Վարազդատ Ենգիբարյան

հայ մանկավարժ
(Վերահղված է Ենգիբարյան Վարազդատից)

Վարազդատ Համբարձումի Ենգիբարյան (1915, Հայթաղ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Վարազդատ Ենգիբարյան
Ծնվել է1915
ԾննդավայրՀայթաղ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վարազդատ Ենգիբարյանը ծնվել է 1915 թվականին, Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Թերի միջնակարգ կրթությունը ստացել է հարևան Գեղակերտ գյուղում, որից հետո ընդունվել Էջմիածնի մանկավարժական տեխնիկումը։ 1935 թվականին նշանակվել է շրջանի Աղավնատուն գյուղի թերի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1936 թվականին ընդունվել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1939 թվականին նշանակվել է շրջանի Արագած գյուղի 7-ամյա դպրոցի տնօրեն[1]։

1939 թվականի վերջին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ենգիբարյանը եղել է կադրային զինվորական, երբ սկսվել է Գերմանա-խորհրդային պատերազմը։ Ծառայել է 25-րդ փառապանծ Չապաևյան դիվիզիայում։ Պատերազմը դիմավորել է Բեսարաբիայում, Պրուտ գետի ափին։ 1941 թվականին Ենգիբարյանը ուղարկվել է Օդեսայի հետևակային ուսումնարանում սովորելու։ Սակայն նրան չի հաջողվել սովորել, ուսումնարանի մի խումբ սաների հետ համալրել է 58-րդ հատուկ հրաձգային բրիգադը։ Կռվել է Մոսկվայի մատույցներում, մասնակցել Կլին քաղաքի ազատագրմանը։ Մասնակցել է նաև Լենինգրադի պաշտպանական մարտերին, ծանր վիրավորվել է և ուղարկվել բուժման[1]։

Ապաքինվելուց հետո Ենգիբարյանը զորացրվել է բանակից և շարունակել մանկավարժական գործունեությունը։ Նշանակվել է Ակնաշեն գյուղի 7-ամյա դպրոցի տնօրեն, զինղեկ, իսկ 1949 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը (1976) եղել է Հայթաղի 8-ամյա, ապա՝ միջնակարգ դպրոցի տնօրեն[1]։

Մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Արիության համար», «Մոսկվայի պաշտպանության համար» և այլ մեդալներով։ Աշխատանքում ցուցաբերած բարեխղճության համար արժանացել է «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքային գերազանցության համար» մեդալների և պատվոգրերի[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Արիության համար» մեդալ
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել