Դորնբիրնը (գերմ.՝ Dornbirn) Ավստրայի արևմուտքում գտնվող քաղաք է, պատկանում է Ֆորարլբերգի դաշնային հողերին։ Գտնվում է Գերմանիայի, Շվեյցարիայի և Լիխտեյնշտայնի ոչ անմիջական հարևանությամբ, Դորնբիրներ-Ախ գետի մոտ` Հռենոս գետի վերին հոսանքի հովտում։ 2001 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 42.301 մարդ, 2006 թվականի տվյալներով` 44.227 մարդ։ Դորնբիրնը Ֆորարլբերգի ամենամեծ քաղաքն է։ Գերազանցում է գավառի մայրաքաղաք Բրեգենցին իր բնակչությամբ։

Բնակավայր
Դորնբիրն
գերմ.՝ Dornbirn
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Ներքին բաժանումMarkt (Dornbirn)?, Hatlerdorf?, Oberdorf (Dornbirn)?, Haselstauden?, Rohrbach? և Schoren?
Առաջին հիշատակումհոկտեմբերի 15, 895
Մակերես120,93 կմ²
ԲԾՄ437 մետր
Բնակչություն49 278 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ05572
Փոստային դասիչ6850
Ավտոմոբիլային կոդDO
Պաշտոնական կայքdornbirn.at(գերմ.)
Դորնբիրն (Ավստրիա) (Ավստրիա)##
Դորնբիրն (Ավստրիա) (Ավստրիա)

Աշխարհագրություն և տրանսպորտ խմբագրել

Քաղաքը Բրեգենցից գտնվում է 8 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Վիեննայից դեպի արևելք` 660 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից 437 մետր է։ Վարչականորեն քաղաքը բաժանվում է 6 շրջանների[2]։ Ավտո- և երկաթգծային մայրուղին քաղաքից տանում է դեպի հյուսիս` Բրեգենց, դեպի արևելք` Արլբերգ դարավանդ, որն իրար է կապում Ֆորարլբերգը և Տիրոլն ու մնացած Ավստրիան[3]։ Վիեննայից դեպի քաղաք գնացքը գնում է 6 ժամում, իսկ Մյունխենից` 3 ժամում։ Քաղաքից ոչ հեռու` Հոհենեմսում կա ոչ մեծ օդանավակայան, որը չի կարող ընդունել մեծ ինքնաթիռներ։ Քաղաքին մոտ գտնվում է խոշոր օդանավակայան Ալթենռայնը (ACH/LSZR), որը մոտ է գտնվում շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնին։ Քաղաքի աշխարհագրական կոորդինատներն են՝ 47°25′ հս․ լ. 9°44′ ավ. ե.HGЯO:

Պատմություն խմբագրել

 
Քաղաքապետարանի շենքը

Դորնբիրնն առաջին անգամ հիշատակվում է 895 թվականին որպես Տորինպուրիոն։ Քաղաքի անունը նշանակում է «Թորոյի բնակավայր», հավանաբար այստեղ ապրած մի ալեմանի անունով։ Ըստ միջնադարյան ստուգաբանության առաջացել է գերմանական Birnen (տանձի) բառից, որի պատճառով Դորնբիրնի զինանշանի վրա սխալմամբ պատկերված է տանձենի։ XII դարի վերջում Դորնբիրնը պատկանել է Մոնֆոր դուքսերին, իսկ 1380 թվականին մտել է Հաբսբուրգների միապետության մեջ[4]։ Դարեր շարունակ Դորնբիրնը քաղաքի կարգավիճակ չի ունեցել և համարվել է Ավստրիայի ամենամեծ գյուղը` գերազանցելով հարևան քաղաքնբերին իր բնակչությամբ։ XIX դարում Դորնբիրնում ուժեղ զարգացած էր տեքստիլի արտադրությունը և այն շուտով դարձավ շրջանի տեքստիլի մայրաքաղաք։ 1901 թվականին Դորնբիրնը վերջնականապես ստացավ քաղաքի կարգավիճակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դորնբիրնը մտնում էր ֆրանսիական օկուպացիոն գոտում։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սանկտ-Մարտինի ծխական եկեղեցի - կառուցվել է 1840 թվականին կլասիցիզմի ոճով՝ ավելի հին գոթական ոճով կառուցված եկեղեցու փոխարեն (1493 թվական)։
  • Կարմիր տուն - քաղաքի հնագույն կառույցը (1639 թվական) գտնվում է Մարքթփլացի հրապարակում։ Անվանումը կապված է պատերի գույնի հետ, քանի որ այն միջնադարում ներկել էին ցուլի արյունով։
  • Քաղաքային թանգարան - մի քանի հին առանձնատների հետ միասին գտնվում է Մարքթփլացում։
  • Ֆորարլբերգի բնության թանգարան
  • Ինատուրա թանգարան - բացառիկ ցուցահանդեսով ինտերակտիվ բնագիտական թանգարան
  • «Ռոլս-Ռոյս թանգարան - որտեղ գտնվում է Ռոլս-Ռոյս մակնիշի հին ամտոմեքենաների աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Գտնվում է Գյութլեում։ Թանգարանի ցուցանմուշներից են Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VII-ի, Գեորգ V-ի, թագուհի մոր, Լոուրենս Արաբացու և իսպանական բռնակալ Ֆրանկոյի մեքենաները։

Տնտեսություն և առևտուր խմբագրել

 
Հաթլերդորֆի համայնապատկերը

Ամբողջ XIX դարում և XX դարի առաջին կեսում Դորնբիրնի տնտեսության հիմնական ճյուղը տեքստիլ արտադրությունն էր։ XX դարի երկրորդ կեսին քաղաքի տեքստիլ արտադրությունը կորցրեց իր նշանակությունը։ Ժամանակակից Դորնբիրնը կարևոր կոմերցիոն և առևտրային կենտրոն է։ Քաղաքում անց է կացվում ամենամյա մեծ տոնավաճառ։

Մշակույթ և կրթություն խմբագրել

Դորնբիրնը հայտնի է իր մեծաթիվ թատրոններով և գեղարվեստական պատկերասրահներով։ Քաղաքում կան մի քանի ուսումնարաններ և համալսարաններ, որոնց ցանկում են Ֆորարլբերգի կիրառական գիտությունների համալսարանը և Տեխնիկական բարձրագույն ուսումնարանը։

Քույր քաղաքներ խմբագրել

Քաղաքական իրավիճակ խմբագրել

Ըստ 2005 թվականի տվյալների՝ քաղաքապետը Վոլֆգանտ Ռյումելեն է (ԱԺԿ)։ Համայնքի խորհուրդը գերմ.՝ Gemeinderat բաղկացած է 36 անդամից.

  • Ավստրիայի ժողովրդական կուսակցություն` 21 տեղ
  • ԱՍԴԿ-ը` 8 տեղ
  • Կանաչների կուսակցություն` 4 տեղ
  • Ավստրիական ազատության կուսակցությունը (ԱԱԿ)` 3 տեղ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել