Վլադիմիր Աթանյան
Վլադիմիր Գուրգենի Աթանյան (մայիսի 4, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 5, 2024[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), հայ խեցեգործ, ձևավորող, նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985)։ Պրոֆեսոր (1990)։
Վլադիմիր Աթանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1940 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 5, 2024[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Զավակներ | Արմեն Աթանյան |
Քանդակագործ, նկարիչ Արմեն Աթանյանի հայրն է։
Կենսագրություն խմբագրել
1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Մասնակցել է ավելի քան 180 ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Ռիգայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում։
Աշխատանքները գտնվում են Ֆրանսիայի, Իտալիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Լիբանանի, Գերմանիայի, Թունիսի, Բելգիայի և ԱՄՆ թանգարաններում։ 1992 թվականին Լոս Անջելեսում ստեղծել է «Աթանյան արվեստի կենտրոն»[3]։
2015 թվականին ծննդյան 75-ամյա հոբելյանին պարգևատրվել է Սուրբ Սահակ-Սուրբ Մաշտոց մեդալով[4]։
Ստեղծագործություններ խմբագրել
Հեղինակ է հասարակական շենքերի ներքին ձևավորումների (խճանկարներ, խեցեգործական հարթաքանդակներ, գոբելեններ և այլն)
- «Էրեբունի-Երևան» հարթաքանդակ (Երևան, 1975)
- Ստեղծագործություններ Երևանի «Դվին» (1978, ՀՀ պետական մրցանակ, 1979), «Անի» (1986) հյուրանոցներում
- Խեցեգործական հարթաքանդակ Մոսկվա կինոթատրոնում (1985-1986)
- «Թարգմանչաց տոն» (որմնանկարի էսքիզ, 1982, Երևան)
- «Վարդ» (շատրվան, 1980-1981, Երևան)
- «12 եղանակ» (խճանկար, 1983, Երևան)
- «Հաղթանակ» (հարթաքանդակ, 1984-1985, Երևան)
Ցուցահանդեսներ խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1987), Լոս Անջելեսում (1999, 2000)։
2010 «Վլադիմիր Աթանյան, արվեստը և կյանքը» ալբոմ[5]
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանը
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Professor Vladimir Atanian Honored». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Գլենդելի Պասիֆիկ Համայնքային Կենտրոնում կայացել է անվանի գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի հոբելյանական երեկոն