Դևիս Ստյուարտ

ամերիկացի նկարիչ

Դևիս Ստյուարտ (անգլ.՝ Stuart Davis դեկտեմբերի 7, 1892(1892-12-07)[2][1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 24, 1964(1964-06-24)[3][4][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, կուբիզմի և գեղանկարչության մեջ փոփ արտի ներկայացուցիչ։

Դևիս Ստյուարտ
Ի ծնեանգլ.՝ Edward Stuart Davis[1]
Ծնվել էդեկտեմբերի 7, 1892(1892-12-07)[2][1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել էհունիսի 24, 1964(1964-06-24)[3][4][5][…] (71 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունGrand Central School of Art?
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ՈճAmerican modernism?
Ժանրպրեցիզիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՌոբերտ Հենրի
Պարգևներ
ՀայրEdward Wyatt Davis?
ՄայրHelen S. Davis?
 Stuart Davis (painter) Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն

խմբագրել

Նկարչի հայրը` Էդվարդ Դ. Դևիսը, «Ֆիլադելֆիա Պրեսի» մշակույթի բաժնի պատասխանատու խմբագիրն էր և սերտ համագործակցել է վրձնի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ջոն Սլոյնը, Ջորջ Լաքսը, Ռոբերտ Հենրին և Վիլյամ Գլակենսը։ Ստյուարտը 1910-1913 թվականներին գեղանկարչություն է սովորել Նյու Յորքում, Ռոբերտ Հենրիի արվեստի դպրոցում։

Հենց այդ ժամանակ երիտասարդ նկարիչը ընկնում է «hot music»-ի ուժեղ ազդեցության տակ և հաճախակի այցելում է Սան Խուան Հիլում գտնվող ջազային բարեր։ Հենց այդ տպավորությունները դառնում են նրա այդ ժամանակվա ստեղծագործական կյանքի հիմնական թեման։ 1913 թվականին իր մի քանի նկարներով մասնակցում է ժամանակակից արվեստի Էրմորի ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Դևիս Ստյուարտը եղել է ցուցադրության ամենաերիտասարդ մասնակիցը։ Հաջորդ տարիներին համագործակցել է «Հափրես Ուիքլի» ամսագրի հետ` դրա համար տիտղոսաթերթեր ստեղծելով։ 1917 թվականին կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Շերիդեն Սքուեր պատկերասրահում (Նյու Յորք)։ 1927-1928 թվականներին ճամփորդել է դեպի Մեքսիկա և Փարիզ։ 1931 թվականին դասավանդել է Արվեստի ուսանողական լիգայում (Art Students League): Հաջորդ տարի որմնանկար է արել քաղաքային Ռադիո Մյուզիք հոլում։ 1940 թվականից հետո դասավանդել է Սոցիոլոգիական հետազոտությունների նոր դպրոցում։ 1945 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Դևիսի աշխատանքների հետահայաց ցուցադրություն։ 1956 թվականին մասնակցել է Վենետիկի բիենալեին։ Մինչև կյանքի վերջը Դևիս Ստյուարտն ապրել և ստեղծագործել է Նյու Յորքում։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Sam Hunter «Amerikanische Avantgarde», Herrsching 1988.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Hills P. Stuart Davis — 1996. — P. 151. — ISBN 978-0-8109-3219-7
  2. 2,0 2,1 Whiting C. Davis, Stuart // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T021615
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Stuart Davis (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Stuart DavisOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7