-13)
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 8, 1954(1954-02-08) (55 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Hungary (1949-1956).svg Հունգարիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ-մեխանիկ, ճարտարագետ և գյուտարար
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1922)
Տիրապետում է լեզուներինանգլերեն
ՊարգևներՍեչենյիի անվան մրցանակ
György Jendrassik Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ենդրաշիկը բարձրագույն կրթությունը ստացել է Իոսիֆի անվան թագավորական տեխնոլոգիական համալսարանում, որից հետո Բեռլինի համալսարանում հաճախել է այնպիսի հայտնի ֆիզիկոսների դասախոսությունների դասընթացների, ինչպիսիք են Էյնշտեյնը և Պլանկը։ 1922 թվականին Բուդապեշտում ստացել է ճարտարագետի դիպլոմ։ 1927 թվականից նա աշխատել է Ganz Rt ընկերությունում, որտեղ նա օգնել է մշակել դիզելային շարժիչներ։ Նա նախագծել է Jendrassik Cs-1 տուրբովինտային շարժիչը, որի առաջին տարբերակները մեկ կամ երկու գլանային էին։ Ավելի ուշ նրանք մշակել էին չորս և վեց գլանային քառակի տարբերակները՝ առանց սեղմման և խառնուրդային բաժնի։ Այսպիսով, աշխարհում առաջին տուրբովինտային շարժիչը եղել է Jendrassik Cs-1 -ը, նախագծված է հունգարացի ճարտարագետ Ենդրաշիկ Դյորդի կողմից։ Շարժիչը հավաքվել և փորձարկվել է Բուդապեշտի Ganz գործարանում 1939 և 1942 թվականների միջև։ 1940 թվականին նախատեսվում էր շարժիչի տեղադրումը Varga RMI-1 X/H զույգ շարժիչով թեթև ռմբարկուի վրա, սակայն ծրագիրը դադարեցվել է։

Նա նաև նախատեսում էր սկսել գազային տուրբինների կատարելագործման աշխատանքները, որոնց համար 1936 թվականին հիմնադրել է «Invention Development and Marketing Co.» ընկերությունը։ Իր հեղինակությունը աճի հետ նա սկսեց երկրի գիտության մեջ դառնալ ծանրակշիռ գործիչ։ 1943 թվականին նա գիտական ​​ձեռքբերումների և վաստակի համար ընտրվել է Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ[1], սակայն այն պատճառով, որ պատերազմը Հունգարիայի համար անհաջող կերպով էր ծավալվել, և նրա տնտեսությունն ու արդյունաբերությունը ոչնչացվել էին, Ենդրաշիկը չէր կարող շարունակել իր աշխատանքը գազատուրբինների վրա։ Պատերազմից հետո երկրում անբարենպաստ քաղաքական իրավիճակի պատճառով նա ստիպված էր հեռանալ Հունգարիայից։ Որոշ ժամանակ նա ապրել է Արգենտինայում, որից հետո նա բնակություն է հաստատել Անգլիայում, որտեղ նա բացել է իր սեփական արհեստանոցը և միաժամանակ անցել աշխատանքի որպես խորհրդատու Power Jets ընկերությունում։ Միայն Հունգարիայում նրա գրանցված գյուտերի թիվը կազմել է ընդհանուր առմամբ 77։ Նրա նշանակալից գյուտերից վերջինը համարվում է ճնշման համակշռման սարքը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել