Ելենա Վալերիևնա Վյալբե՝ ծնված Տրուբիցինա ( ռուս. ՝ Елена Валерьевна Вяльбе (Трубицына), ապրիլի 20, 1968(1968-04-20), Մագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դահուկորդուհի, որը ներկայացրել է ԽՍՀՄ-ը, Անկախ Պետությունների Համագործակցությունը և Ռուսաստանը։ Օլիմպիական յոթակի և աշխարհի առաջնությունների տասնյոթակի մեդալակիր, աշխարհի հնգակի գավաթակիր։

Ելենա Վյալբե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ և մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 20, 1968(1968-04-20) (56 տարեկան)
Ծննդավայր՝Մագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝CSKA Moscow?
Մարզիչ(ներ)՝Viktor Tkachenko?
164 սանտիմետր
Քաշ՝54 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

1986 թվականին Ելենան մասնակցել է Լեյք Փլեյսիդում անցկացված պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ արծաթե մեդալներ է նվաճել փոխանցումավազքում ու 5 կմ արագավազքում՝ սպրինտում, իսկ 15 կմ մրցատարածությունում զբաղեցրել է երրորդ տեղը[1]։ Մեկ տարի անց Ասիագոյում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում նա լավագույնն էր փոխանցումավազքում և 15 կմ մրցավազքում, իսկ 5 կմ մրցատարածությունում նվաճեց արծաթե մեդալ[2]։

Իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկությունում կատարել է 1986/1987 մրցաշրջանում և առաջին իսկ մեկնարկներում միավորներ է վաստակել ու թեև չի կանգնել պոդիումին, սակայն ընդհանուր դասակարգման մեջ զբաղեցրած 23-րդ տեղը նույնպես վատ արդյունք չէր սկզբի համար։ 1988/1989 մրցաշրջանում նա շատ լավ է հանդես եկել՝ յոթ անգամ բարձրանալով պոդիում, ընդ որում՝ 5 անգամ հաղթող ճանաչվելով և վերջնարդյունքում արժանանալով իր առաջին բյուրեղապակյա գնդակին։ Յուրաքանչյուր հաջորդ մրցաշրջանում, մինչև իր կարիերայի ավարտը, նա պոդիումին տեղեր է գրավել՝ միշտ գոնե մեկ անգամ հաղթանակ տանելով։ Ընդհանուր առմամբ Ելենան հաղթել է 45 մրցավազքում և 81 անգամ կանգնել պոդիումի վրա։ Իր լավագույն արդյունքները գրանցել է 1988/1989, 1990/1991, 1991/1992 և 1994/1995 մրցաշրջաններում, երբ հաղթող է ճանաչվել ընդհանուր դասակարգման արդյունքներով։ Նա 1996/1997 մրցաշրջանում ևս հաղթել է ընդհանուր դասակարգման արդյունքներով՝ շահելով փոքր բյուրեղյա գնդակ՝ երկար տարածություններում դահուկավազքի մրցումներում հաղթելու և սպրինտում երկրորդ տեղը գրավելու համար։ 1989/1990, 1992/1993 և 1995/1996 մրցաշրջաններում Վյալբեն երկրորդն էր ընդհանուր դասակարգման արդյունքներով, իսկ 1993/1994 մրցաշրջանում ՝ երրորդը։ 1992 թվականին Մագադանի արհմիութենական ակումբից տեղափոխվել է նորվեգական Bjerke Nannestadt ակումբ։

Օլիմպիադաներում Վյալբեն իր նորամուտը նշել է1992 թ. Ալբերվիլի օլիմպիական խաղերում։ Դա նրա ամենահաջող օլիմպիադան էր, որտեղ նվաճեց 5 մեդալ։ Ընդ որում՝ Ռաիսա Սմետանինայի, Լարիսա Լազուտինայի և Լյուբով Եգորովայի հետ 4x5 կմ փոխանցումավազքում նվաճեց ոսկե մեդալ, անհատական մեկնարկներում բրոնզե մեդալներ նվաճեց 5 կմ և 15 կմ տարածություններում՝ դասական տեխնիկայով, 30 կմ մրցատարածությունում՝ ազատ տեխնիկայով մրցումներում և հետապնդման մրցաձևում։ Լիլեհամերի օլիմպիական խաղերում նա անհատապես այնքան էլ լավ հանդես չեկավ։ Այդուհանդերձ՝ թիմակիցների հետ ոսկի մեդալ նվաճեց փոխանցումավազքում։ Չորս տարի անց՝ Նագանոյի օլիմպիական խաղերում նա նվաճեց երրորդ անընդմեջ ոսկե մեդալը փոխանցումավազքում՝ Նինա Գավրիլյուկի, Օլգա Դանիլովայի և Լարիսա Լազուտինայի հետ միասին։ Նրա լավագույն անհատական արդյունքն այս խաղերում 5-րդ տեղն էր 30 կմ ազատ տեխնիկայով մրցավազքում։

1989 թվականին Լահթիում առաջին անգամ մասնակցելովաշխարհի առաջնության՝ Ելենան ոսկե մեդալներ նվաճեց 10 կմ և 30 կմ մրցատարածություններում և արծաթ՝ փոխանցումավազքում։ Նա ավելի լավ արդյունքների հասավ Վալ դի Ֆիեմում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ ոսկե մեդալների արժանացավ փոխանցումավազքում, 15 կմ դասական տեխնիկայով մրցավազքում և 10 կմ ազատ տեխնիկայով մրցավազքում, իսկ 30 կմ ազատ տեխնիկայով մրցավազքում նվաճեց արծաթե մեդալ՝ զիջելով միայն իր հայրենակից Լյուբով Եգորովային։ Ֆալունում կայացած աշխարհի առաջնությունում Վյալբեն չեմպիոն հռչակվեց փոխանցումավազքում և 15 կմ դասական տեխնիկայի կիրառմամբ մրցավազքում։ Չնայած երկու ոսկե մեդալ նվաճելուն՝ դա նրա կարիերայի ամենավատ առաջնությունն էր. մնացած բոլոր առաջնություններում նա նվազագույնը երեք բարձրագույն պագևի է արժանացել։ Իսկ ամենամեծ հաջողությանը հասել է Տրոնհեյմում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ հինգ ոսկե մեդալ է նվաճել։

Ելենա Վյալբեն ևս 6 մեդալ (այդ թվում՝ 2 ոսկե) նվաճել է պատանիների աշխարհի առաջնություններում, իսկ 1989 թվականին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն 10 կմ և 30 կմ մրցատարածություններում։ 1997/1998 օլիմպիական մրցաշրջանից հետո նա ավարտել է իր մարզական կարիերան։

Պարգևներ խմբագրել

1991 թվականին ISK-ի հարցման ժամանակ աշխարհի լավագույն մարզուհիների ցանկում Ելենա Վյալբեն զբաղեցրել է 8-րդ տեղը։ 1992 թվականին նա, լինելով Ռուսաստանի առաջին ներկայացուցիչը, պարգևատրվել է Հոլմենկոլենի մեդալով։ 1989 թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում, իսկ 1992 թվականին՝ այդ պատվավոր կոչման ռուսական տարբերակը։ 1994 թվականին Վյալբեն արգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով՝ «Պետությանը մատուցած ծառայությունների և սպորտում ձեռք բերած ակնառու նվաճումների համար»[3][4]։ Նա 1994 թվականի ապրիլի 22-ին ստացել է կառավարական ևս մեկ պարգև՝ Ժողովուրդնեի բարեկամության շքանշան՝ «1994 թվականի XVII ձմեռային օլիմպիական խաղերում ձեռք բերած մարզական նվաճումների համար»[5][6]։ Անվանի մարզուհին արժանացել է նաև Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանի[7], Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին և երկրորդ աստիճանների շքանշանների[8], Խակասիային մատուցած ծառայությունների համար շքանշանի[9], Թաթարստանի Դուսլիկ / Բարեկամություն շքանշանի[10], կառավարական այլ պարգևների։ Վյալբեին շնորհվել է Մագադանի պատվավոր քաղաքացու կոչում[11]։ 2002 թ. նրա անունով է կոչվել Մագադանի դահուկավազքի մարզադպրոցը։ Վյալբեի մարզական կարիերայի մասին է պատմում 2021 թվականին նկարահանված «Ճերմակ ձյուն» գեղարվեստական կինոնկարը։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Վյալբեն 2004-2006 թվականներին եղել է Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը։ 2006 թվականին դարձել է Ռուսաստանի դահուկորդ մարզիկների օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչը, հավաքականը նախապատրաստել Թուրինի օլիմպիական խաղերին։ 2010 թվականից Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն է։

