Բլայբուրգյան սպանդ, եզր, որով բնութագրվում են 1945 թվականի մայիսի իրադարձությունները, երբ հարավսլավական պարտիզանները ներխուժել են Ավստրիայի տարածք` Կարինտիա, և Ավստրիայի ու Սլովենիայի սահմանին գտնվող Բլայբուրգ քաղաքի մերձակայքում կազմակերպել են Ավստրիա փախչող խորվաթ ուստաշների ու սլովենացի կոլաբորացիոնիստների զանգվածային սպանդ[1]։

Բլայբուրգյան հուշակոթողը Միրոգոյ գերեզմանատանը, Զագրեբ

Ավստրիայում բրիտանական 5-րդ կորպուսի գլխավոր գրասենյակի տվյալներով 1945 թվականի մայիսի 13-ին կորպուսի տարածքում հավաքվել են մոտ 30.000 ռազմագերի և փախստական։ Հաղորդագրությունների համաձայն` ևս 60.000-ը Հարավսլավիայից շարժվում էին դեպի Ավստրիայի հյուսիս[2]։ Դրանք բոլորը այն մարդիկ էին, ովքեր փախչում էին հարավսլավացի պարտիզաններից` հույս ունենալով հանձնվել բրիտանական զորքերին։ Սակայն բրիտանացիները ստիպված նրանց վերադարձրել են, և նրանք հաղթահարել են երկար տարածություն դժվարամատչելի տեղանքով[3]։

Նախապատմություն խմբագրել

 
Ուստաշները գերյալներին մահապատժի են ենթարկում Յասենովաց համակենտրոնացման ճամբարում

Ուստաշների կառավարությունը, որը հիտլերյան Գերմանիայի աջակցությամբ ստեղծել էր Խորվաթիայի անկախ հանրապետությունը, ամենասկզբից սկսել է ծրագրել էթնիկ զտումներ սերբերի, հրեաների և գնչուների հանդեպ[4][5][6]։

Ուստաշների գազանության բնորոշ օրինակ էին Յասենովից համակենտրոնացման ճամբարում զանգվածային մահապատիժները և լլկանքը, որ ապշեցրել էին անգամ գերմանացի և իտալացի զավթիչներին։ 1941 թվականի հուլիսի 10-ին Վերմախտի գեներալ Էդմունդ Գլյայզե-Հորստենաուն գերամանական բարձրագույն զինվորական ղեկավարությանը հայտնում է հետևյալը.

  Մեր զորքերն այս իրադարձությունների լուռ վկան են եղել, ինչը լավագույնս չի ազդել նրանց ընդհանուր առմամբ բարձր հեղինակության վրա։ Ինձ հաճախ հայտնում են, որ գերմանական օկուպացիոն զորքերը վերջիվերջո պետք է խառնվեն ուստաշների չարագործություններին։ Դա կարող է մեկ անգամ պատահել։ Ներկայումս, ունենալով իմ տրամադրության տակ եղած զորքերը, ես չեմ կարող պնդել այդպիսի գործողությունների մասին։ Այժմ գերմանական ուժերի միջամտությունն առանձին դեպքերում կարող է նրան պատասխանատու դարձնել այլ դեպքերի համար ևս, որոնք նա չի կարողացել կանխել նախկինում[7]։  

Գեստապոն 1942 թվականի փետրվարի 17-ին Հայնրիխ Հիմլերին հաղորդել է.

  Ավազակախմբերի ակտիվության սանձարձակումը հիմնականում պայմանավորված է Խորվաթիայում ուստաշների` քրիստոնյա բնակչության հանդեպ կիրառած դաժանությամբ։ Ուստաշներն իրենց անհնազանդությունը դրսևորում են ամենավայրենաբարո ձևով ոչ միայն զորակոչային տարիքի տղամարդկանց, այլև կանանց, անօգնական ծերունիների ու երեխաների հանդեպ։ Խորվաթների ապանած և մահու չափ տանջած ուղղափառների թիվը հասնում է 300 հազարի[7]։  

Հարավսլավացի պարտիզանների թիվն արագ աճում էր, քանի որ օկուպացված Հարավսլավիայում նրանք միասնական ուժ էին կազմում։ Պարտիզանների կողմն էին անցնում ուստաշների ամբողջ զորամիավորումներ։ 1945 թվականին հարավսլավական պարտիզանների թիվը հասնում էր մոտ 800.000 մարդու, որոնք ձևավորել էին 4 դաշտային բանակներ և հետապնդում էին հիտլերականների ու ուստաշների նահանջող զորքերին։

