Դրագո Յանչար
Դրագո Յանչար (սլովեն.՝ Drago Jančar, ապրիլի 13, 1948[1][2][3][…], Մարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]), սլովենացի գրող։
Դրագո Յանչար | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1948[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Մարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4] |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, դրամատուրգ, ակնարկագիր, դրամատուրգ և բանաստեղծ |
Լեզու | սլովեներեն |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ և Սլովենիա |
Կրթություն | Մարիբորի համալսարան |
Անդամակցություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Drago Jančar Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է իրավաբանություն, լույս է ընծայել «Ամբիոն» թերթը, համագործակցել է «Երեկո» թերթին։ 1974 թվականին ձերբակալվել է «օտար հայացքներ տարածելու» մեղադրանքով, քանի որ Յանչարը Ավստրիայից բերել ու ընկերների շրջանում տարածել է Բլայբուրգյան սպանդի մասին գիրք։ Նա դատապարտվել է մեկ տարի ազատազրկման, սակայն անազատութան մեջ մնացել է երեք ամիս։ Սերբիայում անցել է զինվորական ծառայության։ Վերադառնալով Սլովենիա՝ Լյուբլյանայում մտերմացել է գրողների ու հրապարակախոսների դեմոկրատական թևին (Է․ Կոցբեկ, Մ․ Ռոժանց), ավելի ուշ ծանոթացել է Բորիս Պախորի հետ։ Գրել է կինոսցենարներ, աշխատել է հրատարակչությունում։ 1970-1980-ական թվականներին նրա ստեղծագործությունները հրատարակվել են արտասահմանում։ 1982 թվականին դարձել է «Նոր դիտարկում» դեմոկրատական ամսագրի հիմնադիրներից մեկը։ 1987-1991 թվականներին ղեկավարել է սլովենական PEN միջազգային կազմակերպությունը։ 1995 թվականից Սլովենիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Տասնօրյա պատերազմի ժամանակ մի քանի այլ գրողների հետ օգնել է Սլովենիայի միջազգային օգնությունը կազմակերպելու այն երկրերի կողմից, որոնք կողմ էին Սլովենիայի անկախացմանը։ 2000 և 2004 թվականների ընտրությունների ժամանակ աջակցել է «Սլովենիայի դեմոկրատական կուսակցությանը»։ 2004 թվականին հանդես է եկել «Միավորում՝ հանուն հանրապետության» (սլովեն.՝ Zbor za republiko) քաղաքացիական հարթակի աջակցությամբ։ Բազմիցս արտահայտվել է Սլովենիայում շովինիստական ազգայնամոլության դեմ։
Ստեղծագործություն և ճանաչում
խմբագրելԴրագո Յանչարի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով․
- Ֆրանցե Պրեշերնի մրցանակ (1993)
- Արնսբերգի Եվրոպական մրցանակով (1994)
- Հերդերի մրցանակ (2003)
- Ժան Ամերի մրցանակ գեղագիտության համար (2007)
- Եվրոպական գրական մրցանակ (Ստրասբուրգ, 2011)։
Ստեղծագործություն
խմբագրելՎեպեր
խմբագրել- Petintrideset stopinj (1974)
- Galjot (1978)
- Severni sij (1984)
- Zvenenje v glavi (1998, ֆրանսիական L’Inapercu մրցանակ, 2012)
- Katarina, pav in jezuit (2000)
- Graditelj (2006)
- Drevo brez imena (2008)
- To noč sem jo videl (2010)
Պիեսներ
խմբագրել- Disident Arnož in njegovi (1982)
- Veliki briljantni valček (1985)
- Vsi tirani mameluki so hud konec vzeli … (1986)
- Daedalus (1988)
- Klementov padec (1988)
- Zalezujoč Godota (1988)
- Halštat (1994)
- Severni sij (2005)
- Lahka konjenica (2006)
Պատմվածքների ժողովածուներ
խմբագրել- Romanje gospoda Houžvičke (1971)
- O bledem hudodelcu (1978)
- Smrt pri Mariji Snežni (1985)
- Pogled angela (1992)
- Prikazen iz Rovenske (1998)
- Človek, ki je pogledal v tolmun (2004)
Էսսեների ժողովածուներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119238624 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20200326174523/https://orf.at/stories/3159315/
- ↑ https://www.prixeuropeendelitterature.eu/-laureats-.html
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագո Յանչար» հոդվածին։ |