Ելենայի ամուսինը էստոնացի դահուկորդ Ուրմաս Վյալբեն էր, ումից նա բաժանվել է։ Ներկայումս ապրում է Մոսկվայում։ Վյալբեն մեծահասակների մրցապայքարում ընդհանուր առմամբ նվաճել է 24 մեդալ, դրանցից 17-ը՝ ոսկե։ Այդ պարգևներին գումարելով նրա նվաճումները աշխարհի գավաթի խաղարկություններում՝ աներկբայորեն կարելի է ասել, որ նա մնում է սպորտի պատմության մեջ ամենահաջողակ դահուկորդուհիներից մեկը։

Ձեռքբերումներ խմբագրել

Օլիմպիական խաղեր խմբագրել

Տեղ Օր Տարի Քաղաք Մրցույթ Վազքի ժամանակը Կորուստ Հաղթող
3.  փետրվարի 9 1992 թ   Ալբերվիլ 15 կմ դասական ոճ 42։ 20.8 +1:21.5   Լյուբով Եգորովա
3.  փետրվարի 13 1992 թ   Ալբերվիլ 5 կմ դասական ոճ 14:13.8 +8.9   Մարջուտ Լուկկարինեն
3.  փետրվարի 15 1992 թ   Ալբերվիլ 5+10 կմ հետապնդում 40:07,7 +44.0   Լյուբով Եգորովա
1.  փետրվարի 17 1992 թ   Ալբերվիլ 4x5 կմ փոխանցավազք[12] 59:34.8
3.  փետրվարի 21 1992 թ   Ալբերվիլ երեսուն կմ ազատ ոճ 1:22:30.1 +1:43.8   Ստեֆանիա Բելմոնդո
6. փետրվարի 13 1994 թ   Լիլեհամմեր 15 կմ ազատ ոճ 39։ 44.5 +2:42.1   Մանուել Դի Սենտ
1.  փետրվարի 21 1994 թ   Լիլեհամմեր 4x5 կմ փոխանցավազք[13] 57։ 12.5
6. փետրվարի 24 1994 թ   Լիլեհամմեր երեսուն կմ դասական ոճ 1:25:41.6 +1:15.8   Մանուել Դի Սենտ
17. փետրվարի 8 1998 թ   Նագանո 15 կմ դասական ոճ 46:55.4 +2:30.5   Օլգա Դանիլովա
1.  փետրվարի 15 1998 թ  Նագանո 4x5 կմ փոխանցավազք[14] 55։ 13.5
5. փետրվարի 20 1998 թ  Նագանո երեսուն կմ ազատ ոճ 1:22:01.5 +2:51.3  Յուլիա Չեպալովա