Իրադարձություններ խմբագրել

 
Բլայբուրգը 2007 թվականին: Ճանապարհային նշանը երկու լեզուներով է` գերմաներեն և սլովեներեն:

Քանի որ ուստաշները, ինչպես նաև սլովենացի կոլաբորացիոնիստները զգուշանում էին անխուսափելի վրեժից, պատերազմի վերջում սկսվում է հիտլերահպատակ մարդկանց` իրենց ընտանիքներով փախուստը Խորվաթիայից ու Սլովենիայից։ 1945 թվականի մայիսի 6-ին խորվաթ կոլաբորացիոնիստների կառավարությունը փախչում է Զագրեբից, քանի որ Վերմախտի զորամսերը նահանջում էին և պատրաստ էին կապիտուլյացիայի ենթարկելու[8]։ Խորվաթիայի զինված ուժերը սկսում են ավստրիական սահմանի մոտ նահանջել մայիսի 12-ին Բլայբուրգի ուղղությամբ, որտեղ գտնվում էր Մեծ Բրիտանիայի 38-րդ (իռլանդական) հետևակային բրիգադը։ Նահանջողների մեջ էին Խորվաթիայի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։ Պարտիզաններն այս քաղաքացիական անձանց ընդունել են որպես կոլաբորացիոնիստներ, քանի որ նրանք փախչում էին ուստաշների հետ։ Նահանջող ուստաշներին են միանում սերբական չետնիկները և սլովենացի դոմոբրանները։

Հիմնական շարասյունը Ցելեով, Շոշտանով և Սլովեն Գրադեցով ուղևորվում է Դրավոգրադ, և միայն ավելի ուշ շրջվում է Բլայբուրգի կողմը[9]։ Նրանք սկսում են հանձնվել բրիտանացիներին մայիսի 15-ին, և այդ գործընթացը տևում է մինչև մայիսի 17-ը։ Այդ ժամանակ ուստաշ գեներալներ Իվո Խերենչիչը և Վյեկոսլավ Սերվատցին թարգմանիչների, պրոֆեսոր Դանիել Ցրլյենի և կապի սպա Վլադիմիր Մետիկոշի հետ սկսում են բանակցությւնները բրիտանական զորքերի և պարտիզանների հետ, որոնց ներկայացնում էր Միլան Բաստան։ Համաձայն այդ պահին գործող դաշնակիցների միջև եղած համաձայնության` բրիտանական ուժերը հրաժարվում են կապիտուլյացիան ընդունելուց և համաձայնության են գալիս պարտիզանների հետ։ Հաագայի կոնվեցիայի 20-րդ հոդվածի համաձայն` խորվաթական կապիտուլացված բոլոր ուժերը զինաթափվում են և աստիճանաբար հանձնվում պարտիզաններին։ Վերջիններս, լավ հիշելով ուստաշների գործած չարագործությունները, դաժանությամբ են վարվում նրանց հետ` շատերին մահապատժի ենթարկելով Բլայբուրգից ոչ հեռու` Սլովենիայի Մարիբոր քաղաքի մոտ։

1990 թվականին նախկին պարտիզան Սիմո Դուբաիչը հայտարարում է, որ պարտիզանական ուժեր է ղեկավարել Կոչևսկի Ռոգի մոտ և հրաման է ստացել գլխատելու հանձնվածներին, այդ թվում` քաղաքացիական անձանց[10]։

Սլովենիայով նահանջելու ժամանակ կոլաբորացիոնիստների` Ավստրիայում գտնվելու ժամանակ զինված բախումներ են տեղի ունենում նրանց և պարտիզանների միջև։ Դրանցից ամենամեծը տեղի է ունենում Պոլյանայի մոտ։ Փախստականների զգալի մասը ստիպված վերադառնում է Հարավսլավիա (նրանցից շատերը ճանապարհին մահանում են սովից)։ Հարավսլավիայում նրանք կրկին ստանում են քաղաքացիության կարգավիճակ[11]։

Զոհերի քանակ խմբագրել

Բլայբուրգի մոտ մահացածների թիվը վիճաբանությունների առիթ է դարձել։ Կան հարցի մոտեցման երկու հիմնական տարբերակներ, որոնք տարբերակվում են հետևյալ սկզբունքով.

