Ֆելիքս Հակոբյան

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆելիքս Սահակի Հակոբյան (նոյեմբերի 27, 1934(1934-11-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2006[2]), հայ ճարտարապետ։

Ֆելիքս Հակոբյան
Ծնվել էնոյեմբերի 27, 1934(1934-11-27)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2006[2]
ԿրթությունՀԱՊՀ

Կենսագրություն խմբագրել

1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանը։ Նույն թվականից աշխատում է Երևաննախագիծ ինստիտուտում։ 1993-2000 թվականներին դասավանդել է ԵՊՃՇՀ-ում։ 1997-2003 թվականներին աշխատել է «Ասք» նախագծային շինարարական ընկերությունում։

Հակոբյանի նախագծերով Երևանում կառուցվել են սրճարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր, Դիլիջանում՝ էլեկտրահաշվիչ մեքենաների ուսումնարանը (1968)[3]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1979
  • Խորհրդային ճարտարապետության 1962-1967 թվականների նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7805
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.