Դուրովի կոդ։ «ՎԿոնտակտե»-ի և նրա հիմնադրի իրական պատմությունը, Նիկոլայ Կոնոնովի վեպը՝ Եվրոպայի[2] ամենախոշոր սոցիալական ցանցի՝ «ՎԿոնտակտե»-ի հմնադիրների մասին։

Դուրովի կոդ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնոնֆիքշն
ԹեմաՊավել Դուրով և ՎԿ
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր206
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՀրատարակիչMann, Ivanov and Ferber?
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 19, 2012[1]
ԳՄՍՀ978-5-91657-546-0

Ընդհանուր տեղեկությունԽմբագրել

Գրքի հեղինակը Hopes&Fear ամենօրյա օնլայն հրատարակության գլխավոր խմբագիրն է, ով մինչ այդ աշխատել է «Ֆորբս» ամսագրում և Republic հրատարակության պորտալում։ Սա Կոնոնովի երկրորդ գիրքն է. առաջինը «Աստված առանց մեքենայի. 20 խենթերի պատմություններ, ովքեր Ռուսաստանում բիզնես կայացրին» գիրքն է՝ ռուս ձեռներեցների մասին, ովքեր իրենց գործը կառուցել են զրոյից[3]։

«Դուրովի կոդը» Պավել Դուրովի[4] մասին հրատարակված առաջին և համեմատաբար ամբողջական կենսագրությունն է։

Ստեղծագործությունն իրենից ներկայացնում է կենսագրական[4] ժանրի էքսպերիմենտ՝ յուրօրինակ «կենսագրական հետաքննությամբ»՝ ժուռնալիստիկայի և էսսեի սահմանագծին[5]։ Գիրքը բավականին փաստագրական է՝ հիմնված փաստերի և հարցազրույցների[6] վրա։

Վեպում առկա են բազմաթիվ վկայակոչումներ և հղումներ ամերիկյան «Մատրիցա» ֆիլմին և Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով»[4] վեպին, ինչպես նաև Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույցին[7], «АукцЫон» խմբի , Յանկա Դյագիլևայի, Եգոր Լետովի, Բորիս Գրեբենշչիկովի[8] երգերի խոսքերին։

Վեպը կազմված է հինգ գլխից. հինգ պատմություններ «ՎԿոնտակտե»-ի կյանքից, որոնք դրված էին ժամանակագրական հերթականությամբ՝ ընկերության հիմնադրումից մինչև տեղափոխություն «Զինգերի տուն»։ Յուրաքանչյուր գլուխ սկսվում է լիրիկական շեղումով՝ մեկ պարբերություն[3] երկարությամբ։

Ստեղծման պատմությունԽմբագրել

Գրքի մտահղացումը ծնվել է դեռևս «Ֆորբս»-ում աշխատելիս, երբ Կոնոնովը որոշեց հոդված գրել ռուս ինտերնետ-հանճարի[9] մասին։ Կոնոնովը հարցման ենթարկեց «ՎԿոնտակտե»-ի հիմնադիրներին, իրադարձությունների բոլոր մասնակիցներին և նրանց ծանոթներին, այցելեց նրանց սիրելի վայրերը[10] Ընդհանուր առմամբ վարեց շուրջ 30 հարցազրույց[11]։ Սակայն գլխավոր հերոսը՝ Պավել Դուրովը, կտրականապես հրաժարվեց հանդիպել «Ֆորբս»-ի լրագրողի հետ՝ հիմնավորելով դա նրանով, որ չի ուզում հարցազրույց տալ «թալանի մասին ամսագրին»[9]։ Ամեն դեպքում զրույցն սկսվեց. սկզբում համացանցում, իսկ երկու ամիս անց տեղի ունեցավ իրական հանդիպում[11]։

Գրքի վրա տարվող աշխատանքը տևեց մեկ տարուց ավելի[12]։

ՍյուժեԽմբագրել

Գլխավոր հերոսը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանող Պավել Դուրովն է, ով «մարդասեր էգոիստ» է՝ ծնված պիտերյան մտավորականների ազնվազարմ ընտանիքում։ Մանկության տարիներին նա սովորել է Իտալիայում, վերադառնալով հայրենիք՝ հայտնվեց հզոր դպրոցում, որտեղ սովորում էին շնորհալի երեխաները։ 2000-ականների սկզբում նա նախաձեռնում է spbgu.ru ֆորումն այն նպատակով, որպեսզի կազմակերպի առանց բացառության բոլոր ուսանողների շփումը՝ անկախ ֆակուլտետից։ 2006 թվականի սկզբին Դուրովն ընկերների՝ Վյաչեսլավ Միրիլաշվիլու և Իլյա Պերեկոպսկու հետ միասին ստեղծում է «ՎԿոնտակտե» կայքը, որին վիճակված է դառնալ «Ռունետ»-ի և Եվրոպայի ամենախոշոր սոցիալական ցանցը։ Վեպում կարևոր տեղ են զբաղեցնում հենց հիմնադրի՝ Պավել Դուրովի անձը և փոխհարաբերությունները ներդրողների, ընկերների և պետության հետ։

ԷկրանավորումԽմբագրել

AR Films ընկերությունը, որը հիմնվել է պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու կողմից, ձեռք է բերել «Դուրովի կոդը» գրքի էկրանավորման իրավունքը։ Իսկզբանե հայտարարվեց, որ գիրքը վարձույթում կհայտնվի 2014 թվականին։ Բացի այդ՝ ինքը Դուրովը բացասաբար[13] էր վերաբերում էկրանավորմանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ նախագծի սառեցման մասին. «Նոն-ստոպ փրոդաքշն»-ը (AR Films-ի մեջ մտնող) Կինոյի ֆոնդին վերադարձրեց էկրանավորման[14] համար առանձնացված 25 միլիոն ռուբլին։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.webcitation.org/6CJo9IzW9
  2. Что случится с музыкой «ВКонтакте»?
  3. 3,0 3,1 Рецензия в Газета.ру
  4. 4,0 4,1 4,2 Рецензия на сайте Lenta.ru
  5. Рецензия на сайте Colta.ru
  6. Муртазаев, Эльмар. (2012-10-12)։ «Центр мира»։ Forbes (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-11-20-ին։ Վերցված է 2012-11-07 
  7. Рецензия от Романа Масленникова
  8. Рецензия на сайте Cossa.ru
  9. 9,0 9,1 «Интервью с автором на сайте Lookatme.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-02-ին։ Վերցված է 2018-08-06 
  10. Н. В. Кононов Код Дурова. Реальная история «ВКонтакте» и её создателя. — Москва: Манн, Иванов и Фербер, 2012. — 206 с. — ISBN 978-5-91657-546-0 «Я повторил их путь от филфака до „Невского проспекта“: 3500 метров, полчаса быстрым шагом с поправкой на ветер.»
  11. 11,0 11,1 Интервью с автором в газете «Комсомольская правда»
  12. «Интервью с автором в газете «Metro»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-07-ին։ Վերցված է 2018-08-06 
  13. Голубко, Олеся; Коробкова, Евгения. (2012-12-21)։ «Александр Роднянский снимет фильм об основателе «ВКонтакте» Павле Дурове»։ Вечерняя Москва։ Արխիվացված օրիգինալից 2012-12-25-ին։ Վերցված է 2012-12-23 
  14. «Продюсеры отложили съемки фильма «Код Дурова»»։ Forbes։ 2015-06-01։ Վերցված է 2017-11-14 
  15. «Книга «Код Дурова» подверглась цензуре»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2018-08-06 

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Книга Archived 2012-11-18 at the Wayback Machine. на сайте издательства Манн, Иванов и Фербер.
  • Страница автора(չաշխատող հղում) в социальной сети Вконтакте.
  • Рейтинг на сайте Имхонет            (8,4 из 10)