Ֆելիքս Եղիազարյան

հայ նկարիչ
(Վերահղված է Եղիազարյան Ֆելիքսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆելիքս Եղիշի Եղիազարյան (օգոստոսի 16, 1947(1947-08-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2014(2014-11-23), ԱՄՆ[1]), հայ նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2012

Ֆելիքս Եղիազարյան
Ծնվել էօգոստոսի 16, 1947(1947-08-16)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 23, 2014(2014-11-23) (67 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1960-1965 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1965-1970 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1981-1988 թվականներին եղել է Երևանի Կամերային թատրոնի գլխավոր բեմանկարիչը։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1997 թվականից՝ «Figuration Critique» նկարիչների ֆրանսիական ասոցիացիայի անդամ։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչ[2][3]։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Գեղարվեստի ֆոնդում, Արևելքի թանգարանում, Թորոս Երանոսյանի (T.Y. Management, Inc., ԱՄՆ), Ելենա Բոնների (Ռուսաստան), եպիսկոպոս Վիգենի (Շվեյցարիա), կարդինալ Էդչգերիա (Վատիկան), Մարգարիտ Տետչերի (Մեծ Բրիտանիա) մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

1970 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային խմբակային մի շարք ցուցահանդեսների և բիենալեների՝

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

1983 թվականից ունեցել է ավելի քան 20 անհատական ցուցահանդեսներ տարբեր երկրներում[4][5]

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մահացել է գեղանկարիչ Ֆելիքս Եղիազարյանը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «Ֆելիքս Եղիազարյանի կենսագրականը AV Productions կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  3. Եղիազարյան Ֆելիքս Եղիշեի
  4. Եղիազարյան Ֆելիքս (1947-2014)(չաշխատող հղում)
  5. «Ցուցահանդես Մկրտչյան պատկերասրահում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  7. «Ֆելիքս Եղիազարյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Սարյանին նվիրված ցուցահանդեսի հաղթողները(չաշխատող հղում)