Դուպնիցա (բուլղար․՝ Дупница), քաղաք Բուլղարիայում՝ Կյուստենդիլի մարզում, Դուպնիցա համայնքի վարչական կենտրոնը։

Բնակավայր
Դուպնիցա
բուլղար․՝ Дупница
Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Մակերես32,32 կմ²
ԲԾՄ535 մետր
Բնակչություն33 705 մարդ (մարտի 15, 2024)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ0701
Փոստային դասիչ2600
Պաշտոնական կայքdupnitsa.bg
Դուպնիցա (Բուլղարիա)##
Դուպնիցա (Բուլղարիա)

Աշխարհագրական դիրքը խմբագրել

 
Դուպնիցա կենտրոն

Գտնվում է Ջերման գետի ափին, Ռիլա լեռնաշղթայի ստորոտին[2], Սոֆիայից 65 կմ հարավ։

Պատմություն խմբագրել

Այս քաղաքից ոչ հեռու 987 թվականի հունիսի 14-ին բուլղարական իշխանների՝ Ահարոնի և Սամուելի զորքերի միջև տեղի ունեցավ ճակատամարտ, որում Սամուելը հաղթեց, իսկ Ահարոնը սպանվեց։ Այս ճակատամարտը կոչվում էր «Դուպնիցայի ճակատամարտ»[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականի հունվարի 4-ին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-17 ռմբակոծիչները ռմբակոծեցին ֆաշիստական դաշնակից Բուլղարիայի Դուպնիցա քաղաքը։ Զոհերի թիվը եղել է 50 սպանված, 40 վիրավոր[4]։

1948 թվականին քաղաքը վերանվանվել է Ստանկե Դիմիտրով՝ ի հիշատակ իր հայտնի հայրենի Ստանկե Դիմիտրովի[2], 1949-1950 թթ քաղաքը կոչվել է Մարեկ (Ստանկե Դիմիտրովի կուսակցական կեղծանունը), սակայն 1950 թվականին անունը կրկին փոխվել է Ստանկե Դիմիտրով։

1975 թվականին բնակչությունը կազմում էր 45 հազար մարդ, քաղաքը ծխախոտի վերամշակման կենտրոն էր. դեղագործության, գործիքաշինության, մրգերի պահածոյացման և հագուստի արդյունաբերություն։ Շրջակայքում իրականացվել է ածխի արդյունահանում և եղել է «Բոբով-Դոլ» ՋԷԿ[2]։

1982 թվականին բնակչությունը կազմում էր 44 հազար մարդ, քաղաքը ծխախոտի, մրգերի պահածոների և դեղագործական արդյունաբերության կենտրոնն էր[5]։

1990 թվականին վերականգնվել է քաղաքի նախկին անվանումը՝ Դուպնիցա։

Տարեթիվ Բնակչություն
1985 41 930
1992 41 398
2000 39 570
2005 37 105
2010 36 008

Քաղաքական իրավիճակ խմբագրել

Դուպնիցա համայնքի Կմետ (քաղաքապետ)՝ Աթանաս Ալեքսանդրով Յանև (անկախ)՝ ընտրությունների արդյունքներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.grao.bg/tna/t41nm-15-03-2024_2.txt
  2. 2,0 2,1 2,2 Станке-Димитров // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 24 (кн. 1). М., «Советская энциклопедия», 1976.
  3. Р. Грујиħ, «Три хиландарске повлье», стр. 14
  4. Страны Центральной и Юго-Восточной Европы во второй мировой войне. / под ред. полковника М. И. Семиряги. М., Воениздат, 1972. стр.37-38
  5. Станке-Димитров // Советский энциклопедический словарь. редколл., гл. ред. А. М. Прохоров. 4-е изд. М., «Советская энциклопедия», 1986. стр.1268

Արտաքին հղումներ խմբագրել