Սամուել Կոմսաձագ

Բուլղարիայի կայսր

Սամուել Կոմսաձագ (նաև՝ Սամուել Հայ[3], 958 - հոկտեմբերի 6, 1014, Prespa, Բուլղարական առաջին կայսրություն[1]), հայազգի բյուզանդական զորավար, Բուլղարիայի ցար (997 - հոկտեմբերի 6, 1014)։ Մանուել Կոմսաձագի և Դավիթ Կոմսաձագի եղբայրը, Կոմսաձագերի թագավորական տոհմի հիմնադիրը։

Սամուել Կոմսաձագ
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 958
Վախճանի օր հոկտեմբերի 6, 1014
Վախճանի վայր Prespa, Բուլղարական առաջին կայսրություն[1]
Թաղված Agios Achillios Basilica
Դինաստիա Կոմսաձագեր
Քաղաքացիություն Բուլղարական առաջին կայսրություն
Հայր Նիկոլա կոմս[2]
Մայր Հռիփսիմե[2]
Ամուսին Ագաթա
Զավակներ Միրոսլավա, Գաբրիել Ռադոմիր[2] և Katun of Bulgaria?[2]

Կենսագրություն խմբագրել

Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ Սամուել Կոմսաձագը Հայաստանի Դերջան գավառից էր։ Ծնվել է 958 թվականին։ Սկզբում նա եղբոր՝ Մանուելի հետ ծառայում էր բյուզանդական բանակում, հայկական մի զորամասում, Բարսեղ Բ Բուլղարասպան (976-1025) կայսրի հրամանով տեղափոխվում է Թրակիա՝ բուլղարների դեմ կռվելու համար։ Տեսնելով տեղացիների հանդեպ իրագործվող գազանությունները` նա եղբոր՝ Մանուելի հետ ապստամբելով կայսեր դեմ, անցնում է բուլղարների կողմը։ Ծառայելով բուլղարական բանակում՝ Սամուելը շահում է ազնվականության ու բնակչության վստահությունը եւ դառնում Բուլղարիայի թագավոր, դիմադրում Բարսեղ Բ-ին։

Այնուհետև արշավում է Թրակիա, Մակեդոնիա, Թեսալիա և հասնում մինչև Պելոպոնես։ Մի քանի պատերազմներից հետո, հույները վերջապես 996 թվականին կարողանում են հաղթել Սամուելին և գրավել Փիլիպպուպոլիսը։ 1014 թվականին Սամուելը պարտվում է և սրտի ցավից մահանում։

Ծագումը և ընտանիքը խմբագրել

Մակեդոնիայի Բրեստա շրջանի Կերման գյուղում գտնվել է Սամուելի գերեզմանաքարը, որի վրա հունարեն արձանագրությունից երևում է, որ նրա հոր անունը Նիկողայոս է եղել, մոր անունը՝ Հռիփսիմե, իսկ եղբայրներինը՝ Մանուել և Դավիթ։ Սամուելի հայ լինելու մասին է վկայում նաև բուլղար պատմաբան, պրոֆեսոր Կ. Քացարովը[4]։ Բուլղարահայ պատմաբան Ներսես Գասապյանը գրում է, որ Սամուելի գրեթե ամբողջ սպայակույտն ու զինվորականները հայեր էին։

Հայտնի է նաև, որ արքան աղջկան ամուսնացրել է հայ իշխան Գրիգոր Տարոնեցու որդու՝ Աշոտի հետ և նրան տվել զինվորական բարձր պաշտոն։ Սամուելի թոռան՝ Պետրու Դիլյանոսի, Բյուզանդիայի դեմ գլխավորած ապստամբությունը՝ բուլղար ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է։

Ժամանակագիրները Սամուելին անվանել են «անհաղթ եւ արդար տիրակալ», «հայրենիքի ու ժողովրդի անմնացորդ նվիրյալ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.promacedonia.org/vz1b/vz1b_6_3.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
  3. «Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Երևան, 2012, հատոր Ե, էջ 9․
  4. Կ. Քացարով, Պատմական կապեր Պուլկարիո եւ Հայաստանի միջեւ, «Մասիս» տարեգիրք, 1934թ., էջ 243

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Կոմսաձագ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 162