  • Վկայություններ (հիմնված է վկաների ցուցմունքների վրա)։ Այս ուղղության տվյալներով զոհերի թիվը հասել է 15.000-ի։ Այս տեսակետն է պնդում, օրինակ, հարավսլավացի քաղաքական գործիչ Միլովան Ջիլասը[12]։
  • Հնագիտական (հիմնված է զանգվածային սպանությունների տեղում պեղումների վրա)։ Մինչ օրս հայտնաբերվել է մոտ 1.200 մարդու մնացորդ[13][14]։

Բլայբուրգյան հուշահամալիր խմբագրել

Մայիսի 15-ը Խորվաթական օրենսդիր մարմնի 1995 թվականի որոշմամբ ամեն տարի նշվում է Բլայբուրգի և Խաչի ճանապարհի զոհերի հիշատակի օր[15][16]։

Առաջին անգամ խորվաթ հետազոտողները գաղտնի այցելել են Բլայբուրգի հուղարկավորումների վայր 1952 թվականին, իսկ կանոնավոր այցելությունները սկսվել են 1960-ական թվականների սկզբներին[15]։ 1977 թվականին առաջին անգամ այս տեղանք է այցելել խորվաթ բարձրաստիճան հոգևորական կարդինալ Ֆրանյո Շեպերը[15]։

Ամեն տարի այս վայր են այցելում բարձրաստիճան հոգևորականներ` կաթոլիկ և մուսուլման։ Խորվաթիայի վարչապետներ Իվիցա Ռաչանը և Իվո Սանադարը հուղարկավորումների տեղանք են այցելել 2002 և 2004 թվականներին[17][18]։ Իրադարձությունների 60-ամյակի առիթով հավաքվել է մարդկանց հոծ բազմություն, որի առաջ ելույթ են ունեցել օրենսդիր մարմնի խոսնակ Վլադիմիր Շեքսը և մուսուլմանական համայնքի ղեկավար Շևկո Օմերբաշիչը[19]։ 2006 թվականին այստեղ պաշտոնապես այցելել են նախարարներ Ջուրջ Ադլեշիչը, Դամիր Պոլանչեցը և բոսնիացի քաղաքական գործիչ Մարտին Ռագուժը[20]։ 2007 թվականին իրադարձությունների տեղում կառուցվել է նոր խորան[21]։

2008 թվականին հիշատակի արարողություններին մասնակցել է ավելի քան 10.000 մարդ[22]։ Այդ արարողությունը գլխավորել են եպիսկոպոս Սլոբոդան Շտամբուկը և Խորվաթիայի իսլամական համայնքի ներկայացուցիչ Իդրիզ Բեշիչը[22]։ Խորվաթիայի Սաբորի (բարձրագույն օրենսդիր մարմին) կողմից ներկա է եղել Խորվաթական գյուղացիական կուսակցության քարտուղար Իոսիպ Ֆրիշչիչը, իսկ խորվաթական կառավարության կողմից` նախարար Բերիսլավ Ռոնչևիչը[23]։ Այդ ժամանակ Խորվաթիայի ու Սլովենիայի կառավարությունները ձեռք են բերել համաձայնություն համագործակցելու ռազմական գերեզմանոցների շուրջ (համանման համաձայնություն Սլովենիան նախկինում ձեռ էր բերել Իտալիայի ու Գերմանիայի հետ)[24]։

Սլովենիայի կառավարության հաղորդմամբ Տեզնոյում` զանգվածային հուղարկավորությունների տեղում, նախատեսվում է ձևավորել հուշահամալիր և գերեզմանոց[25]։

Հեռախոսային հարցումների ժամանակ, որ կազմակերպել է Խորվաթիայի ռադիոհեռուստատեսությունը 2007 թվականի մայիսին «Կիրակի` ժամը 2-ին» (խորվ.՝ Nedjeljom u dva) ծրագրի շրջանակներում, հեռուստադիտողները պատասխանել են հետևյալ հարցին. «Ու՞մ հանցագործություններն եք ավելի դաժան համարում` ուստաշների՞, թե՞ հարավսլավացի պարտիզանների»[26]։ Ստուդիա են զանգահարել 23.672 հեռուստադիտող, որոնց 73 %-ը հայտարարել է, որ ավելի դաժան են եղել պարտիզանների գործողությունները[26][27]։

