Հանդիպում անցյալի հետ

Հանդիպում անցյալի հետ (վրաց.՝ შეხვედრა წარსულთან), 1966 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Նախնական աշխատանքային անվանումը եղել է «Երկու կյանք»[1]։

Picto infobox cinema.png
Հանդիպում անցյալի հետ
Հանդիպում անցյալի հետ.jpg
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1966
Լեզուվրացերեն
ՌեժիսորՍեմյոն Դոլիձե
Սցենարի հեղինակՍեմյոն Դոլիձե
ԴերակատարներԼեյլա Աբաշիձե
Սերգո Զաքարիաձե
Վերիկո Անջափարիձե
ՕպերատորFeliks Vysotsky?
ԵրաժշտությունԴավիթ Տորաձե
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն103 րոպե
IMDbID 0274836

ՍյուժեԽմբագրել

1920-ական թվականների սկիզբն է, խորհրդային կարգերի հաստատումից հետո Վրաստանի լեռնային գյուղում սկսվել է կոլեկտիվացման դժվարին գործընթացը։ Նինոն լքում է հայրենի գյուղը։ Անցնում են տարիներ։ Նինոն դարձել է հայտնի վիրաբույժ և վերադառնում է գյուղ՝ մասնակցելու կոլխոզի հիմնադրման երեսնամյակի միջոցառմանը։ Նրա ժամանման օրը գետի ափին գտնում են անծանոթ թափառականի, որ ծանր վիճակում է։ Սկսելով վիրահատությունը՝ Նինոն ճանաչում է այդ մարդուն, որ իր նախկին ամուսինն է, Ակիան։ Վիրաբույժ կինը մտքով վերադառնում է այն հեռավոր ժամանակներին։ Ակիան՝ հարուստ Ալմասխանի որդին, բռնաբարում է Նինոյին և ստիպված է լինում ամուսնանալ նրա հետ։ Որաշ ժամանակ անց, պայքարելով խորհրդային կառավարության դեմ, Ակիան փախչում է Թուրքիա։ Երբ գալիս են Ալմասխանին կուլակաթափ անելու, նա հրդեհում է իր տունը։ Հրդեհում զոհվում է Նինոյի ու Ակիայի մանկահասակ որդին։ Նինոն ընդմիշտ լքում է հայրենի գյուղը, որտեղ ինքն այնքան դառնություններ է կրել։

ԴերերումԽմբագրել

Նկարահանող անձնակազմԽմբագրել

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Սեմյոն Դոլիձե
  • Օպերատոր՝ Ֆելիքս Վիսոցկի
  • Կոմպոզիտոր՝ Դավիթ Տորաձե
  • Հնչյունային օպերատոր՝ Լեոն Կան
  • Հագուստների նկարիչ՝ Մ. Մանջգալաձե

ՄրցանակներԽմբագրել

  • 1967 Անդրկովկասի երկրների ու Ուկրաինայի կինոփառատոն (Թբիլիսի)
    • «Պրոմեթևսի գավաթ» (գլխավոր մրցանակ) և I կարգի դիպլոմ խաղարկային լավագույն ֆիլմի համար
    • Դիպլոմ դերասանուհուն (Լեյլա Աբաշիձե)
    • «Սաբչոտա խելով նեբա» ամսագրի մրցանակ (Մեգի Ցուլուկիձե)
  • 1968 Երրորդ համամիութենական կինոփառատոն (Լենինգրադ)
    • Առաջին մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Լեյլա Աբաշիձե)
    • Երկրորդ մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Մեգի Ցուլուկիձե)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Две жизни (Грузия-фильм) // Советский экран : журнал. — М.: Правда, 1966. — № 1 (217). — С. 2.

Արտաքին հղումներԽմբագրել