Եգոր Սերգեյի Ժուկով (ռուս.՝ Жуков, Егор Сергеевич, հուլիսի 28, 1998(1998-07-28), Մոսկվա, Ռուսաստան), ռուս ուսանող, քաղաքական ակտիվիստ, բլոգեր, 2019 թվականից «Էխո Մոսկվի» (ռուս.՝ Эхо Москвы) ռադիոկայանի համահաղորդավար և տեսաբան[1] և «Նովայա Գազետա» (ռուս.՝ Новая газета) լրագրի թղթակից[2]։

Եգոր Ժուկով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1998(1998-07-28) (25 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԷկոնոմիկայի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ուսանող, վիդեո բլոգեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Sergey Zhukov?
 Yegor Zhukov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եգորը ծնվել է տիեզերագնացների ջոկատի անդամ Սերգեյ Ժուկովի ընտանիքում։ Դպրոցական տարիներին դարձել է դպրոցականների հասարակագիտության օլիմպիադայի համառուսաստանյան փուլի մրցանակակիր։ 2016 թվականից նա «Քաղաքագիտություն» ծրագրով Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ՏԲԴ, ռուս.՝ ВШЭ, Высшая школа экономики) ուսանող է։ Լայն ճանաչում է ստացել 2019 թվականի Մոսկվայում բողոքի ակցիաների ընթացքում, ինչպես նաև դարձել Է «Մոսկովյան գործի» ամենահայտնի ֆիգուրանտը[3]։

2019 թվականի օգոստոսի 1-ին նա ձերբակալվել և մեղադրվել է Մոսկվայում չարտոնված հանրահավաքի ժամանակ անկարգությունների մեջ[4]։ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին նա դատապարտվել է երեք տարվա փորձաշրջանի։ Դատավճիռը հասարակական լայն քննարկումներ է առաջացրել[5][6][7]։ Ժամկետի նվազեցմանը ուղեկցել է հասարակական լայն աջակցությունը[8][9]։ Դատավճռի կայացումից առաջ նա կոչ է արել ստեղծել հասարակություն, որը «լցված է պատասխանատու և սիրող մարդկանցով»[10]՝ այդ իդեալները հակադրելով ռուսական կառավարության ավտորիտարիզմին և դրա քաղաքացիների դեհումանացմանը[11]։ Ռեփեր Օքսիմիրոնը միացել է Ժուկովի բազմաթիվ երկրպագուներին և նրա համար գրավի դիմաց 2 միլիոն ռուսական ռուբլի է առաջարկել[10]։

2019 թվականի դեկտեմբերին Եգոր Ժուկովը հայտարարել է քաղաքական կարիերա անելու մտադրության մասին[12][13]։

Ռուսաստանում COVID-19 համավարակի ժամանակ Ժուկովը ոչ պաշտոնական կամավորական շարժում է կազմակերպել՝ սննդի և տնտեսական ապրանքների կարիք ունեցողներին օգնելու համար[14]։

2017 թվականից նա ալիք է վարում ՅուԹյուբ տեսահոսթինգում[15]։ 2020 թվականի հուլիսի դրությամբ այն ավելի քան 200 հազար բաժանորդներ ունի։

Մոսկովյան գործ խմբագրել

Ժամանակագրություն խմբագրել

Օգոստոսի 2-ի գիշերը Եգոր Ժուկովի տանը խուզարկություններ են անցկացվել[16][17], իսկ առավոտյան Եգորին հարցաքննության են տարել քննչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում, ժամկետ՝ մինչև 15 տարի ազատազրկում)։ Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել դատական նիստ, որտեղ որոշվել է նրան կալանավորելու հարցը։ Դատարանում հայտնի է դարձել Եգոր Ժուկովի դեմ գործի միակ մանրամասնությունը՝ տեսանյութը գործի նյութերից, որտեղ հուլիսի 27-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ «նշված անձինք ժեստեր են անում դեպի աջ»։ Տեսահոլովակը չի հրապարակվել։ Ժուկովի ձերբակալությունից հետո ՏԲԴ-ի ուսանողները, շրջանավարտները և աշխատակիցները բաց նամակ են հրապարակել բուհի ղեկավարներին ու դասախոսներին՝ կոչ անելով աջակցել և դատարանում երաշխավորել նրան, ինչպես նաւ «պետական իշխանության բոլոր մարմիններում, որտեղ դա տեղին է, բարձրացնել քրեական գործ հարուցելու հիմնավորվածության և որպես մեղադրյալ Եգոր Ժուկովին ներգրավելու հարցը»։ Եգորի աջակցության խումբը Տելեգրամում հատուկ զրուցարաններ է ստեղծել, որտեղ համակարգել է մարդկանց գործողությունները Եգորի օգնության համար։

