Նինա Վասիլևնա Գավրիլյուկ (ռուս.՝ Нина Васильевна Гаврылюк, ապրիլի 13, 1965(1965-04-13), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս դահուկորդ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն (բոլորը դահուկային փոխանցավազքում)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1987)։

Նինա Գավրիլյուկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Нина Гаврылюк
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 13, 1965 (58 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինգրադ, ԽՍՀՄ
Ակումբ՝«Դինամո»
Մարզիչ(ներ)՝Ալեքսանդր Գրուշին
167 սմ
Քաշ՝55 կգ

Կենսագրություն խմբագրել

Նինա Գավրիլյուկը ծնվել է 1965 թվականի ապրիլի 13-ին Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Լենինգրադի Պ. Լեսգաֆտի անվան ֆիզկուլտուրայի կրկնակի շքանշանակիր պետական ինստիտուտում, որն ավարտել է 1988 թվականին։

Մարզական կարիերա խմբագրել

Նինա Գավրիլյուկը օլիմպիական խաղերում դահուկային փոխանցավազքի քառյակի կազմում չեմպիոն է դարձել երեք անգամ՝ 1988, 1994 և 1998 թվականներին։ Անհատական դահուկավազքում նա բրոնզե մեդալի է արժանացել 1994 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում՝ 15 կիլոմետրանոց մրցատարածությունում։ Նինա Գավրիլյուկը մասնակցել է նաև 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերին։

Դահուկավազքի աշխարհի առաջնություններում Նինա Գավրիլյուկը չեմպիոն է դարձել փոխանցավազքում՝ այդ մարզաձևում վեց անգամ հաղթանակ տանելով 1987-2001 թվականներին։ Անհատական մրցավազքերում նա 3 արծաթե մեդալների արժանացել է 1995 և 1999 թվականների աշխարհի առաջնություններում։ Ընդհանուր առմամբ Նինա Գավրիլյուկն արժանացել է տարբեր կարգի 11 մեդալների։

Աշխարհի գավաթի առաջնության 1994/1995 մրցաշրջանում Նինա Գավրիլյուկը երկրորդ տեղն է զբաղեցրել ընդհանուր արդյունքներով, Գավաթի առաջնության փուլերում նա հաղթել է 5 անգամ և պատվո հարթակ է բարձրացել 35 անգամ։

Նինա Գավրիլյուկը ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության բազմակի չեմպիոն է։

Անձնական կյանքը խմբագրել

Նինա Գավրիլյուկն ամուսնացած է խորհրդային ռուս դահուկորդ Իգոր Բադամշինի հետ։

2000-ական թվականների կեսերից Նինա Գավրիլյուկն ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում։

Պարգևներ խմբագրել

Նինա Գավրիլյուկը պարգևատրվել է Պատվո շքանշանով (1994)[1], «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով (1997)[2], «Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման համար» պատվո նշանով (1997), ինչպես նաև շնորհակալագիր է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահից (1998)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 22 апреля 1994 года № 807 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 14 июня 1997 года № 598 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" IV степени Гаврылюк Н. В.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  3. «Распоряжение Президента Российской Федерации от 27 февраля 1998 года № 68-рп «О поощрении Вяльбе Е. В. и Гаврылюк Н. В.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել