Դրագան Ջայիչ (սերբերեն՝ Dragan Džajić, կյուրեղագիր՝ Драган Џајић, մայիսի 30, 1946(1946-05-30)[1][2][3], Ub, Սերբիա[4][5]), սերբական ծագումով հարավսլավացի նախկին ֆուտբոլիստ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում[6]։

Football pictogram.svg
Դրագան Ջայիչ
գաևիցա Dragan Džajić
սերբական կիրիլիցա՝ Драган Џајић
Dragan Džajić.jpg
Քաղաքացիությունը Flag of Yugoslavia (1946-1992).svg Հարավսլավիա և Flag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 30, 1946(1946-05-30)[1][2][3] (77 տարեկան)
Ծննդավայր Ub, Սերբիա[4][5]
Հասակ 176 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան և հարձակվող
Ջայիչը /աջից/ աշխարհի 1974 թ. առաջնության Հարավսլավիա-Շվեդիա խաղի ժամանակ

Մարզական գործունեությունըԽմբագրել

Դրագան Ջայիչը Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում երկրորդ տեղն է գրավել Եվրոպայի 1968 թվականի առաջնությունում, պարգևատրվել արծաթե մեդալով, միաժամանակ ընդգրկվել է այդ առաջնության լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական «աստղային» հավաքականում[7]։ Ջայիչը Հարավսլավիայի հավաքականի կազմում մասնակցել է նաև աշխարհի 1974 թվականի և Եվրոպայի 1976 թ. առաջնություններին[8][9]։ Ընդ որում՝ եվրոպական առաջնությունում հարավսլավացիները գրավել են չորրորդ տեղը, իսկ Ջայիչը կրկին ընդգրկվել է առաջնության լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական «աստղային» հավաքականում։

Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում Դրևագան Ջայիչը ընդհանուր առմամբ մասնակցել է 85 խաղի և խփել է 23 գոլ[10]։

Նա եղել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» թիմի ամենահայտնի խաղացողներից մեկը, և նրա անունը 1991 թվականից ներառել են այդ ակումբի մարզիկների փառքի սրահում՝ Zvezdine zvezde-ում[11]։ Այդ թիմի կազմում նա հինգ անգամ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն (1963–64, 1967–68, 1968–69, 1969–70, 1972–73), ևս չորս անգամ հաղթել է երկրի ֆուտբոլային գավաթի խաղարկություններում (1963–64, 1967–68, 1969–70, 1970–71 ): Ջայիչը երկու տարի էլ հանդես է եկել ֆրանսիական «Բաստիա» թիմի կազմում (1975–1977):

Zlatý míč-ի (Ոսկե գնդակի) հարցման արդյունքներով Դրագան Ջայիչը երրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի 1968 թվականի լավագույն ֆուտբոլիստների ցանկում[12], ընդգրվել է նաև ՈՒԵՖԱ-ի «ոսկե խաղացողների» հոբելյանական՝ UEFA Jubilee 52 Golden Players ցանկում[13][14]։

1998 թվականին նա դարձել է «Ցրվենա զվեզդա» ֆուտբոլային ակումբի առաջին ընտրված նախագահը (այդ պաշտոնը մինչ այդ նշանակովի է եղել) և ներկայումս էլ շարունակում է ղեկավարել ակումբը։

Ակումբային կարիերանԽմբագրել

Դրագան Ջայիչի վիճակագրությունը առաջնություններում
Տարեշրջանը Ակումբը Առաջնությունը Խաղեր Գոլեր
1962-1963 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 1 0
1963-1964 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 23 4
1964-1965 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 28 9
1965-1966 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 27 9
1966-1967 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 24 13
1967-1968 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 27 12
1968-1969 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 33 16
1969-1970 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 30 13
1970-1971 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 29 12
1971-1972 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 23 8
1972-1973 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 20 9
1973-1974 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա - -
1974-1975 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 16 3
1975-1976 SEC Bastia Ֆրանսիա 21 10
1976-1977 SEC Bastia Ֆրանսիա 35 21
1977-1978 Բելգրադի Ցրվենա Զվեզդա Հարավսլավիա 25 5

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Պարգևներ
Նախորդող՝
Ջուրջիցա Բյեդով
Հարավսլավիայի լավագույն մարզիկ
1969
Հաջորդող՝
Դեսանկա Պեշուտ