Ալվարու Սիզա Վիեյրա
Ալվարու Սիզա Վիեյրա (պորտ.՝ Álvaro Siza Vieira, հունիսի 25, 1933[1][2][3][…], Մատոզիիուշ, Պորտուգալիա), պորտուգալացի հայտնի ճարտարապետ։
Ալվարու Սիզա Վիեյրա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1933[1][2][3][…] (89 տարեկան) |
Ծննդավայր | Մատոզիիուշ, Պորտուգալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պորտուի համալսարան |
Երկեր | Porto School of Architecture? |
Մասնագիտություն | ճարտարապետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց |
Ամուսին | Maria Antónia Siza? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Royal Galician Academy of Fine Arts? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1933 թվականին Մաոզինյուշ քաղաքում՝ Պորտուից ոչ հեռու։ 1955 թվականին ավարտել է Պորտուի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։
Աշխատանքային տարիների ընթացքում ավելի քան 140 նախագծեր է կազմել (այդ թվում Պորտուգալիայից դուրս՝ Հոլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բրազիլիայում), ինչպիսիք են Էվորայի բնակելի թաղամասերը (1977—1995), Պորտուի ճարտարապետության ֆակուլտետը (1987—1993), Լիսաբոնում գտնվող Շիադու բնակելի թաղամասը (1988 թվականից սկսած), Սերալվեսի ժամանակակից արվեստի թանգարանը, Ամստերդամի թանգարանի նոր մասնաշենքը, Լոնդոնում Սերպանտինի թանգարանը, Սանտիագո դե Կոմպոստելայի ինֆորմատիկայի ֆակուլտետը, Նեապոլի մետրոյի կայարաններից մեկը, Մադրիդի զբոսաշրջիկների տեղեկատվության կենտրոններից մեկը, ինչպես նաև Լիսաբոնի էքսպո-98 միջազգային ցուցահանդեսում Պորտուգալիայի տաղավարը։ Միջազգային ճանաչում են ստացել Նիդերլանդներում Հաագայի Սխիլդերսվիկ թաղամասի (1989—1993), Բեռլինում «Bonjour Tristesse» բնակելի տան (1980-1984), Գերմանիայի Վիտրա կազմակերպության գրասենյակի (1991—1994) նախագծերը։
Աշխատում է նաև քանդակագործության, գրաֆիկայի և կահույքի դիզայնի ժանրերում։ Հանդիսանում է Պորտուի համալսարանի պրոֆեսոր։ Ալվարու Սիզային բնորոշ է զուսպ, խորամիտ ճարտարապետությունը, շրջապատող լանդշաֆտը։
Ալվարու Սիզան հանդիսանում է Մոսկվայում գտնվող «Մելնիկովի տան» հոգաբարձուների միջազգային խորհրդի անդամ[11]։
Որդին՝ Ալվարու Լեյտ Սիզա Վիեյրան, նույնպես ճարտարապետ է, 1994 թվականին ավարտել է Պորտուի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։
ՄրցանակներԽմբագրել
ԱշխատանքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Frampton K. Siza Vieira, Alvaro // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T079079
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.ordens.presidencia.pt/?idc=153&list=1
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
- ↑ https://institucionales.us.es/vrelinstitu/investidura-del-dr-alvaro-siza-7
- ↑ https://www.20minutos.es/noticia/4046911/0/el-portugues-alvaro-siza-gana-el-premio-nacional-de-arquitectura-2019/
- ↑ «Веб-сайт музея «Дом Мельникова»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-01-ին։ Վերցված է 2016-03-19
Արտաքին հղումներԽմբագրել
- Ալվարու Սիզայի պաշտոնական կայքը Archived 2008-05-18 at the Wayback Machine.
- Ալվարու Սիզան՝ Պրիցկերովսկի մրցանակի դափնեկիր Archived 2006-08-15 at the Wayback Machine.
- «Коммерсантъ» թերթ
- Ալվարու Սիզայի ճարտարապետության տան գրասենյակը
- «Դասական» նախագիծ