Ալեքսանդր Հակոբյան (քիմիկոս)

հայ քիմիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Մկրտչի Հակոբյան (նոյեմբերի 4 (17), 1904, գյուղ Շավշեթ (այժմ՝ Թուրքիայում) - մայիսի 16, 1987, Երևան), քիմիկոս, օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1971ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։

Ալեքսանդր Հակոբյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1904(1904-11-04)[1]
Մահացել էմայիսի 16, 1987(1987-05-16)[1] (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1931)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1971)
Երեխա(ներ)Լևոն Հակոբյան

Կենսագրություն

խմբագրել

1931 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1931-1941 թվականներին աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, 1938-1941 թվականներին՝ ղեկավարել Ս․ Կիրովի անվան քիմիական գործարանի կենտրոնական լաբորատորիայի օրգանական քիմիայի բաժինը, 1946 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի (1957 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի) ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1985-1987 թվականներին՝ գիտությունների խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են ացետիլենի քիմիայի հարցերին։ Միա- և երկվինիլացետիլենների քլորածանցյալների սինթեզի և փոխարկումների բնագավառի հետազոտություններով ստացվել են նոր մոնոմերային և պոլիմերային նյութեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հակոբյան (քիմիկոս)» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։