Ելենա Նիկոլաևնա Օշանինա (ռուս.՝ Елена Николаевна Ошанина, հունիսի 12, 1874(1874-06-12), Pokrovskoye, Pokrovsky District, Oryol Oblast, Maloarkhangelsk Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան 1936, Կազան, Ռուսական կայսրություն), ռուս հեղափոխական-նարոդնիկ, էսեռների կուսակցության անդամ։

Ելենա Օշանինա
Ծնվել էհունիսի 12, 1874(1874-06-12)
ԾննդավայրPokrovskoye, Pokrovsky District, Oryol Oblast, Maloarkhangelsk Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան 1936
Մահվան վայրԿազան, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեղափոխական, ուսուցչուհի և Բուժակ
Կուսակցություննարոդնիկություն և Սոցիալ-հեղափոխական կուսակցություն

Հայտնի ռուս հեղափոխական Մարիա Նիկոլաևնա Օլովեննիկովայի (Օշանինա) դուստրը, ռուս հեղափոխականներ Նատալիա և Ելիզավետա Օլովեննիկովաների զարմուհին։

Կենսագրություն խմբագրել

Հին ազնվականական տոհմի ներկայացուցիչ, Օռլովի վերահսկիչ պալատի չինովնիկ Նիկոլայ Դմիտրիևիչ Օշանինի և օռլովյան հարուստ կալվածատիրոջ դուստր Մարիա Նիկոլաևնայի (օրիորդական՝ Օլովեննիկովա) ընտանիքի միակ երեխան էր։ Նարոդնիկական գաղափարներով տարված մայրը 1875 թվականին մեկնեց Սանկտ Պետերբուրգ, իսկ ընտանիքի հայրը մահացավ 1878 թվականի գարնանը, երբ աղջիկը չորս տարեկան էր։ Աղջկա դաստիարակությամբ զբաղվեց տատիկը՝ Լյուբով Դանիլովնա Օլովեննիկովան։

Օռլովի գիմնազիան ավարտելուց հետո 4 տարի աշխատեց ուսուցչուհի։ Սարատովում ընդունվեց բուժակության դասընթացներ։ 1899 թվականին նա մասնակցում էր ուսանողների հեղափոխական խմբակներին, պահում և տարածում էր արգելված գրականություն, տպում էր թռուցիկներ։ 1902 թվականի մայիսի 5-ին Սարատովում անցկացվող քաղաքական ցույցերին մասնակցելու համար Սարատովի դատական պալատի որոշմամբ նա աքսորվում է Ենիսեյի նահանգի Մինուսինսկի ուեզդի Ասկիզի տարածաշրջանային վարչություն։

1904 թվականին Ելենա Օշանինային կրկին ձերբակալեցին և ուղարկեցին Մինուսինսկի բանտ, որտեղ մնաց 5 ամիս։ Այնուհետև նա փախավ արտասահման, ապրեց Շվեյցարիայում մինչև 1905 թվականի հունիսը, որից հետո անլեգալ վերադարձավ Ռուսաստան։ Ընդունվեց սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն և աշխատում էր Չեռնիգովի ու Կազանի նահանգներում «Կատյա» և «Աննա» մականուններով։

1906 թվականին Ելենա Օշանինային ձերբակալեցին և պահեցին Կազանի բանտում մեկ տարի՝ մինչև դատավարությունը։ Կազանի դատական պալատը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման «թափառաշրջիկության» և 2 տարվա ճորտության՝ գյուղացիների շրջանում հակակառավարական քարոզչության համար։ Երբ բացահայտվեց նրա իսկական անունը, Կազանի օկրուգային դատարանը 1909 թվականի մայիսի 13-ին Չիստոպոլում դատապարտեց նրան 3 տարվա տաժանակիր աշխատանքի։ Վերաքննիչ բողոքով Կազանի դատական պալատը չեղյալ հայտարարեց այս պատիժը՝ հաշվի առնելով 1905 թվականի համաներումը և ուժի մեջ թողեց 1907 թվականի վճիռը։ 1909 թվականին ազատ արձակվեց և աշխատում էր որպես բուժակ մինչև 1917 թվականը։ Եղել է նախկին քաղբանտարկյալների և աքսորյալների ընկերության անդամ, հուշագրությունների հեղինակ է։

Գրականություն խմբագրել

  • Воспоминания «Из тюремных скитаний». — «Каторга и ссылка», 1923. № 6. С.119-136.[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել