Ստեփան Ղամբարյան (քիմիկոս)

հայ խորհրդային քիմիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ղամբարյան (այլ կիրառումներ)

Ստեփան Պողոսի Ղամբարյան (հունիսի 6, 1879(1879-06-06)[1], Կոջոր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 7, 1948(1948-03-07)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային քիմիկոս, խորհրդահայ քիմիկոսների գիտական դպրոցի հիմնադիրը։ Քիմիական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1926), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1944)[2], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935

Ստեփան Ղամբարյան
Ծնվել էհունիսի 6, 1879(1879-06-06)[1]
Կոջոր, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 7, 1948(1948-03-07)[1] (68 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԵրևան[1]
Բնակության վայր(եր)Գերմանական կայսրություն[1], Բաքու[1], Թբիլիսի[1], Երևան[1], Սեմիպալատինսկի մարզ[1] և Երևան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ԱրմՖԱՆ[1]
ԱնդամակցությունԱրմՖԱՆ[1] և ՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԼայպցիգի համալսարան
Կոչումպրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1] (1937)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Մարիա Ղամբարյան

Պետրոս Ղամբարյանի եղբայրը։ Մարիա Ղամբարյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Ղամբարյանը ծնվել է 1879 թվականի հունիսի 23-ին, Կոջոր ավանում (Թիֆլիսի մերձակայքում), ծառայողի ընտանիքում։ 1898 թվականին ավարտել է Ռիգայի դասական գիմնազիան, ապա սովորել Մյունխենի, Լայպցիգի և Հայդելբերգի համալսարաններում (1899-19061907-1911 թվականներին աշխատել է պրոֆեսորներ Թիլեի (Ստրասբուրգ), Վիլշտետերի, Վիլանդի (Մյունխեն) և Բյուխների (Բեռլին) հետ, 1911-1914 թվականներին Բաքվի ռուսական տեխնիկական ընկերության քիմիայի, 1914-1920 թվականներին՝ Թիֆլիսի երկրագործական դեպարտամենտի քիմիամանրէաբանության լաբորատորիաներում և դասախոսել Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում։ 1920 թվականին Ղամբարյանը հրավիրվել է Երևան, հիմնադրել և ղեկավարել Երևանի համալսարանի, պոլիտեխնիկական, բժշկական, գյուղատնտեսական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների օրգանական քիմիայի ամբիոնները և լաբորատորիաները։ Ղամբարյանը քիմիական պարբերականների առաջին գրադարանի հիմնադիրն է Հայաստանում։ 1935-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության անդամ և օրգանական քիմիայի բաժնի վարիչ։ 1938-1944 թվականներին աշխատել է Սեմիպալատինսկի մարզում, իսկ 1944 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։ Ստեփան Ղամբարյանը մահացել է 1948 թվականի մարտի 7-ին, Մոսկվայում, թաղված է Երևանում։

Անհիմն բռնադատվել է և աքսորվել (1938), հետագայում (1944) արդարացվել[3]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Ղամբարյանը առաջիններից էր, որ զբաղվեց օրգանական նյութերը գերօքսիդներով օքսիդացնելու ռեակցիաների հետազոտությամբ։ Ուսումնասիրելով դիֆենիլամինի ռեակցիաները բենզոիլ և ացետիլգերօքսիդների հետ՝ նա ցույց տվեց, որ առաջնային ակտում գոյացած գերօքսիդները տրոհվում են զուգաչափորեն 0-0 կապի տեղում՝ առաջացնելով ազատ ռադիկալներ (1905-1907)։ N - արիլ- N-ացիլօրթոամինաֆենոլի առաջացումն այդ ռեակցիաներում նա բացատրեց դիֆենիլհիդրօքսիլամինի հետագա վերախմբավորմամբ (1909)։ Ղամբարյանը հայտնաբերեց դիֆենիլամինի հեշտությամբ օքսիդանալու հատկությանը և առաջինն ստացավ տետրաֆենիլ հիդրազին։ Հետազոտելով վերջինիս փոխազդեցությունը թթուների հետ՝ Ղամբարյանը հաստատեց, որ տեղի է ունենում N-N կապի խզում։ Ավելի ուշ նա հիմնավորեց, որ ալկիլֆենիլամինի և բենզոիլպերօքսիդի փոխազդեցության դեպքում տեղի է ունենում ալկիլֆենիլ- հիդրօքսիլամինի վերախմբավորում։ Այդ հետազոտություններին զուգընթաց նա Հայաստանում զբաղվում է նաև տեղական այրվող թերթաքարերի, եթերայուղատու բույսերի ուսումնասիրությամբ, իսկ կարբիդի գործարանը գործարկելուց հետո՝ նաև ացետիլենի քիմիայով (քացախաթթվի, պլաստմասսաների, քլոր պարունակող օրգանական լուծիչների, գյուղատնտեսական կենդանիների պարազիտային հիվանդությունների դեմ պայքարի միջոցների՝ տետրաքլորէթիլենի և հեքսաքլորէթանի ստացումը և այլն), ացետիլենից քլորոպրենային կաուչուկի ստացման գիտական և տեխնոլոգիական չմշակված առանձին խնդիրների լուծմամբ։ Ղամբարյանի հետազոտությունները դարձան Հայաստանում օրգանական քիմիայի հետագա զարգացման հիմքը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 24