Վերն Թրոյեր (անգլ.՝ Verne Troyer, հունվարի 1, 1969(1969-01-01)[1][2], Ստերգիս, Միչիգան - ապրիլի 21, 2018(2018-04-21)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան, սթենդ ափ կատակերգու և կասկադյոր, առավել հայտնի է Օսթին Փաուերսեի մասին ֆիլմերում խաղացած Մինի-Միի դերով։ Թրոյերը գաճաճ էր, նրա հասակը կազմում էր ընդամենը 81 սմ։

Վերն Թրոյեր
Ծննդյան թիվ՝հունվարի 1, 1969(1969-01-01)[1][2]
Ծննդավայր՝Ստերգիս, Միչիգան
Վախճանի թիվ՝ապրիլի 21, 2018(2018-04-21)[1][2] (49 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կասկադյոր, ինտերնետային հայտնիություն, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0873942

Կենսագրություն խմբագրել

Թրոյերն ունի ամիշական ծագում։ Հայրը՝ Ռուբեն Թրոյերը, վերանորոգման տեխնիկ էր, մայրը՝ Սյուզեն Թրոյերը, աշխատում էր գործարանում։ Վերնն ուներ նաև եղբայր և քույր՝ Դևոն Թրոյերը և Դեբորա Թրոյերը։ Թրոյերը մեծացել է Միչիգանի Սենթրվիլ քաղաքում և 1987 թվականին ավարտել է դպրոցը։

Թրոյերը կարիերան կինոյում սկսել է 1994 թվականին «Փոքրիկը զբոսնելիս» ֆիլմում, որտեղ խաղացել է որպես 9 ամսական երեխային կրկնակող։ Մինչև 1999 թվականը Վերնը աշխատում էր որպես կասկադյոր կամ խաղում էր էպիզոդիկ դերեր, բայց Մինի-Միի դերը «Օսթին Փաուերս․ Լրտեսը, որը ինձ գայթակղեց» ֆիլմում նրան բերել է մեծ ճանաչում։

2004 թվականի փետրվարի 22-ին Թրոյերը ամուսնաացել է մոդել Ժենև Գալենի հետ, բայց հաջորդ օրը ամուսնությունը լուծարվել է։ 2007 թվականից մինչև իր մահը՝ 2018 թվականի ապրիլը, Թրոյերը հանդիպել է Բրիթնի Պաուելի հետ։

Մահը խմբագրել

2018 թվականի ապրիլի 21-ին 49 տարեկան հասակում Թրոյերը մահացել է[3][4][5]։ Մահվան պատճառը, կորոների տեղեկատվությամբ, հնչում էր որպես հնարավոր ինքնասպանություն, քանի որ նրա օրգանիզմում շատ բարձր է եղել ալկոհոլի մակարդակը, ավելի ուշ ենթադրությունները հաստատվել են․ մահվան պատճառը եղել է ալկոհոլային թունավորումը[6][7]։ 2018 թվականի հոկտեմբերին Թրոյերի մահը պաշտոնապես հաստատվել է որպես ինքնասպանություն՝ ալկոհոլային թունավորման ճանապարհով[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ֆ Սևազգեստ մարդիկ Men in Black այլմոլորակայինի որդին
1998 ֆ Վախ և ատելություն Լաս Վեգասում Fear and Loathing in Las Vegas մատուցող
1999 ֆ Օսթին Փաուերս․ Լրտեսը, որը ինձ գայթակղեց Austin Powers: The Spy Who Shagged Me Մինի-Մի
2001 ֆ Պղպջակից տղա Bubble Boy բժիշկ Ֆրիկ
2001 ֆ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Sorcerer's Stone Կրյուկոհվատ
2002 ֆ Օսթին Փաուերսը Գոլդմեմբերում Austin Powers in Goldmember Մինի-Մի
2002 ս Սաբրինա։ Փոքրիկ կախարդուհի Sabrina, the Teenage Witch Անգուս
2007 ֆ Փոստային The Postal Գարի Քոլման
2008 ֆ Քոլեջ College Կամեո
2009 ֆ Դոկտոր Փարնասոսի երևակայությունը The Imaginarium of Doctor Parnassus Պերսի
2015 ֆ Տղաները Թրեյլեր Պարկից Trailer Park Boys Կամեո
2018 մֆ Տանը գտնվող թզուկները Gnome Alone թզուկ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. CNN, Steve Almasy,. «Verne Troyer, 'Mini-Me' in Austin Powers films, dies at 49». CNN. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Verne Troyer, Mini-Me in Austin Powers Movies, Dies at 49». The New York Times (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. 0362-4331. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  5. «Mini-Me actor Verne Troyer dies at 49». BBC News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 22. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  6. «Verne Troyer's Death 'Possible Suicide': 'Very High Level of Alcohol in His System,' Says Coroner». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  7. «Verne Troyer's death may be the latest suicide for Hollywood's community of little people». Fox News (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  8. ‘Austin Powers’ Star Verne Troyer’s Cause of Death Ruled a Suicide From Alcohol Intoxication
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերն Թրոյեր» հոդվածին։