Ելենա Ալեքսանյան

հայ գրականագետ, գրական քննադատ, թարգմանիչ

Ելենա Աշոտի Ալեքսանյան (դեկտեմբերի 18, 1933(1933-12-18), Երևան, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2008(2008-07-24), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, քննադատ, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։

Ելենա Ալեքսանյան
Aleksanyan small1-75percent.JPG
Ծնվել էդեկտեմբերի 18, 1933(1933-12-18)
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 24, 2008(2008-07-24) (74 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, գրական քննադատ և բանասեր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1955) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1964)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Կոմունիստ, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Ելենա Ալեքսանյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1955-1957 թվականներին աշխատել է Երևանի համալսարանի հրատարակչությունում որպես խմբագիր, 1957-1963 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրության գրականության և արվեստի բաժնում։ Ավարտելով (հեռակա) Երևանի համալսարանի ասպիրանտուրան, 1963-1964 թվականներին ստաժիրովկա է անցել Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ 1964-1966 թվականներին ռուս գրականություն է դասավանդել Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում։ 1967 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գրական կապերի բաժնում որպես ավագ գիտաշխատող։ 1965 թվականին «Կ. Պաուստովսկին նովելիստ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1978 թվականին «Հայկական ռեալիզմը և ռուս գրականությունը փորձը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Կ. Պաուստովսկին նովելիստ» (Մոսկվա, 1969), «Հայկական ռեալիզմը և ռուս գրականության փորձը» (Երևան, 1977), «Գրականության շարժումը։ Հոդվածներ» (Երևան, 1985) մենագրությունները։

Հայերենից ռուսերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանի, Սերո Խանզադյանի, Վարդգես Պետրոսյանի, Հայկ Վարդանյանի, Ռաֆայել Արամյանի, Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները[1]։

ՄրցանակներԽմբագրել

2003 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Լ. Մկրտչյանի անվան և Հայ-ռուսական համալսարանի մրցանակներին՝ «Հայաստանը ապրում է հզոր հոգում» գրքի համար։

Հայերեն երկերի մատենագրությունԽմբագրել

  • Գրականությունը և ժամանակը։ Սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուի հոդվածներից մեկը գրել է Ե. Ալեքսանյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 31