Դևիդ Այեր (անգլ.՝ David Ayer, հունվարի 18, 1968(1968-01-18), Շամփեյն, Իլինոյս), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Գրել է «Մարզման օր» (2001 թ.) և «Ֆորսաժ» (2001 թ.) ֆիլմերի սցենարները։ Եղել է «Դաժան ժամանակներ» (2005 թ.), «Փողոցի թագավորները» (2008 թ.), «Սաբոտաժ» (2014 թ.), «Ցասում» (2014 թ.), «Ինքնասպանների ջոկատ» (2017 թ.) և «Պայծառ» (2017 թ.) ֆիլմերի ռեժիսորը։

Դևիդ Էյեր
անգլ.՝ David Ayer
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1968(1968-01-18) (56 տարեկան)
ԾննդավայրՇամփեյն, Իլինոյս
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԵրկերԻնքնասպանների ջոկատը և Ցասում
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան և կինոդերասան
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
 David Ayer Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Էյերը ծնվել է 1968 թվականի հունվարի 18֊ին Իլինոյս նահանգի Շամփեյն քաղաքում։ Այն բանից հետո, երբ նրա ծնողները նրան դեռահաս տարիքում դուրս են վռնդել տանից, նա մեծացել է Մինեսոտա նահանգի Բլումինգթոն և Մերիլենդ նահանգի Բաթեստա քաղաքներում[1]։ Էյերը ապրել է իր զարմիկի հետ՝ Լոս Անջելեսում[2]։

Կարիերա խմբագրել

Էյերը եղել է «Ֆորսաժ» ֆիլմի սցենարիստներից մեկը։ Նա գրել է «Մուգ կապույտ» և «Մարզման օրը» ֆիլմերի սցենարները։ Էյերը պայմանագիր էր ստորագրել «S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին» ֆիլմի սցենարը գրելու համար։ Ֆիլմը թողարկվել է 2003 թվականին, իսկ ռեժիսորը եղել է Քլարկ Ջոնսոնը։

Էյերի ռեժիսորային կարիերայի առաջին ֆիլմը եղել է «Դաժան ժամանակներ» ֆիլմը։ Հետագայում նա եղել է «Փողոցի թագավորները» ֆիլմի ռեժիսորը, որը թողարկվել է 2008 թվականին։ նա եղել է «Պարեկ» ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը։ Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսում ապրող երկու ոստիկանների ամենօրյա կյանքի մասին, որոնց մարմնավորում են Ջեյք Ջիլենհոլը և Մայքլ Պենյան։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականի աշնանը և ունեցել է ֆինանսական և քննադատական հաջողություն։ Ռոջեր Էբերթը այն համարել է 2012 թվականի չորրորդ լավագույն ֆիլմը[3]։ Նրա հաջորդ ֆիլմը եղել է «Սաբոտաժ» թրիլերը, որի գլխավոր դերակատարը Առնոլդ Շվարցենեգեր է։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի մարտի 28-ին։ Նա գրել է սցենար և հանդիսացել է որպես ռեժիսոր «Ցասում» ֆիլմի համար։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին և հիմնական դերակատարներն են Բրեդ Փիթը, Շայա Լեբաֆ և Լոգան Լերմանը[4]։

Էյերը եղել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը, որը թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 5֊ին։ Ֆիլմը հիմնական ստացել է բացասական ակնարկներ, սակայն ունեցել է ֆինանսական հաջողություն[5]։

Էյերը նաև եղել է «Պայծառ» ֆիլմի ռեժիսորը, որի հիմնական դերակատարներն են Ուիլ Սմիթը և Ջոել Էդգետոնը։ Ֆիլմի սցենարի նախնական տարբերակը գրել է Մաքս Լենդիսը, իսկ Էյերը այն վերագրել է[6][7]։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 22֊ին Netflix֊ի կողմից[8]։ 2018 թվականին Netflix֊ը հայտարարել է, որ լինելու է ֆիլմի երկրորդ մասը[9]։

2016 թվականի դեկտեմբերի 13֊ին Դևիդ Էյերը նշանակվել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սպին֊օֆֆ «Գոթեմ Սիթիի սիրենները» ֆիլմի ռեժիսոր։ Մարգո Ռոբին կրկնելու է իր դերը, որպես Հարլի Քուին[10]։

2018 թվականի հունիսին հայտարարվեց, որ Էյերը լինելու է «Հարկ հավաքողը» ֆիլմի ռեժիսորը, որի հիմնական դերակատարներն են լինելու Շայա Լեբաֆը, Բոբո Սոթոն, Չելսի Ռենդոնը, Ցինտիա Սերմոնան[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
2000 Յու-571 Այո
2001 Մարզման օր Այո Այո Կամեո, ռուսական մաֆիայի անդամ
Ֆորսաժ Այո
2002 Մուգ կապույտ Այո
2003 S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին Այո
2005 Դաժան ժամանակներ Այո Այո Այո
2008 Փողոցի թագավորները Այո Կամեո, ավազակախմբի անդամ բանտարկյալ
2012 Պարեկ Այո Այո Այո
2014 Սաբոտաժ Այո Այո Այո
Ցասում Այո Այո Այո
2016 Ինքնասպանների ջոկատ Այո Այո Կամեո(ընդլայնված տարբերակում), Բելե Ռիվ պանտի պահակ
2017 Պայծառ Այո Այո
Հարկ հավաքողը Այո Այո Այո Նկարահանվում է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «David Ayer's bumpy and brilliant road to Fury». The Buffalo News. 2014 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  2. «'End of Watch' Director David Ayer on Reinventing the Cop Genre». TIME. 2012 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  3. «End of Watch». Chicago Sun-Times. 2012 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Logan Lerman Enlists for Fury». ComingSoon.net. 2013 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  5. «David Ayer Movie Box Office Results». www.boxofficemojo.com.
  6. «Will Smith and David Ayer Reteam for Bright with Joel Edgerton». Collider. 2016 թ․ մարտի 2.
  7. «Will Smith, David Ayer Reteaming on Max Landis Spec 'Bright'». Variety. 2016 թ․ մարտի 3.
  8. «Netflix Makes Mammoth Deal for David Ayer's 'Bright' Starring Will Smith». Collider.com. 2016 թ․ մարտի 18.
  9. «"Netflix Firms 'Bright' Sequel With Will Smith"». Deadline Hollywood. 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  10. «David Ayer, Margot Robbie Reteam on Female DC Villains Movie».
  11. «Cinthya Carmona Joins 'The Tax Collector'; Cathy Shim Cast In 'The Sun Is Also A Star'; Jake Allyn In 'Kill Me Twice'». Deadline Hollywood. 2018 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Էյեր» հոդվածին։