  • Օգոստոսի 5-ին Ժուկովի կողմնակիցները մի շարք միայնակ պիկետներ են սկսել՝ ի պաշտպանություն Եգորի, ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության շենքի և ՏԲԴ շենքի մոտ։ Պիկետներին մասնակցող 4 մարդ ձերբակալվել է։
  • Օգոստոսի 15-ին կայացել է երկրորդ դատական նիստը, որի ընթացքում քննարկվել է պաշտպանության բողոքը՝ տնային կալանքի կամ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը փոխելու խնդրանքով, սակայն դատարանը մերժել է բողոքը։ Ընդ որում Եգորի համար երաշխավորվել է ավելի քան 600 մարդ, այդ թվում՝ հայտնի երգիչ Օքսիմիրոնը, դերասանուհի Չուլպան Խամատովան, քաղաքական գործիչ Լյուբով Սոբոլը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, Մոսկվայի քաղաքային դումայի գրանցված թեկնածու և ՏԲԴ-ի պրոռեկտոր Վալերի Կասամարան[18]։
  • Սեպտեմբերի 3-ին Ժուկովին նոր մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական գործունեություն համացանցում, ժամկետ՝ մինչև 5 տարի ազատազրկում), ավելի ուշ Քննչական կոմիտեն փակել է նրա դեմ հարուցված «զանգվածային անկարգությունների» մասին հոդվածի գործը։ Այս պահին Ժուկովը տնային կալանքի տակ է[19]։
  • Նոյեմբերի 19՝ նախնական դատական նիստ Կունցևի շրջանային դատարանում[20]։ Ժուկովի տնային կալանքը երկարաձգել է կես տարով՝ մինչև 2020 թվականի մայիսի 5-ը[21]։
  • Դեկտեմբերի 2՝ Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է պաշտպանության՝ գործի նյութերին ծանոթանալու ժամկետների սահմանափակման վերաբերյալ բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը[22]։
  • Դեկտեմբերի 3՝ առաջին բաց նիստ Կունցևի շրջանային դատարանում[23]։
  • Դեկտեմբերի 4՝ երկրորդ բաց նիստ Կունցևի շրջանային դատարանում[24]։ Եգոր Ժուկովի՝ դատարանի նիստում վերջին խոսքը հրապարակվել է մամուլում[25]։ Պետական մեղադրանքը 4 տարի ազատազրկում է պահանջել[26]։
  • Դեկտեմբերի 6՝ Կունցևի շրջանային դատարանը Ժուկովին դատապարտել է երեք տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարվա ընթացքում համացանցային ռեսուրսները տնօրինելու արգելքով[27]։
  • Ներկայումս նա «Էխո Մոսկվի» ալիքի ռադիոհաղորդավարն է և վարում է «Պայմանականորեն ձերը» հաղորդումը[28]։
  • 2020 թվականի փետրվարի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Եգոր Ժուկովի պայմանական ժամկետը ծայրահեղականության կոչերի համար, իսկ պաշտպանության բողոքը մերժվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Егор Жуков на «Эхо Москвы»
  2. Егор Жуков стал корреспондентом «Новой газеты»
  3. Частное лицо года – студент Егор Жуков // Ведомости
  4. Приговор самим себе. Почему государство боится 21-летнего Егора Жукова // Forbes
  5. Кремль отказался комментировать приговор студенту ВШЭ Жукову
  6. Masha Gessen. «A Powerful Statement of Resistance from a College Student on Trial in Moscow» (անգլերեն). The New Yorker. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  7. Студент ВШЭ Егор Жуков обжаловал приговор // Deutsche Welle.
  8. Я/Мы Егор Жуков: как дело о массовых беспорядках объединило московских студентов
  9. Nechepurenko, Ivan (2019 թ․ դեկտեմբերի 6). «Russian Court Bans Politically Active Student From Blogging». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  10. 10,0 10,1 «Young symbol of Russian opposition avoids jail». BBC News. 2019 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  11. Masha Gessen. «A Powerful Statement of Resistance from a College Student on Trial in Moscow» (անգլերեն). The New Yorker. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  12. «Страна уходит» Первое интервью политика Егора Жукова // Новая газета
  13. Телеканал Дождь (2019 թ․ դեկտեմբերի 7). ««Я хочу стать президентом страны». Егор Жуков — о своих политических планах». YouTube.
  14. BBC News - Русская служба (2020 թ․ ապրիլի 28). «Как я пробовала быть волонтером у «Единой России» и Егора Жукова». YouTube.
  15. «Команда Жукова» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  16. «Проходит обыск у видеоблогера, пытавшегося выдвинуться в Мосгордуму».
  17. «Со Всероса в изолятор» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. 2019 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  18. «"Россия неминуемо стремится к свободе". Егор Жуков оставлен в СИЗО» (ռուսերեն). Радио «Свобода». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. «С Егора Жукова сняли обвинения по делу о "массовых беспорядках". Теперь его обвиняют в экстремизме» (ռուսերեն). Настоящее Время. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. «Информация по делу № 01-0492/2019 | Информация по уголовным делам первой инстанции | Информация по судебным делам | Сервисы | Кунцевский районный суд | Официальный портал судов общей юрисдикции города Москвы». www.mos-gorsud.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. TV Rain Inc (2019 թ․ նոյեմբերի 19). «Егору Жукову продлили домашний арест на полгода». tvrain.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  22. «Суд признал законным ограничение в ознакомлении с делом Егора Жукова. Ему дали на это один день» (ռուսերեն). mbk-news.appspot.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  23. ««Московское дело». Суд над Егором Жуковым. День первый» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  24. ««Московское дело». Суд над Егором Жуковым. День второй» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  25. ««Мы стали нацией, разучившейся любить». Последнее слово Егора Жукова на суде». Ведомости. 2019 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  26. «Гособвинение запросило 4 года лишения свободы для студента ВШЭ Егора Жукова». Znak.com. 2019 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  27. «Егор Жуков получил три года условно за призывы к экстремизму» (ռուսերեն). Ведомости. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  28. «Интервью / Дмитрий Быков, Егор Жуков» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգոր Ժուկով» հոդվածին։