Ռաիսա Պետրովնա Սմետանինա (ռուս.՝ Раиса Петровна Сметанина, փետրվարի 29, 1952(1952-02-29)[1], Mokhcha, Իժեմսկի շրջան, Կոմի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային դահուկորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1976)։ Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն (1976 թվականին՝ մրցավազք 10 կմ և փոխանցավազք 4 х 5 կմ, 1980 թվականին՝ մրցավազք 5 կմ, 1992 թվականին՝ փոխանցավազք), հինգ անգամ արժանացել է Օլիմպիական խաղերի արծաթե (1976 թվականին՝ մրցավազք 5 կմ, 1980 թվականին՝ փոխանցավազք 4 х 5 կմ, 1984 թվականին՝ մրցավազք 10 և 20 կմ, 1988 թվականին՝ մրցավազք 10 կմ) և մեկ անգամ բրոնզե (1988 թվականին՝ մրցավազք 20 կմ) մեդալների։ Աշխարհի հնգակի չեմպիոն (1974, 1978, 1982, 1985, 1991), ԽՍՀՄ բազմակի չեմպիոն (1974, 1976-1977, 1983-1986, 1989, 1991

Ռաիսա Սմետանինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Раиса Сметанина
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 29, 1952 (72 տարեկան)
Ծննդավայր՝Մոխչա, Կոմի ԻԽՍՀ
161 սանտիմետր
Քաշ՝53 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Ռաիսա Սմետանինան ծնվել է 1952 թվականի փետրվարի 29-ին Մոխչա գյուղում[2], որ գտնվում էր Կոմի ԻԽՍՀ հյուսիսային կողմում։ Նրա ծնողները եղջերվաբույծներ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին հինգ տղաներ ու երկու աղջիկներ։ Նրանք բոլորն էլ վաղ տարիքից սովորել են սահել դահուկներով, քանի որ դրանք տունդրայում տեղաշարժման հիմնական միջոցներն են։ Ռաիսա Սմետանինան եղել է ոչ բարձրահասակ ու փոքրամարմին (160 սմ, 45 կգ)։ Տեղի երկու հարևան դպրոցների տնօրենները, որ տարված էին դահուկասպորտով, կազմակերպում էին մրցություններ ու նկարահանում սիրողական ֆիլմեր։

Ռաիսա Սմետանինայի առաջին նշանակալի հաղթանակը եղել է Պեչորայում անցկացված հանրապետության առաջնությունում գրաված երկրորդ տեղը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկնել է Սիկտիվկար, որտեղ ընդունվել է մանկավարժական տեխնիկում։ Այդտեղ էլ նա սկսել է լրջորեն զբաղվել դահուկասպորտով՝ մարզվելով Գերման Խարիտոնովի ղեկավարությամբ։ Տեխնիկումն ավարտելուց հետո՝ 1970 թվականին, Ռաիսա Սմետանինան մնացել է Սիկտիվկարում և ընդգրկվել «Урожай» մարզական միության կին դահուկորդների հավաքականի կազմում։

Ռաիսա Սմետանինան հինգ անգամ անընդմեջ մասնակցել է Օլիմպիական խաղերի (1976, 1980, 1984, 1988, 1992)։ Իր վերջին օլիմպիական մեդալը նա վաստակել է Ալբերվիլում 1992 թվականին՝ իր քառասնամյակից մի քանի օր առաջ, ինչը յուրատիպ ռեկորդ է կին դահուկորդների շրջանում։ Ռաիսա Սմետանինան սահմանել է այլ օլիմպիական ռեկորդներ ևս. նա այն երեք կին դահուկորդներից մեկն է, ով Ձմեռային օլիմպիական խաղերում վաստակել է ամենաշատ մեդալները՝ 10 հատ (նույնքան ունեն նաև իտալացի Ստեֆանիա Բելմոնդոյի ու նորվեգացի Մարիտ Բյորգենը։ Ռաիսա Սմետանինան առաջին մարզիկն է (ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մեջ), որ մեդալներ է վաստակել հինգ Օլիմպիական խաղերում անընդմեջ։

Աշխարհի առաջնություններում ու Օլիմպիական խաղերում Ռաիսա Սմետանինան արժանացել է ընդհանուր առմամբ 26 մեդալների։ Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից նա ներկայացվել է Կուբերտենի միջազգային մրցանակի։

Ռաիսա Սմետանինայի անունով է կոչվել Կոմի Հանրապետության մայրաքաղաք Սիկտիվկարում տեղակայված դահուկասպորտի կենտրոնը։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1984)
  • «Պատվո նշան» շքանշան
  • Պատվո շքանշան (17 հունվարի, 2003)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Encyclopædia Britannica
  2. «Ռաիսա Սմետանինա». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաիսա Սմետանինա» հոդվածին։