Դոննառեջինայի ժամանակակից արվեստի թանգարան

Դոնարեջինի ժամանակակից արվեստի թանգարան (իտալ.՝ Museo d'arte contemporanea Donnaregina, նաև MADRE թանգարան), ժամանակակից արվեստի թանգարան, որը գտնվում է Իտալիայի Նեապոլ քաղաքի Կավուր հրապարակում։

Դոննառեջինայի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ, թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՆեապոլ[1][2]
ՀասցեVia Settembrini (Palazzo Donnaregina), 79 - Napoli[3] և Via Luigi Settembrini 79, 80139 Napoli[2][4]80139[3][2]
Հիմնադրվել էհունիսի 11, 2005
Մակերես4000 քառակուսի մետր
Այցելուներ24 700 մարդ (2020)[2], 2500 մարդ (2019)[5] և 62 806 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս35 արխիվային միավոր[6]
Կայքmadrenapoli.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է 2005 թվականին Սեթեմբրինի պողոցի Դոնարեջին երեքհարկանի պալատում։ Շինությունը պահպանվել է 13-րդ դարի շվաբական դինաստիայից։ 19-րդ դարում Նեապոլի բանկը ձեռք է բերել պալատը, իսկ 2004 թվականին այն վերանորոգվել և վերասարքավորվել է պորտուգալացի ճարտարապետ Ալվարու Սիզա Վիեյրայի կողմից։ Թանգարանի հատակի տակ գտնվող դրամարկղում մնացել է մ.թ.ա. 4-5-րդ դարերի պատերի տեսանելի մասը[7]։

2015 թվականին թանգարանը ստացել է Իտալիայում լավագույն ցուցահանդեսային «մոդեռն արտ» տարածություն տիտղոսը[8]։ Մի քանի տարի շարունակ օգոստոսին թանգարանը ավանդաբար կազմակերպում է էքսպոզիցիայի անվճար այցելություններ[9]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանում ներկայացված են 1960-1970-ականների վերջի Arte Povera գեղարվեստական շարժման իտալացի հեղինակների՝ Յաննիս Կունելլիսի, Մարիո Մերցի, Ջուլիո Պաոլինիի, Ջովանի Անսելմոյի, Ջուզեպպե Պենոնեի, Ֆրանչեսկո Կլեմենտեի և շատ ուրիշների ստեղծագործություններ։

Իտալացի նկարիչներից բացի, թանգարանում հավաքված են օտարերկրյա հեղինակների գործեր. ամերիկացի Ռիչարդ Սերրայի «Յուդիֆ և Օլոֆերն»-ը, Ջեֆ Կունսի «Վայրի տղան և շնիկը» արձանիկը, գերմանացի նկարիչ Ռեբեկա Հորնի «Ոգիներ» աշխատանքը, բրիտանա-հնդկական քանդակագործ Անիշ Կապուրի «Թուխ եղբայր» կոնցեպտուալ ինստալացիան։ Մշտական էքսպոզիցիան ներառում է նաև Դեմեն Հյորսթի «Երբ մահանում է տրամաբանությունը» պրովոկացիոն կոմպոզիցիան, Յուզեֆ Բոյսի դիմանկարներից մեկը, Էնդի Ուորհոլի ստեղծագործությունները և ժամանակակից հեղինակների՝ Հիլբերդի և Ջորջի, Լուչո Ֆոնտանայի, Օլաֆուր Էլիասոնի մի շարք այլ ստեղծագործություններ։ Թանգարանի մի քանի պատ նկարազարդել են Սոլ Լևիթը և Ռիչարդ Լոնգը։

Բացի մշտական էքսպոզիցիաներից, թանգարանի երրորդ հարկում անցկացվում են ժամանակակից նկարիչների ժամանակավոր ցուցահանդեսները։ Թանգարանում անցկացվում են նաև կրթական դասընթացներ և մշակութային միջոցառումներ, բացվել է գրախանութ և հանդիսասրահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  6. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  7. «Городской портал:Неаполь (Кампания)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. ««Мадре-ди-Наполи» – лидер музеев современного искусства Италии в 2015 году». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. «Неаполитанский музей MADRE станет бесплатным». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննառեջինայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։