Կարապետ Եղիազարյան

հայ նկարիչ
(Վերահղված է Եղիազարյան Կարապետից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարապետ Ղարիբի Եղիազարյան (մարտի 7, 1932(1932-03-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 3, 2006(2006-02-03)[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գոբելենագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983

Կարապետ Եղիազարյան
Ծնվել էմարտի 7, 1932(1932-03-07)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 3, 2006(2006-02-03)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1953) և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1959)
Մասնագիտություննկարիչ
ԺանրԽճանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԶավակներԱնուշ Եղիազարյան
 Karapet Yeghiazaryan Վիքիպահեստում

Նկարչուհի, գոբելենագործ Անուշ Եղիազարյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Կարապետ Եղիազարյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի և տարբեր երկրների թանգարաններում, պատկերասրահներում, ՀՀ և նախկին ՀԽՍՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, մասնավոր հավաքածուներում։

Եղիազարյանի անվան հետ է կապված ժամանակակից հայկական գոբելենի զարգացման սկիզբը։ Նա առաջինն էր, ով Հայաստանում 1960-ականների սկզբներին անդրադարձել է արվեստի այս նոր ժանրին։ Նրա ազդեցությունն իրենց վրա զգացել են Հայաստանի բոլոր նկարիչները, ովքեր աշխատում են դեկորատիվ-կիրառական արվեստի այս ոլորտում։

Ստեղծագործություններ խմբագրել

Եղիազարյանի «Աղերս խաղաղության» (1966), «Կենաց» (1982, Սարդարապատի ազգագրական թանգարան), «Առատություն» 1983, ԺԱԹ), «Ջանգյուլում» (1974, ՀԱՊ), «Նարդի» (1983, ՌԴ դեկորատիվ արվեստի թանգարան), «Ռեքվիեմ» (2001) և այլ գործեր աչքի են ընկնում գունապլաստիկ և կոմպոզիցիոն արտահայտչաձևերի թարմությամբ։

Հեղինակ է բազմաթիվ մեծածավալ գոբելենների՝

Կարապետ Եղիազարյանը հեղինակ է գեղանկարչական բազմաթիվ կտավների, որոնցից առանձնանում են «Հակասուպրեմատիզմ» շարքի աշխատանքները[3]։

Հեղինակ է նաև խճանկարային պաննոների`

Խճանկարները կատարված են բազմագույն բնական քարերից։

Գրականություն խմբագրել

  • «Կարապետ Եղիազարյան. Գոբելեն, գեղանկար, խճանկար», Անուշ Եղիազարյան, Երևան, 2010
  • М. Аивазян, Карапет Егиазарян (Буклет, Ереван, 1971 г.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=2524
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Բացվում է Հայաստանում գոբելենի արվեստի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի գործերի ցուցահանդեսը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Եղիազարյան» հոդվածին։