Դրսևորումը մշակույթում խմբագրել

  • 1993 թվականին խորվաթ երաժիշտ Միրոսլավ Շկորոն գրել է «Mata» (խորվ.՝ Մատվեյ) երգը Բլայբուրգում կատարվածի մասին։ Հաշվի առնելով այն ժամանակ ընթացող քաղաքացիական պատերազմը և դրա հետ կապված նացիոնալիզմի դրսևորումը` երգը միանգամից մեծ հռչակ է ձեռք բերել։
  • Բլայբուրգյան սպանդի թեման ընկած է «Četverored» սյուժետային ֆիլմի հիմքում։
  • Խորվաթական ծագումով ամերիկացի նկարիչ Չարլզ Բիլիչը (անգլ.՝ Charles Billich) նկարների շարք է ստեղծել այս թեմայով[28]։ Դրա մասին նկարներ են ստեղծել նաև Իվան Լացկովիչ Կրոատը և Քրիստիան Կրեկովիչը[29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grahek-Ravančić, 2008
  2. «Southeastern Europe, 1918—1995», Croatian Heritage Foundation & Croatian Information Centre, 2000, ISBN 953-6525-05-4
  3. «Memories of a Croatian Soldier: Zvonko’s Story», Autobiographic annotations prepared by Zvonko Springer (ZS), Anif (Salzburg), 1999
  4. Independent State of Croatia — Britannica Online Encyclopedia
  5. USHMM about Independent State of Croatia
  6. «Что касается остальных — сербов, евреев и цыган — то у нас есть три миллиона пуль. Мы убьём часть сербов, вторую часть переселим, а оставшихся обратим в католичество, то есть сделаем из них хорватов» — Миле Будак, министр образования Хорватии, 22 июля 1941, The Yugoslav Auschwitz and the Vatican, Vladimar Dedijer, Anriman-Verlag, Freiburg, Germany, p. 130
  7. 7,0 7,1 http://samvak.tripod.com/pp55.html The Ustasha - The Insurgents and the Swastika (Part IV) Генерал Эдмунд Гляйзе фон Хорстенау - в ОКВ, 10 июля 1941; отчёт Рейхсфюреру СС Генриху Гиммлеру от Гестапо от 17 февраля 1942. Прим.: все цитаты - из опубликованной работы "The Real Genocide in Yugoslavia: Independent Croatia of 1941 Revisited", автор: Срджа Трифкович.
  8. Croatian Axis Forces in WWII
  9. «Bleiburg tragedy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. «Communist anti-fascism». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. Bleiburg tragedy
  12. Matthew Mestrovic, Slavic Review, Vol. 30, No. 2 (Jun., 1971), pp. 413—415
  13. U deželi grob do groba
  14. «Historian Says Maribor Mass Grave Definitely One of Biggest» Արխիվացված 2007-11-17 Wayback Machine
  15. 15,0 15,1 15,2 Vukušić, Božo. Bleiburg Memento, Udruga Hrvatski Križni Put, Zagreb 2005.
  16. Polančec at the commemoration of May 15 as the Memorial Day for the victims of Bleiburg and the victims of the Way of the Cross at Bleiburg(չաշխատող հղում)
  17. Račan apologizes to those who suffered because of Bleiburg Արխիվացված 2003-09-16 Wayback Machine
  18. Premier Sanader visited Burgenland and Bleiburg Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  19. 60th anniversary of Bleiburg commemorated Արխիվացված 2008-02-16 Wayback Machine
  20. «Memorial Day for the victims of Bleiburg and the Way of the Cross». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  21. «Bozanić's mass at Bleiburg with record number of pilgrims». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  22. 22,0 22,1 Be brave and tell where the pits are Արխիվացված 2008-07-10 Wayback Machine, Večernji list
  23. «More people in black». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  24. Croatia and Slovenia signed agreement on organizing military cemeteries
  25. Memorial park in Tezno planned
  26. 26,0 26,1 «73 % of HRT viewers consider Partisan crimes worse than the Ustasha's». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  27. «Ustashe and Partisans again dividing Croatia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  28. Croatian art
  29. Project of Building Croatian Military Cemetery on Bleiburg Field

Գրականություն խմբագրել

  • David Martin. Ally Betrayed: The Uncensored Story of Tito and Mihailovich, New York: Prentice Hall, 1946, p. 34.
  • Grahek Ravančić, Martina (January 2008). «Izručenja zarobljenika s bleiburškog polja i okolice u svibnju 1945» [The handing over of prisoners from Bleiburg field and its surroundings in May 1945]. Journal of Contemporary History (Croatian). Zagreb, Croatia: Croatian Institute of History. 39 (3): 531–550. ISSN 0590-9597. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել