Դրեզդենի ամրոց

ամրոց Դրեզդենում, Գերմանիա

Դրեզդենի ամրոց-նստավայր, նաև Դրեզդենի պալատ-նստավայր (գերմ.՝ Dresdner Residenzschloss կամ Dresdner Schloss), սաքսոնական կուրֆյուրստների (1464-1485, 1547-1806) և թագավորների (1806-1918) նախկին նստավայրը։ Դրեզդենի ամենահին շենքերից մեկն է, որտեղ կարելի է հայնաբերել ռոմանականից մինչ էկլեկտիզմի ոճերի ճարտարապետություն։

Museum Silhouette.svg
Դրեզդենի ամրոց
Dresden Residenzschloss 3.jpg
Տեսակշատո և թանգարան
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
ՏեղագրությունԴրեզդեն[1]
ՀասցեTaschenberg 2, 01067 Dresden[2]
ՓողոցSchloßstraße?, Schloßplatz? և Sophienstraße?
Ճարտարապետական ոճՎերածնունդ
Մասն էԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու
ՍեփականատերՍաքսոնիա
ԲնակիչKupferstich-Kabinett Dresden? և Münzkabinett?
Հիմնադրված է1899
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան
Պաշտոնական կայք

Դրեզդենի ամրոցի մասին առաջին հիշատակումը վերաբերվում է 1289 թվականին։ Դրանից հետո ամրոցը բազմիցս վերակառուցվել է և իր ժամանակակից տեսքը ստացել է 1901 թվականին, երբ ճարտարապետներ Գուստավ Դանգերի և Գուստավ Ֆրյոլիհի ղեկավարությամբ իրականացվել է վերջին խոշոր վերակառուցումը։ Ամրոցի ներսում տեղակայված են «Կանաչ հավաքածու» ոսկերչական զարդերի հավաքածուն (գերմ.՝ Grünes Gewölbe), Դրամագիտական կաբինետը (գերմ.՝ Münzkabinett), Փորագրական կաբինետը (գերմ.՝ Kupferstich-Kabinett), զինանոցը՝ հայտնի թուրքական սրահով։ Բացի այդ, ամրոցում անցկացվում են տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրում են ինչպես հին, այնպես էլ ժամանակակից վարպետների արվեստի գործեր։ Այնտեղ է գտնվում նաև արվեստին վերաբերող գրադարան և Դրեզդենի արվեստի պետական հավաքածուն։

ՊատմությունԽմբագրել

 
Դրեզդենի ամրոցի տեսքը Ցվինգերից
 
Ամրոցն ավերված՝ մինչև 2000 թվականի վերականգնումը

Գիտնականները այն կարծիքին են, որ Դրեզդենի ներկայիս ամրոցի տեղում ամրաշինական կառույցները գոյություն են ունեցել դեռևս 12-րդ դարի վերջին։ Այդ մասին է վկայում ամրոցի անմիջական հարևանությամբ գտնվող Էլբայի վրայով անցնող փայտե կամուրջը և այն փաստը, որ Դրեզդենում 1206 թվականին տեղի է ունեցել սաքսոնական ազնվականության մեծ «համաժողով»՝ մեյսենցի կոմս Դիտրիխի գլխավորությամբ։ Դրեզդենում ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակումը սկսվում է 1289 թվականից։ «Castrum»-ն այդ ժամանակ տեղակայված էր Էլբա գետի քարե կամրջի մոտ։ Այդ ժամանակներին վերաբերվող ոչ մի գծագիր կամ նկար չի պահպանվել, և գիտնականները ենթադրում են, որ այն ի սկզբանե եղել է ռոմանական ամրոց։ Բերդի ներքին բակը ունեցել է մոտավորապես 35-ը 40 մետրի վրա չափսեր և գտնվել է ներկայիս «Պահնորդական աշտարակի» (գերմ.՝ Hausmannsturm) տեղում, որն այժմ գտնվում է ամրոցի հյուսիսային թևի մեջտեղում, որտեղ այդ ժամանակ եղել է համեմատաբար փոքր միջնադարյան ամրոցի արևմտյան անկյունային աշտարակը։ Աշտարակի ներքին հատվածը, մինչև պատվանդանի բարձրությունը, դարերի ընթացքում ոչ մի ավերածության չի ենթարկվել և չի վերակառուցվել, գոյատևել է առնվազն 15-րդ կեսերից, հնարավոր է նույնիսկ 12-րդ դարի վերջից։ 15-րդ դարի կեսերին գոյություն ունեցող քառանկյուն աշտարակը վերակառուցվել է՝ շարունակվելով վեցանկյուն կառույցով, ավարտվելով գրեթե հարթ տանիքով։ 15-րդ դարի վերակառուցման արդյունքում Դրեզդենի ամրոցը ստացել է իտալական «նմուշի» քառակողմ եռահարկ դղյակի տեսքը, որը տարածված էր Գերմանիայում ուշ միջնադարում։

Ամրոցի հետագա վերակառուցումն իրականացվել է 1530-1558 թվականներին դուքս Գեորգ Բորոդատիի և նրա եղբորորդու՝ սաքսոնական կուրֆյուրստ Մորիցի օրոք։ Գեորգի օրոք վերակառուցվել են քաղաքային ամրությունների «Էլբայի դարպասները», որոնք գործնականում գտնվում էին Էլբայի կամրջի վրա, և վեհաշուք տեսք ստանալով՝ պատմության մեջ մտել են որպես «Գեորգևյան դարպասներ»։ Մորիցը, որի օրոք Դրեզդենը դարձել է սաքսոնական կուրֆյուրստների նստավայրը, 1548 թվականին հանձնարարում է ճարտարապետներ Հանս ֆոն Դեն-Ռոտֆելզենին և Բաստիանին և Հանս Կրամերին վերակառուցել ամրոցը ռենեսանսի ոճով։ Ամրոցն ընդլայնելու նպատակով արևմտյան թևաշենքը քանդվել է, և 1558 թվականին կառուցվել է նոր շինություն, որը կոչվել է Մորիցբաու (գերմ.՝ Moritzbau): Բացի այդ, փակ բակ ունենալու նպատակով հարկավոր էր ավարտել հարավային և հյուսիսային թևաշենքերի կառուցումը։ Արմտյան թևաշենքի առաջին հարկում կար «գաղտնի պահոց», որը հետագայում դարձավ հայտնի «Կանաչ կամար» թանգարանը։ Սկզբնապես մեկ մետր հաստությամբ պատերով պաշտպանված «պահոցը» ծառայում էր պարզապես կուրֆյուրստի գանձերի, դրամական միջոցների և արժեքավոր փաստաթղթեր պահելու համար։ Ամրոցի ներքին բակում, որը գրեթե կրկնապատկվել էր, ըստ Մորիցի՝ նախատեսվում էր կազմակերպել ասպետական մրցաշարեր,այդ նպատակով Շամբոր ֆրանսիական ամրոցի (ֆր. château de Chambor) օրինակով կառուցվեցին երեք անկյունային աշտարակներ։ Պատերը զարդարված էին սգրաֆֆիտո (իտալ.՝ sgraffito) ոճի նկարներով։ «Պահնորդական աշտարակ»-ը, որը վերակառուցումից առաջ անկյունային աշտարակ էր, այժմ գտնվում էր ամրոցի հյուսիսային թևաշենքի մեջտեղում։ Աշտարակից դեպի արևելք գտնվող թևաշենքը, որը չէր վերակառուցվել, այդ ժամանակվանից սկսեց կոչվել Altes Haus (հին տուն), աշտարակից արևմուտք գտնվող տարածքում կառուցվեց պալատական մատուռ, 1558 թվականին բակից դեպի մատուռ մուտքը զարդարվեց ոսկե դարպասով։ 1590-1594 թվականներին հարավային կողմում կառուցվեց մեկ այլ շինություն և այդպիսով ամրոցը ունեցավ մեկ այլ ներքին բակ։ Ամրոցի վերակառուցման հաջորդ մեծ ալիքը համընկնում է 17-րդի վերջին`18-րդ դարի սկզբին։ 1674-1676 թվականներին «Պահնորդական աշտարակը» ունեցավ բարոկկո ոճի տանիք սրաձողով, աշտարակի ընդհանուր բարձրությունը այդ ժամանակ կազմում էր 101 մետր և մինչև 1945 թվականը աշտարակը համարվում էր Դրեզդենի ամենաբարձր շենքը։ 1693 թվականից սկսած ամրոցը հարավից ուներ միայն մեկ դարպաս, 1693 թվականից սկսած այն հյուսիսից ունեցավ մեկ այլ «Կանաչ դարպասը», որը գտնվում էր հենց պահնորդական աշտարակի տակ։ 1701 թվականին Օգոստոս II Հզորի տիրապետության օրոք ամրոցում բռնկվեց մեծ հրդեհ, որի արդյունքում այրվեցին արևելյան թևաշենքը և Գեորգիևյան դարպասը։ Չնայած այն հանգամանքին, որ Դրեզդենում շենքերի մեծ մասն այդ պահին կառուցվել էր բարոկկո ոճով, ամրոցի վերականգնումն իրականացվել էր առանց ճարտարապետական ոճը փոխելու[3][4]։

Վետտինների սաքսոնյան դինաստիայի 800-ամյակի առթիվ արքա Ալբերտի հրամանով 1889 թվականին սկսվել է ամրոցի և հարակից շենքերի նոր խոշոր վերականգնումն ու վերակառուցումը։ Գուստավ Դունգերի և Գուստավ Ֆրյոլիհի ղեկավարությամբ աշխատանքներըը տևել են ավելի քան 10 տարի, և 1901 թվականին ամրոցը ստացել է իր ներկայիս տեսքը։ Հիմնական փոփոխություններն ազդել են ամրոցի հարավային կողմի վրա, այնտեղ 1900 թվականին նոր բարրոկկո ոճով կառուցվել է մեկ այլ շինություն՝ ծածկված անցումով դեպի Տաշենբերգի (գերմ.՝ Taschenberg) պալատ։ Ամրոցի հյուսիսային «Էլբայի կողմը» նույն անցուղով միացված է եղել մայր տաճարին։ Այսպիսով, Տաշենբերգի պալատը, որտեղ ապրել է թագավորական ընտանիքը, ամրոցի միջով ներքին անցումներով կապվել է մայր տաճարի և Յոհաննեումի հետ «Երկար անցում» պատկերասրահի միջոցով, որը զարդարված էր «Իշխանների շքերթը» ճենապակյա մեծանկարով։

1945 թվականի ռմբակոծություններից հետո բնակավայրը վերածվել է ավերակների։ Մեկ տարի անց դրանք ծածկված են եղել ժամանակավոր տանիքով և 15 տարի մնացել են այդ տեսքով։ Միայն 1960-ականներին աշխատանքներ են սկսվել պալատի ներքին հարդարանքի վերակառուցման ուղղությամբ, որը տևել է մինչ 2013 թվականը։ Մի շարք պալատական սրահներում աշխատանքները շարունակվել են մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիս։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.skd.museum/besuch/residenzschloss/#c3489
  3. Fritz Löffler: Das alte Dresden - Geschichte seiner Bauten. 16th ed. Leipzig: Seemann, 2006, 978-3-86502-000-0
  4. Reinhard Spehr, Herbert Boswank. Dresden — Stadtgründung im Dunkel der Geschichte. — Dresden: DJM, 2000. — ISBN 3980309118

Արտաքին հղումներԽմբագրել