Աշխարհի առաջնություններ խմբագրել

Գրաված տեղը Օրը Տարին Մրցավայրը Մրցաձևը Վազքի ժամ. Strata Հաղթողը
6. 17 փետրվ. 1989   Lahti 10 կմ դասական ոճով 29:19,0 +1:09,7   Մարիա-Լիիզա Կիրվենսնիեմի
1.  19 փետրվ. 1989   Լահտի 10 կմ ազատ ոճով 27:04,5
2.  23 փետրվ. 1989   Լահտի Փոխանց. 4x5 կմ 54:49,8 +7,1  
1.  25 փետրվ. 1989   Լահտի 30 կմ ազատ ոճով 1:29:59,7
1.  8 փետրվ. 1991   Վալ դի Ֆիեմե 15 կմ դասական ոճով 14:04,2
1.  10 փետրվ. 1991   Վալ դի Ֆիեմե 10 կմ ազատ ոճով 28:25,9
1.  14 փետրվ. 1991   Վալ դի Ֆիեմե Փոխանց. 4x5 կմ 55:36,6
2.  16 փետրվ. 1991   Վալ դի Ֆիեմե 30 կմ ազատ ոճով 28:25,9 +35,6   Լյուբով Եգորովա
1.  19 փետրվ. 1993   Ֆալուն 15 կմ դասական ոճով 44:49,0
4. 21 փետրվ. 1993   Ֆալուն 5 կմ դասական ոճով 14:07,6 +12,3   Լարիսա Լազուտինա
6. 23 փետրվ. 1993   Ֆալուն 5+10 կմ հետապնդ. 40:19,0 +58,0   Ստեֆանիա Բելմոնդո
1.  25 փետրվ. 1993   Ֆալուն Փոխանց. 4x5 կմ 54:15,7
19. 27 փետրվ. 1993   Ֆալուն 30 կմ ազատ ոճով 1:22:41,3 +6:48,4   Ստեֆանիա Բելմոնդո
2.  10 մարտի 1995   Թանդեր Բեյ (Օնտարիո) 15 կմ դասական ոճով 41:27,5 +1:11,6   Լարիսա Լազուտինա
4. 12 մարտի 1995   Թանդեր Բեյ (Օնտարիո) 5 կմ դասական ոճով 15:23,7 +39,4   Լարիսա Լազուտինա
12. 14 մարտի 1995   Թանդեր Բեյ (Օնտարիո) 5+10 կմ հետապնդ. 43:19,6 +2:10,7   Լարիսա Լազուտինա
1.  16 մարտի 1995   Թանդեր Բեյ (Օնտարիո) Փոխանց. 4x5 կմ 53:47,6
1.  18 մարտի 1995   Թանդեր Բեյ (Օնտարիո) 30 կմ ազատ ոճով 1:16:27,3
1.  21 փետրվ. 1997   Թրոնհեյմ 15 կմ ազատ ոճով 36:28,2
1.  23 փետրվ. 1997   Թրոնհեյմ 5 կմ դասական ոճով 13:32,7
1.  24 փետրվ. 1997   Թրոնհեյմ 5+10 կմ հետապնդ. 39:13,5 Ex aequo   Ստեֆանիա Բելմոնդո
1.  27 փետրվ. 1997   Թրոնհեյմ Փոխանց. 4x5 կմ 56:40,2
1.  23 փետրվ. 1997   Թրոնհեյմ 30 կմ դասական ոճով 13:32,7

Պպատանիների աշխարհի առաջնություններ խմբագրել

Գրաված տեղը Օրը Տարին Մրցավայրը Մրցույթ Արդյունքը Կորուստ Հաղթողը
2.  փետրվարի 13 1986 թ   Լեյք Փլեսիդ 5 կմ դասական ոճով 16։ 10.1 +22.1   Լյուբով Եգորովա
2.  փետրվարի 15 1986 թ.   Լեյք Փլեսիդ 3x5 կմ փոխանցավազք[15] 47:08.6 +15.2  
3.  փետրվարի 17 1986 թ   Լեյք Փլեսիդ 15 կմ ազատ ոճով 43:43.8 +1:24.6   Գաբի Նեստլեր
2.  փետրվարի 4 1987 թ  Ասիագո 5 կմ դասական ոճով 14:18.4 +4.9  Տատյանա Բոնդարևա
1.  փետրվարի 6 1987 թ  Ասիագո 3x5 կմ փոխանցավազք[16] 41։ 26.9
1.  փետրվարի 8 1987 թ  Ասիագո 15 կմ ազատ ոճով 39:59.0

