ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ

(Վերահղված է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետից)

Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ (անգլ.՝ Faculty of Pharmacology and Chemistry of Yerevan State University), ԵՊՀ-ի կազմում գործող ֆակուլտետներից մեկը[1]։

Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Անգլերեն անվանում Yerevan State University, Faculty of Pharmacology and Chemistry
Նախկին անվանում Քիմիայի ֆակուլտետ
(1921-2014)
Հիմնադրում 1921 թվական
Դեկան Տարիել Ղոչիկյան
Հասցե ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, 1-ին մասնաշենք
Կայք ysu.am/faculties/hy/Chemistry
E-mail chemistry@ysu.am

Պատմություն խմբագրել

Երևանի պետական համալսարանում քիմիա առարկայի դասավանդումը սկսվել է դեռևս համալսարանի հիմնադրման օրվանից՝ 1921 թվականից։

Նոր բացված Քիմիայի ամբիոնում աշխատանքներ էին տանում Ալեքսանդր Հակոբյանը, Լևոն Ռոտինյանը, Հովհաննես Ակունյանը և Ստեփան Ղամբարյանը, ինչպես նաև ֆակուլտետի դեկանը՝ ագրոքիմիկոս Պապա Քալանթարյանը և ԵՊՀ ռեկտորը՝ կենսաքիմիկոս Հակոբ Հովհաննիսյանը։ Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ երկար ժամանակ եղել է Ստեփան Ղամբարյանը։ Իր բնույթով ամբիոնը իրենից Օրգանական քիմիայի ամբիոն էր հիշեցնում, քանի որ գիտական հետաքրքրության շրջանակը հիմնականում օրգանական միացություններն էին (գերօքսիդ ամիններ)։ Ամբիոնում աշխատանքներ էին տարվում նաև Հայաստանի այրվող թերթաքարերի և եթերայուղատու բույսերի բնագավառում։

1927 թվականին Քիմիայի ամբիոնը տարաբաժանվում է Օրգանական և Ֆիզիկական քիմիայի ամբիոնների։ Որպես առանձին ֆակուլտետ Քիմիայի ֆակուլտետը դառնում է 1933 թվականին և 1934 թվականից այն սկսում է գլխավորել Ղազար Տեր-Ղազարյանը։ 1933 թվականին Քիմիայի ֆակուլտետում կազմակերպվում է քիմիա և բնության պահպանություն (հետագայում՝ էկոլոգիական քիմիա), իսկ 1994 թվականից՝ դեղագործական քիմիա մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստում։

2014 թվականի հուլիսի 2-ին «Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ» կառուցվածքային ստորաբաժանումը վերանվանվել է «Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ»։

Ֆակուլտետի կառուցվածք խմբագրել

Ներկայումս ֆակուլտետում գործում են երեք ամբիոններ (Անալիտիկ և անօրգանական քիմիայի, Օրգանական քիմիայի, Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի), մի քանի գիտահետազոտական կենտրոններ (Ազոտ, թթվածին և ծծումբ պարունակող հետերոցիկլիկ միացությունների քիմիայի, Հետերոցիկլիկ ամինաթթուների սինթեզի, Քիմիական և կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտությունների և Անօրգանական միացությունների սինթեզի, հետազոտության և կիրառության գիտահետազոտական լաբորատորիաներ) և էկոլոգիական անվտանգության կենտրոն։

Կրթություն խմբագրել

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի բակալավրիատում պատրաստվում են մասնագետներ հետևյալ մասնագիտություններով՝ Քիմիա, Էկոլոգիական քիմիա և Դեղագործական քիմիա, իսկ մագիստրատուրայում՝ Անօրգանական քիմիա, Օրգանական քիմիա, Ֆիզիկական և կոլոիդ քիմիա, Անալիտիկ քիմիա, Էկոլոգիական քիմիա և Դեղագիտություն։

Միջազգային ճանաչում խմբագրել

Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետը կապեր է հաստատել տարբեր երկրների առաջատար գիտական կենտրոնների և համալսարանների հետ՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ֆակուլտետի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել