Դոսա կամ դոսաներ (թամիլերեն՝ தோசை, տելուգու՝ దోసె, մալայալամ՝ ദോശ, կան. ದೋಸೆ, հինդի՝ दोसा (व्यंजन)), Հարավային Հնդկաստանի ժողովուրդների շրջանում տարածված ուտեստ, ոսպի և բրնձի ալյուրից բարակ, խրթխրթան նրբաբլիթներ, որոնք թխվում են կլոր, չուգունե տապակի մեջ։

Դոսա
Տեսակսննդամթերք
Ենթատեսակpancake?
Առաջացման երկիր Հնդկաստան
 Dosa Վիքիպահեստում

Դոսայի որոշ տեսակների (ռավա դոսա) պատրաստման համար օգտագործվում է սպիտակաձավար։ Այն ամենօրյա սնունդ է Հնդկաստանի Անդհրա Պրադեշ, Թամիլ Նադու, Կարնատակա[1][2], Կերալա նահանգների բնակչության համար, ինչպես նաև Մալայզիայում և Սինգապուրում, որտեղ ապրում է Հարավային հնդկական ծագման մեծ բնակչություն։ Սովորաբար մատուցվում է հացի փոխարեն կամ որպես խավարտ նախաճաշի կամ ճաշի համար, հիմնականում սամբարի, չատնիի, հնդկական պայքլի, միլագայ պոդիի, տապակած հավի, դալի, ֆիշ-կարրիի (Թամիլ Նադուում) հետ և այլն։

Գոյություն ունեն դոսայի բազմաթիվ տեսակներ․

  • Էգգ դոսա - ձվածեղով,
  • Չիլի դոսա - քերած չիլի պղպեղով,
  • Օպեն դոսա - պատրաստման ընթացքում ավելացված չատնիով, պատրաստվում է կարտոֆիլով,
  • Մասալա դոսա - պատրաստվում է կարտոֆիլով և մասալա համեմունքներով։

Հայտնի են նաև դոսայի սոխով, պանրով, կարագով և այլ տարբերակները[3][4][5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. P. Thankappan Nair (2004). South Indians in Kolkata. Punthi Pustak. էջ 320. ISBN 81-86791-50-7.
  2. Socians, The (2019 թ․ նոյեմբերի 15). «Origin of Masala Dosa: Know How From a Sin Accompanied by a Bad Habit to Delicious South Indian Food». Socians (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. A Beginner’s Guide to the Great Wide World of Indian Dosa, Priya Krishna and Shailendra Krishna, October 6, 2016
  4. A Dosa Lesson From a Professional - A Good Appetite, Melissa Clark, New York Times, 6 October 2017
  5. Kumar, Ashwani; Singh, Sarabjit; Tomer, Vidisha; Prasad, Rasane (2022). Cereals and cereal-based foods : functional benefits and technological advances for nutrition and healthcare (First ed.). Palm Bay, FL, USA: Apple Academic Press. էջ 251. ISBN 9781000164299. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին. «The ingredients for dosa preparation are not limited to just rice and black gram instead pure rice or a mixture of rice, wheat, sorghum, maize or millets can also be used.»

Գրականություն խմբագրել

  • Sinclair C. G. dosa // Dictionary of Food: International Food and Cooking Terms from A to Z. — Second Edition. — London: A & C Black[en], 2004. — P. 182. — 632 p. — ISBN 978-1-4081-0218-3.