Դևիդ Գեյլ
Դևիդ Գեյլ (անգլ.՝ David Gale, դեկտեմբերի 13, 1921[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - մարտի 7, 2008[3][1][2], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի մաթեմատիկոս և տնտեսագետ։ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, աշխատել է մաթեմատիկայի, տնտեսագիտության, արդյունաբերական ճարտարագիտության և գործողությունների հետազոտությունների բաժիններում։ Նա մեծ ներդրում է ունեցել մաթեմատիկական տնտեսագիտության, խաղերի տեսության և ուռուցիկ վերլուծության մեջ։
Դևիդ Գեյլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1921[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Մահացել է | մարտի 7, 2008[3][1][2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան (1949)[1], Միչիգանի համալսարան (1947)[1] և Սուորթմոր քոլեջ (1943)[1] |
Երկեր | Gale–Ryser theorem?, Gale diagram?, Gale–Shapley algorithm?, Chomp? և Bridg-it? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և տնտեսագետ |
Աշխատավայր | Բրաունի համալսարան[1], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[1][5], Փրինսթոնի համալսարան[1] և ՌԱՆԴ ընկերություն[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[7] |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ստացել է բակալավրի կոչում Սվարթմորի քոլեջից, իսկ 1947 թվականին Միչիգանի համալսարանից՝ մագիստրոսի կոչում։ Երկու տարի անց հաջողությամբ պաշտպանել է իր թեզը՝ Փրինսթոնի համալսարանի մաթեմատիկական փիլիսոփայության դոկտորի աստիճանի համար։ 1950-1965 թվականներին դասավանդել է Բրաունի համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Բերկլի Կալիֆոռնիայի համալսարան։ Ապրել է Բերկլում և Փարիզում։
Ամուսնացել է բանաստեղծուհի և ֆեմինիստ գրականագետ Սանդրա Գիլբերտի հետ։ Ունի երեք դուստր և երկու թոռ։
Գիտական գործունեություն խմբագրել
Նա ապացուցել է մրցակցային հավասարակշռության առկայությունը։
Ստյուարտի հետ անցկացրել է անվերջ կրկնվող խաղերի ուսումնասիրությունը լիարժեք տեղեկություններով։ Այս աշխատանքը հիմնարար ներդրում է ունեցել մաթեմատիկական տրամաբանության մեջ։
Գեյլը հորինել է կամուրջը նետելու (bridg-it, որը նաև հայտնի է որպես «Գեյլի խաղ») և հարված (chomp) խաղերը։
Նա մեծ դեր է ունեցել գծային ծրագրավորման տեսության և գծային անհավասարությունների զարգացման գործում։ 1960-ականների նրա դասական դասագիրքը՝ The Theory of Linear Economic Models-ը այսօր շարունակում է մնալ այս ոլորտի ուղենիշը։
Գեյլի վերափոխումը նախագծային տարածքում գտնվող կետերի սահմանում է։ Այս հայեցակարգը կարևոր է մաթեմատիկական օպտիմիզացիայի, կոդավորման տեսության և հանրահաշվական երկրաչափության մեջ։
1962 թվականին Լլոյդ Շեփլիի հետ համագործակցելով՝ լուծում է տվել ամուսնությունների կարևոր խնդրին, ինչը հանգեցրել է էական փոփոխությունների այն բոլոր ոլորտներում, որտեղ կարևոր է համատեղելի կադրերի ընտրությունը։ Այսպիսով, ներկայումս այս լուծումը կիրառվում է Նյու Յորքի և Բոստոնի պետական դպրոցների համակարգում՝ դպրոցների միջև աշակերտների բաշխմամբ։ 2012 թվականին այս աշխատանքի համար Շեփլիին շնորհվել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակ[8]։
Գեյլը 1991 թվականից մինչև 1997 թվականըThe Mathematical Intelligencer-ում առաջնորդել է հետաքրքրաշարժ մաթեմատիկական սյունակը։ Այս սյունակները հետագայում կազմվել են Tracking the Automatic Ant գրքում։
2004 թվականին մշակել է MathSite ուսումնական կայքը։
Մրցանակներ և կոչումներ խմբագրել
- Procter Fellow, Princeton University, 1948
- Fulbright Research Fellowship, 1953-54
- Guggenheim Fellow, 1962-63, 1981
- Fellow, Econometric Society, 1965
- Miller Professor, 1971-72
- Fellow, Center for Advanced Study in Behavioral Sciences, 1975-76
- Fellow, American Academy of Arts and Sciences, 1978
- Lester Ford Prize, 1979-80
- John von Neumann Theory Prize, 1980
- Member, National Academy of Sciences, 1983
- Pirelli Internetional Award Science Communication of Mathematics, 2007
- Golden Goose Award, 2013[9]
Հրապարակումներ խմբագրել
- Infinite games with perfect information (with F.M. Stewart). Annals of Mathematics 28 (1953), pp. 245–266.
- The law of supply and demand. Mathematica Scandinavica 3 (1955), pp. 33–44.
- Neighboring vertices on a convex polyhedron, in «Linear Inequalities and Related Systems» (H.W. Kuhn and A.W. Tucker, eds.), Annals of Math. Studies 38, 255—263, Princeton Univ. Press, 1956.
- The theory of linear economic models. McGraw-Hill, New York, 1960.
- College admissions and the stability of marriage (with L.S. Shapley). American Mathematical Monthly 69 (1962), pp. 9–15.
- A note on global instability of competitive equilibrium. Naval Research Logistics Quarterly 10 (1963), pp. 81–87.
- The Jacobian matrix and global univalence of mappings (with H. Nikaido). Mathematische Annalen 2 (1965), pp. 81–93.
- On optimal development in a multi-sector economy. The Review of Economic Studies 34 (1967), pp. 1–18.
- Pure exchange equilibrium of dynamic economic models. Journal of Economic Theory 6 (1973), pp. 12–26.
- A curious nim-type game. American Mathematical Monthly 81(1974), pp. 876–879.
- The game of Hex and the Brouwer fixed-point theorem. American Mathematical Monthly 86(1979), pp. 818–827.
- The strategy structure of two-sided matching markets (with G. Demange). Econometrica 53, no. 4 (1985), pp. 873–888.
- Tracking the automatic ant. And other mathematical explorations. A collection of Mathematical Entertainments columns from The Mathematical Intelligencer. Springer-Verlag, New York, 1998, pp. xii + 241.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-gale23mar23,1,6208788.story
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ https://math.berkeley.edu/people/faculty/david-gale
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ 7,0 7,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Roth, Alvin E. (March, 2008), «Deferred Acceptance Algorithms: History, Theory, Practice, and Open Questions Archived 2008-05-12 at the Wayback Machine.», International Journal of Game Theory, Special Issue in Honor of David Gale on his 85th birthday, 36: 537—569; .
- ↑ «Market Design»։ The Golden Goose Award։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-16-ին։ Վերցված է 2015-05-27
Արտաքին հղումներ խմբագրել
- Citation of von Neumann Theory Prize on David Gale’s work
- «Mathematician, puzzle lover David Gale has died»
- Pearce Jeremy (մարտի 31, 2008)։ «David Gale, Who Created Marriage Algorithm, Is Dead at 86»։ The New York Times
- MathSite
- Դևիդ Գեյլի կենսագրությունը գործառնությունների հետազոտությունների և կառավարման գիտությունների ինստիտուտի կայքում