Աշխարհի գավաթի խաղարկություններ խմբագրել

Գրաված տեղերը ընդհանուր դասակարգման մեջ խմբագրել

  • 1986/1987 մրցաշրջան . 23-րդ
  • 1988/1989 մրցաշրջան ՝ 1-ին
  • 1989/1990 մրցաշրջան ՝ 2-րդ
  • 1990/1991 մրցաշրջան ՝ 1-ին
  • 1991/1992 մրցաշրջան՝ 1-ին
  • 1992/1993 մրցաշրջան ՝ 2-րդ
  • 1993/1994 մրցաշրջան ՝ 3-րդ
  • 1994/1995 մրցաշրջան՝ 1-ին
  • 1995/1996 մրցաշրջան ՝ 2-րդ
  • 1996/1997 մրցաշրջան՝ 1-ին
  • 1997/1998 մրցաշրջան ՝ 12-րդ

Հաղթանակներ մրցափուլերում խմբագրել

Nr Օրը Տարին Մրցավայրը Մրցաձևը Վազքի ժամանակը
1. 14 դեկտեմբ. 1988   Կամպրա 15 կմ ազատ ոճով
2. 7 հունվ. 1989   Կավգոլովո 15 կմ դասական ոճով
3. 19 փետրվ. 1989   Լահտի 10 կմ ազատ ոճով
4. 25 փետրվ. 1989   Լահտի 30 կմ ազատ ոճով
5. 11 մարտի 1989   Ֆալուն 15 կմ ազատ ոճով
6. 20 փետրվ. 1990   Վալ դի Ֆիեմե 10 կմ ազատ ոճով
7. 2 մարտի 1990   Լահտի 5 կմ ազատ ոճով
8. 15 դեկտեմբ. 1990   Դավոս 15 կմ դասական ոճով
9. 20 դեկտեմբ. 1990   Լե Սեսիե 5+10 կմ հետապնդ.
10. 5 հունվ. 1991   Մինսկ 30 կմ դասական ոճով
11. 8 փետրվ. 1991   Վալ դի Ֆիեմե 15 կմ դասական ոճով 44:58,5
12. 10 փետրվ. 1991   Վալ դի Ֆիեմե 10 կմ ազատ ոճով 28:25,9
13. 2 մարտի 1991   Լահտի 15 կմ ազատ ոճով
14. 9 մարտի 1991   Ֆալուն 15 կմ ազատ ոճով
15. 16 մարտի 1991   Օսլո 5 կմ ազատ ոճով
16. 7 դեկտեմբ. 1991   Սիլվեր Սթար 5 կմ դասական ոճով
17. 14 դեկտեմբ. 1991   Թանդեր Բեյ (Օնտարիո) 5 կմ ազատ ոճով 16:50,5
18. 4 հունվ. 1992   Կավգոլովո 15 km stylem klasycznym 43:58,2
19. 1 մարտի 1992   Վանգ (Նորվեգիա) 15 կմ ազատ ոճով 41:16,9
20. 9 հունվ. 1993   Ուլրիխեն 10 կմ դասական ոճով 28:43,4
21. 19 փետրվ. 1993   Ֆալուն 15 կմ դասական ոճով 44:49,1
22. 9 հունվ. 1993   Ուլրիխեն 10 կմ դասական ոճով 28:43,4
23. 19 փետրվ. 1993   Շտրբսկե Պլեսո 10 կմ դասական ոճով 29:21,7
24. 11 դեկտեմբ. 1993   Սանտա Կատերինա 5 կմ դասական ոճով 14:40,2
25. 18 դեկտեմբ. 1993   Դավոս 10 կմ ազատ ոճով 26:11,5
26. 27 նոյեմբ. 1994   Կիրունա 5 կմ դասական ոճով 15:08,1
27. 14 դեկտեմբ. 1994   Տաուպլիտցալմ 10 կմ դասական ոճով 31:09,2
28. 17 դեկտեմբ. 1994   Սապադա 15 կմ ազատ ոճով 40:43,1
29. 20 դեկտեմբ. 1994   Սապադա 5 կմ ազատ ոճով 13:55,1
30. 7 հունվ. 1995   Էստերսունդ 30 կմ ազատ ոճով 1:21:44,6
31. 14 հունվ. 1995   Նովե Մեստո 15 կմ դասական ոճով 42:51,7
32. 5 փետրվ. 1995   Ֆալուն 10 կմ ազատ ոճով 53:39,7
33. 18 մարտի 1995   Թանդեր Բեյ (Օնտարիո) 30 կմ ազատ ոճով 1:16:27,3
34. 25 մարտի 1995   Սապորո 15 կմ ազատ ոճով 45:09,4
35. 9 դեկտեմբ. 1995   Դավոս 5 կմ ազատ ոճով 12:32,7
