Էդուարդ Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Էդուարդ Արամի Սաֆարյան (ապրիլի 23, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2015, Երևան, Հայաստան[1]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։
Էդուարդ Սաֆարյան | |
---|---|
Ի ծնե | Էդուարդ Արամի Սաֆարյան |
Ծնվել է | ապրիլի 23, 1923 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2015 (92 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Ոճ(եր) | Խորհրդային մոդերնիզմ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ (1951) |
Աշխատավայր | ՀԱՊՀ և Երևաննախագիծ |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
Էդուարդ Սաֆարյանը ծնվել է 1923 թվականին, Երևանում։ 1951 թվականին ավարտել և 1967-1977 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1958 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում (1977-1985 թվականներին՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար)։
Ստեղծագործական աշխատանք Խմբագրել
Էդուարդ Սաֆարյանի նախագծերով Երևանում կառուցվել են Կինոյի տունը (1975), Հայէլեկտրագործարանի բնակելի թաղամասը (1982), դեկորատիվ շատրվան Նորքի բնակելի զանգվածում (1982), Զեյթուն թաղամասի հանգստի գոտին (1985)։
Համահեղինակ է Աբովյան փողոցի բնակելի տների (1966), Պատանի մարմնամարզիկների դպրոցի (1967), Հարավարևմտյան շրջանի Ա-1 և Ա-2 միկրոշրջանների կառուցապատման (1976), «Անի» (1972) և «Դվին» (1978, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979) հյուրանոցների, «Հայաստան» կինոթատրոնի (1985), Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի համալիրի (1991, այժմ՝ Ռազմական ինստիտուտի ուսումնական մասնաշենք) և այլ նախագծերի[2]։
Պարգևներ Խմբագրել
Խորհրդային ճարտարապետության նվաճումների (1958, 1967, 1972, 1985) և սիրողական ֆիլմերի («Քարերն են խոսում») 1962 թվականի համամիութենական ստուգատեսների դափնեկիր։ 2012 թվականին խրախուսվել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրով։ 2013 թվականի մայիսի 24-ի ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[3]։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «AV Production - Էդուարդ Սաֆարյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-04-ին։ Վերցված է 2019-04-25
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին