Դերոն Մայքլ Ուիլյամս (անգլ.՝ Deron Michael Williams, հունիսի 26, 1984(1984-06-26), Պարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող։

Դերոն Ուիլյամ
Deron williams

Դիրքը Խաղարկող
Համար № 8, 31
Ի ծնե տրված անունը Դերոն Մայքլ Ուիլյամս
Deron Michael Williams
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 1,91 մ
Քաշ 95 կգ
Դպրոց Դը Քոլոնիի ավագ դպրոց (Դը Քոլոնի, Տեխաս)
համալսարան Իլինոյսի համալսարան (2002–2005)
Դրաֆթի տարի 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ
Դրաֆթ ակումբ Յութա Ջազ
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յութա Ջազ (2005–2011)
Թուրքիա Բեշիկթաշ (2011, լոկաուտի ժամանակ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Ջերսի/ Բրուքլին Նեթս (2011-2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս Մավերիքս (2015–2017)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ Կավալիերս (2017)
Մրցանակներ

  • 3× NBA աստղ (2010–2012)
  • 2× All-NBA երկրորդ թիմ (2007, 2009)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2005)
  • NBA հմտությունների մարտահրավերի հաղթղ (2008)
  • 2× All-Big Ten առաջին թիմ (2004-05)
  • NCAA օլ-ամերիքըն (2005)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Լոնդոն 2012
 Ոսկի - Պեկին 2008
ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնություն
 Ոսկի - Լաս Վեգաս 2007
ՖԻԲԱ-ի Մ-20 ամերիկյան առաջնություն
 Բրոնզ - Իսլա Մարգարիտա 2002

Դերոն Ուիլյամսը և Լեբրոն Ջեյմսը ողջունում են ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամային և առաջին տիկին Միշել Օբամային (Լոնդոն 2012)

Ուսանողական առաջնությունը անցկացնելով Իլինոյսի համալսարանի «Ֆայթինգ Իլինի» թիմում՝ Ուիլյամսը մուտք է գործում 2005 թվականի NBA դրաֆթ՝ ընտրվելով երրորդը «Յութա Ջազի» կողմից։ «Ջազում» Ուիլյամսն անցկացնում է մոտ 6 մրցաշրջան և 2011 թվականի փետրվարի 23-ին փոխանակվում և տեղ գտնում «Նյու Ջերսի Նեթս» (ավելի ուշ՝ «Բրուքլին Նեթս») ակումբում, որը Ուիլյամսին ձեռք բերելու համար «Յութային» էր հանձնել պաշտպան Դևին Հարիսին, հարձակվող Դերիք Ֆեյվորսին, ինչպես նաև գալիք դրաֆթում 2 առաջին ռաունդի ընտրություններ և 3 միլիոն ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ 2011 թվականին հայտարարված լոկաուտի ժամանակ Ուիլյամսը արտոնյալ պայմանագիր է կնքում թուրքական «Բեշիկթաշի» հետ, որտեղ անցկացնում է մի քանի խաղ՝ մինչև լոկաուտի ավարտը։

Ուիլյամը 3 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), 2 անգամ տեղ գտել «All-NBA երկրորդ թիմ» և 1 անգամ «NBA All-Rookie առաջին թիմ» խորհրդանշական հավաքականներում։

Ակումբային կարիերայից զատ, հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ Լոնդոնի (2012) և Պեկինի (2008) ամառային օլիմպիական խաղերում, ինչպես նաև հանդես եկել ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնությունում՝ նույնպես դառնալով ոսկե մեդալակիր։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերոն Ուիլյամս» հոդվածին։