36. 13 դեկտեմբ. 1995   Բրյուսոն (Վալե դ’Աոստա) 10 կմ ազատ ոճով 41:47,8
37. 13 հունվ. 1996   Նովե Մեստո 10 կմ դասական ոճով 32:53,1
38. 4 փետրվ. 1996   Ռայթ իմ Վինքլ Սպրինտ ազատ ոճով
39. 23 նոյեմբ. 1996   Կիրունա 5 կմ ազատ ոճով 14:31,4
40. 5 հունվ. 1997   Կավգոլովո 15 կմ ազատ ոճով 47:32,6
41. 21 փետրվ. 1997   Թրոնհեյմ 15 կմ ազատ ոճով 36:28,2
42. 23 փետրվ. 1997   Թրոնհեյմ 5 կմ դասական ոճով 13:32,7
43. 24 փետրվ. 1997   Թրոնհեյմ 5+10 կմ հետապնդ. 39:13,5
44. 1 մարտի 1997   Թրոնհեյմ 30 կմ դասական ոճով 1:23:04,9
45. 8 մարտի 1997   Ֆալուն 5 կմ ազատ ոճով 12:07,5
46. 20 դեկտեմբ. 1997   Դավոս 15 կմ դասական ոճով 44:01,3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «cccski.com: oficjalne wyniki biegów na MŚJ 1986».
  2. «cccski.com: oficjalne wyniki biegów na MŚJ 1987».
  3. Dekret prezydencki z dnia 16 kwietnia 1997 r. N 376 w sprawie nadania Orderu Zasług III stopnia Jelenie Välbe (ru).
  4. «Указ Президента РФ от 16 апреля 1997 г. № 376 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" III степени Вяльбе Е. В.»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  5. Dekret prezydencki dnia 22 kwietnia 1994 N 808 w sprawie przyznania odznaczeń państwowych Federacji Rosyjskiej dla zawodników, trenerów, pracowników Kultury Fizycznej i Sportu Federacji Rosyjskiej uczestniczących w Zimowe Igrzyskach Olimpijskich 1994” (ru).
  6. «Указ Президента РФ от 22 апреля 1994 г. № 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  7. «Указ Президента Российской Федерации от 29 июня 2018 года № 377 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 28 ноября 2022 года № 866 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. ««Если я могу быть полезна…»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «Признание заслуг». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Звание «Почётный гражданин города Магадана» присвоили лыжнице Елене Вяльбе 28 лет назад». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  12. Skład drużyny: Jelena Välbe, Raisa Smetanina, Larisa Łazutina, Lubow Jegorowa.
  13. Skład drużyny: Jelena Välbe, Larisa Łazutina, Nina Gawriluk, Lubow Jegorowa.
  14. Skład drużyny: Nina Gawriluk, Olga Daniłowa, Jelena Välbe, Larisa Łazutina.
  15. Skład drużyny: Jelena Trubicyna, Lubow Jegorowa, Tatjana Bondariewa.
  16. Skład drużyny: Lilija Wasiljewa, Tatjana Bondariewa, Jelena Trubicyna.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Վյալբե» հոդվածին։